If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ծանոթացի՛ր Լորեն Ռոդրիգեսին

Ծանոթացի՛ր Լորեն Ռոդրիգեզին՝ կենսապահպանության մասնագետ և երաժշտասեր։

Ողջույն, ես Լորեն Ռոդրիգեսն եմ

Ինչպիսի՞ աշխատանքով եք զբաղված։

Ես մանրէաբան եմ և ուսումնասիրում եմ հիվանդություն առաջացնող օրգանիզմները, որոնք հեշտությամբ կարող են օդով տարածվել: Ես մասնագիտացած եմ այս վտանգավոր մանրէների հետ աշխատելու կենսաանվտանգության 3-րդ մակարդակի (BSL3) լաբորատորիայում: Ներկայումս ես BSL3 մասնագետ եմ UCSF-ում:
Կենսաանվտանգության 3-րդ մակարդակը երկրորդ ամենաբարձր մակարդակն է: Այս կատեգորիայի մեջ մտնող մանրէների օրինակներ են տուբերկուլյոզ, հովտային տենդ և COVID-19 առաջացնող մանրէները:
Ես սիրում եմ իմ աշխատանքը, քանի որ ես աշխատում եմ այլ այնպիսի ոլորտների գիտնականների հետ, ինչպիսիք են իմունոլոգիան և վիրուսաբանությունը։ Մենք անընդհատ սովորում ենք միմյանցից, քանի որ մենք բոլորս ունենք նույն նպատակը՝ հասկանալու, թե ինչպես են այս մանրէները հիվանդություն առաջացնում։ Ես ուրախ եմ, որ կարող եմ աշխատանքային փորձաքննություն ծավալել բարձր անվտանգության հսկողություն ունեցող միջավայրում:

Հենց հիմա, 2020 թվականի ամառն է: Ի՞նչ աշխատանք եք իրականացնում COVID-19-ի դեմ այս պահին: Ինչպիսի՞ զգացողություն է համաճարակի ժամանակ վարակիչ հիվանդության հետազոտության վրա աշխատելը:

Քանի որ SARS-CoV-2-ի մասին քիչ բան է հայտնի, ես ներկայումս աշխատում եմ վիրուսաբանների հետ՝ հիմնական փորձերը իրականացնելու համար: Այդ փորձերը ներառում են վիրուսի անվտանգ բազմացումը լաբորատորիայում և հաջողությամբ դրացով պետրիի թասերի բջիջների վարակումը:
Սովորաբար, երբ սկսում եմ աշխատել նոր հարուցչի հետ, ժամանակ եմ տրամադրում տպագրված գրականություն կարդալու և հասկանալու համար, թե մարդիկ նախկինում ինչ փորձեր են իրականացրել այդ հարուցիչների հետ։ Այս իրավիճակում, երբ բոլորս առաջին անգամ ենք փորձում ամեն ինչ, պետք է աշխատենք միասին և միանշանակ արագ կիսվենք մեր սովորած ինֆորմացիայով:
Երբ ես սկսեցի իմ կարիերան վարակիչ հիվանդությունների հետազոտման բնագավառում, երբեք չէի մտածում, որ կաշխատեմ նման բանի վրա, բայց ուրախ եմ, որ կարող եմ կիրառել իմ գիտելիքները և ներդրում ունենալ մի բանի մեջ, որը հենց հիմա ազդում է ողջ աշխարհի վրա:

Ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել գիտությամբ և ի՞նչ եք սովորել։

Գիտության նկատմամբ հետաքրքրությունս սկսվեց ավագ դպրոցի տարիներին: Ես ունեի շատ աջակցող կենսաբանության ուսուցիչ, ով ինձ խրախուսեց գնալ գիտական կարիերայի ճանապարհով: Քոլեջի համար ես հաճախեցի UC Santa Cruz և մասնակցեցի մի հետազոտության, որտեղ ես հավաքել էի հողի նմուշներ կարմրափայտի անտառից և դրանցից մեկուսացրել բակտերիոֆագները: Ես սովորեցի սեքվենավորել և անոտացնել նրանց գենոմները, ինչն ինձ ստիպեց հետաքրքրվել հետազոտական կարիերայով:
Քոլեջի տարիներին երկու ամառ ես մի ծրագրի էի մասնակցել, որի ընթացքում հետազոտություններ էի անում մեկ այլ համալսարանում: Գնացել էի Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջ և ուսումնասիրել տուբերկուլյոզ առաջացնող բակտերիաների հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը: Հենց այս ծրագրից ես հասկացա, որ ցանկանում եմ ուսումնասիրել բարձր վարակիչ պաթոգենները: Դա ինձ հանգեցրեց դպրոցն ավարտելուց հետո գնալ UCSF իմ Ph.D.-ի համար և աշխատել Histoplasma capsulatum կոչվող սնկային հարուցչի վրա: Այս բորբոսն արտադրում է սպորներ, որոնք աերոզոլացված են և ներշնչվելու դեպքում վարակում են տեր օրգանիզմը: Ես աշխատել եմ BSL3-ում իմ ողջ ավարտական կարիերայի ընթացքում, և դա այն միջավայրն էր, որտեղ ես իսկապես բարգավաճել եմ:

Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ։

Ես սիրում եմ ազատ ժամանակ համերգների գնալ։ Կարող եմ վայելել ցանկացած տեսակի կենդանի երաժշտություն, բայց իմ սիրելիներն են պանկը և մետալ ռոքը: Բեյի տարածքում ապրելը իդեալական է մեծ շոուներ, ինչպես նաև տեղական հոյակապ նվագախմբեր դիտելու համար: Ես նաև թմբուկ եմ նվագում։ Միշտ փորձում եմ ժամանակ հատկացնել պարապելու համար, նույնիսկ երբ իմ գրաֆիկը գերզբաղված է:
Երբ աշխատանքից ազատ ժամանակ եմ ունենում, սիրում եմ ճանապարհորդել: Իմ ընկերները շատ արկածախնդիր են, ուստի ես բախտավոր եմ, որ ունեմ նման ընկերներ, որոնք կմիանան ինձ ամբողջ աշխարհով մեկ ճամփորդելու ժամանակ: Տեղական արկածներն ինձ համար նույնպես սովորական երեւույթ են։ Ես տարված եմ հացաբուլկեղենով և անպայման կճանապարհորդեմ այնտեղ, որտեղ լավ հաց կա:

Ո՞րն է Ձեր խորհուրդը կենսաբանությամբ հետաքրքրվող մարդկանց:

Ինձ ասել են, որ ես գիտնականի նման չեմ՝ իմ պիրսինգների և դաջվածքների պատճառով: Նախկինում ես դա անձնական վիրավորանք էի ընդունում, բայց հիմա այն օգտագործում եմ՝ որպես կենսաբանության ոլորտը ցնցելու շարժառիթ: Յուրաքանչյուր ոք, ով հետաքրքրված է կենսաբանությամբ, եթե նույնիսկ կարծում է որ չի պատկանում այդ ոլորտին, իմացեք, հենց դա է ձեր ուղին: Գիտությունը շահում է տարբեր տեսակի անհատականություններ ունենալուց և դրան նպաստող հեռանկարներից, այնպես որ մի վախեցեք այդ ոլորտն ընտրելուց:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: