If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ծանոթացի՛ր Փոլ Նիոյին

Ծանոթացի՛ր կենսաբժշկության հետազոտող և ճանապարհորդ Փոլ Նիոյին։
Note: The Amgen Foundation provides funding to support Khan Academy's biology content.

Ողջույն, ես Փոլ Նիոյն եմ:

Ինչպիսի՞ աշխատանքով եք զբաղված։

Ես Amgen-ի հետազոտությունների և զարգացման խմբի գիտնական եմ: Ես ստուգում եմ մեր մշակած դեղամիջոցները, որպեսզի համոզված լինենք, որ դրանք անվտանգ են և չունեն որևէ լուրջ կողմնակի ազդեցություն:
Փոլը հետազոտում է բջիջները՝ սրտի հիվանդության համար նոր դեղամիջոցը փորձարկելու համար
Այդ նպատակով մենք մեր լաբորատորիայում շատ փորձարկումներ ենք կատարում մարդկային բջիջների վրա ՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարող են մարդու գենոմի փոփոխությունները հանգեցնել քիչ թե շատ կողմնակի ազդեցությունների: Դեղագործական արդյունաբերությունը բավականին հետաքրքիր է, քանի որ ես առօրյայում առնչվում եմ ոչ միայն գիտությանը, այլև բիզնեսին:

Ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել կենսաբանությամբ և ի՞նչ եք սովորել։

Իմ հետաքրքրությունն առաջացել է դեռ մանկուց: Հայրս աշխատում էր նավթային արդյունաբերությունում և միշտ նավթի նմուշներ էր բերում, ինչի շնորհիվ սկսեցի հետաքրքրվել քիմիայով: Միևնույն ժամանակ, մայրս աշխատում էր բժշկի գրասենյակում, և ես հաճույքով լսում էի, թե ինչպես է նա օգնում հիվանդներին։ Այս բացահայտումը ստիպեց ինձ ցանկանալ համատեղել հիմնարար գիտությունն ու առողջապահությունը հիվանդությունների բուժման համար, և որքան ինձ հիշում եմ, դա միշտ իմ ուշադրության կենտրոնում է եղել:
Փոլը դեղամիջոցի անվտանգության փորձարկման ընթացքում
Համալսարանում սովորել եմ դեղագիտություն՝ հիվանդությունների բուժման և դեղամիջոցներ մշակելու մասին: Իմ Ph.D-ն նույնպես շատ կիրառական էր, ես ուսումնասիրել եմ, թե ինչպես է մարդու մարմինը արձագանքում սթրեսին:

Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ։

Ես երեք երեխա ունեմ, ուստի անընդհատ նրանց հետ եմ։ Ազատ ժամանակ սիրում եմ նաև վազք, արվեստ և ճանապարհորդություն։ Վազելն ինձ համար գրեթե թերապևտիկ է, և հաճախ հենց վազքի ընթացքում են գլխումս ծագում իմ լավագույն գաղափարները:
Քանի որ գիտությունը մեծ ստեղծագործական աշխատանք է պահանջում, ես գնահատում եմ արվեստը և սիրում եմ այցելել թանգարաններ և պատկերասրահներ: Ես նաև սկսել եմ ճամփորդել երիտասարդ տարիքից սկսած, քանի որ ես ծագումով Շոտլանդիայից եմ, բայց հայրս Իտալիայից է: Ես միշտ երջանիկ եմ, երբ կարողանում եմ համատեղել այս նախասիրությունները։
Փոլը և նրա կինը Փարիզ այցելության ժամանակ

Ո՞րն է ձեր խորհուրդը կենսաբանությամբ հետաքրքրվող մարդկանց:

Թույլ մի տվեք, որ մարդիկ ձեզ հետ պահեն ինչ-որ նոր բան փորձելուց և փորձարկումներից: Մարդիկ միշտ կարծում են, որ ամենալավը իրենք գիտեն։ Ես նախկինում գիտության ոլորտում շատ դժվարությունների եմ հանդիպել և արդյունքում հասկացել, որ նախապաշարմունքները կարող են լիովին սխալ լինել:
Կենսաբանության իրական գեղեցկությունը ինչ_որ նոր բան փորձելն է, տվյալներ հավաքելը, դրանցից սովորելը և համապատասխան ճշգրտումներ անելը:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: