If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ծանոթացի՛ր Լիզա Մարին

Ծանոթացի՛ր Լիզա Մարին՝ գենետիկ խորհրդատու և հավայան պարերի պարուհի։

Ողջույն, ես Լիզա Մարն եմ

Ինչպիսի՞ աշխատանքով եք զբաղված։

Որպես գենետիկական խորհրդատու՝ ես օգնում եմ հիվանդներին հասկանալ, թե ինչ գենետիկ թեստավորման տարբերակներ կան նրանց համար, որոնք են ստացվող հնարավոր արդյունքները և ինչ անել իրենց արդյունքները ստանալուց հետո:
Գենետիկական թեստավորման բազմաթիվ տեսակներ կան, և թեստերի արդյունքները հնարավորություն են տալիս պարզել, թե արդյոք կան, օրինակ քաղցկեղի կամ սրտի հիվանդությունների առաջացման բարձր ռիսկեր: Իմ աշխատանքն է օգնել մարդկանց հասկանալ և հաղթահարել այն արդյունքները, որոնք նրանք կարող են ստանալ:
Այս ոլորտում իմ սիրելի բաներից մեկն այն է, որ կարող եմ աշխատել շատ տարբեր միջավայրերում: Քաղցկեղի կլինիկայում ես հանդիպել եմ քաղցկեղի ավելի բարձր ռիսկի խմբում գտնվող հիվանդների, որպեսզի օգնեմ նրանց հասկանալ իրենց գենետիկ թեստի արդյունքները և կազմել քաղցկեղի հսկողության ծրագիր: Սրտաբանական կլինիկայում աշխատել եմ թիմի հետ՝ հիվանդներին և նրանց հարազատներին օգնելու պարզել իրենց ժառանգական սրտային հիվանդությունների ռիսկերը և քայլեր ձեռնարկել սրտային լուրջ հիվանդությունների առաջացման հավանականությունը նվազեցնելու համար: Նախածննդյան կլինիկայում ես օգնել եմ ապագա զույգերին հասկանալ հղիության ընթացքում առաջացող հնարավոր գենետիկական ռիսկերը և կողմնորոշվել իրենց թեստի տարբերակներում: Գենետիկական թեստավորման լաբորատորիայում ես օրեր էի անցկացնում՝ հեռախոսով հիվանդների հետ խորհրդակցելով նրանց թեստի արդյունքների մասին: Ես նաև աշխատել եմ տարբեր գենետիկական և ոչ գենետիկական նախագծերի վրա՝ ապահովելով, որ և հիվանդի, և կլինիկայի տեսակետները հաշվի կառնվեն:

Ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել կենսաբանությամբ և ի՞նչ եք սովորել։

Ես առաջին անգամ սիրահարվեցի այս գիտությանը ավագ դպրոցում, երբ սկսեցի անցնել մարդու անատոմիայի կուրսեր։ Ինձ հիացրեց այն, թե ինչպես են գործում մեր մարմնի տարբեր մասերը՝ առանձին և միասին, որպեսզի մեզ ստիպեն զարմանալի բաներ անել, օրինակ՝ պարել:
Ես շարունակեցի ուսումնասիրել գիտությունը քոլեջում և զարգացրեցի հետաքրքրությունս սոցիալական գիտության նկատմամբ՝ ցանկանալով ավելին իմանալ, թե ինչու են մարդիկ այնպիսին, ինչպիսին կան: Այսպիսով, ես սովորեցի և՛ սոցիոլոգիա, և՛ կենսաբանություն: Ես անցա երկու զարմանահրաշ դասընթացներ՝ մարդու գենետիկա և բժշկության էթիկական/սոցիալական խնդիրներ՝ Բերքլիի համալսարանում, որտեղ էլ սիրահարվեցի գենետիկային:
Ես նաև իմացա գենետիկական խորհրդատուների և նրանց դերի մասին՝ կրթելու և աջակցելու նրանց, ովքեր ստանում են դժվար տեղեկատվություն, որը կարող է ազդել ամբողջ ընտանիքի վրա: Ես բախտավոր էի, որ կարողացա համատեղել իմ մասնագիտություններն ու հետաքրքրությունները մարդկանց օգնելու կարիերայի հետ:
UCSF-ի Քաղցկեղի գենետիկայի և կանխարգելման ծրագրում պրակտիկա անցնելուց և անմիջականորեն տեսնելուց հետո, թե ինչպես կարող են գենետիկական թեստավորումը և գենետիկական խորհրդատուները ազդեցություն ունենալ հիվանդների կյանքի վրա, ես հասկացա, որ ցանկանում եմ լինել գենետիկական խորհրդատու: Այսպիսով, ես հաճախեցի բարձրագույն դպրոց և ստացա գենետիկական խորհրդատվության մագիստրոսի կոչում: Հենց այդ ժամանակ ես ստիպված էի խորանալ մարդու գենետիկայի, գենետիկական հիվանդությունների, հոգեբանության և խորհրդատվության մեջ: Ես ստիպված էի վերապատրաստում անցնել տարբեր հաստատություններում, այդ թվում՝ ուռուցքաբանության, սրտաբանության, մանկաբուժության և նախածննդյան կլինիկաներում:

Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ։

Ինձ դուր է գալիս ժամանակս անցկացնել ճամփորդելով և սովորելով տարբեր երկրների մշակույթները: Ես նաև սիրում եմ լինել բնության գրկում և փորձում եմ ցանկացած ազատ ժամանակս անցկացնել դրսում, օրինակ՝ արշավելով կամ կայակ վարելով: Ես նաև հաճույք եմ ստանում բացահայտելով իմ ստեղծագործական ունակությունները ՝ պարելով հավայական հուլա, նկարչություն և լուսանկարչություն անելով:

Ո՞րն է ձեր խորհուրդը կենսաբանությամբ հետաքրքրվող մարդկանց:

Ես կխրախուսեի կենսաբանությամբ հետաքրքրվող մարդկանց երբեք չդադարել հարցեր տալ՝ ինքներդ ձեզ և ուրիշներին: Հարցեր տվեք և պարզեք, թե կենսաբանության և առօրյա կյանքի որ ոլորտներով իսկապես հաճույքով կզբաղվեիք:
Սիրու՞մ եք թխել։ Ձեզ դուր է գալիս գիտափորձե՞ր անցկացնել։ Ձեզ դուր է գալիս վերանորոգել իրե՞րը: Թե՞ ձեզ դուր է գալիս ժամանակ անցկացնել դրսում, կամ ներսում: Ձեզ դուր է գալիս մարդկանց հետ խոսել այն բաների մասին, որոնք դուք սովորե՞լ եք:
Գտեք դրանց պատասխանները և ավելի շատ ժամանակ տրամադրեք ձեր սիրելի զբաղմունքներին: Հետո փորձեք գտնել մարդկանց, ովքեր ամեն օր անում են այդ գործերը: Խոսեք նրանց հետ, հետևեք նրանց գործունեությանը և փորձեք պատկերացնել, որ դուք նույնն եք անում:
Նախկինում կարծում էի, որ գիտության մեջ ինձ համար ընդամենը մի քանի մասնագիտություն կա: Բայց նրանք, որոնց մասին մտածում էի, այնքան էլ չէին համապատասխանում իմ անհատականությանը կամ հետաքրքրություններին: Հենց որ սկսեցի ավելի շատ կենտրոնանալ գիտության և կենսաբանության մեջ ինձ դուր եկած բաների վրա, այլ ոչ թե պարզապես անել մի բան որոշակի կարիերայի համար, ես վերջիվերջո հանգեցի գենետիկական խորհրդատվության մասնագիտությանը: Գիտության մեջ մտնելու շատ եղանակներ կան. մի վախեցեք փորձել տարբեր բաներ, մինչև չգտնեք ձեր ուղին:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: