If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ծանոթացի՛ր Ալիսա Լեհմանին

Ծանոթացի՛ր մարդու գենետիկայի մասին գիտական նյութեր գրող և սպորտի սիրահար Ալիսա Լեհմանին։

Ողջույն, ես Ալիսա Լեհմանն եմ։

Ինչպիսի՞ աշխատանքով եք զբաղված։

Ես գիտաշխատող եմ 23andMe-ում, որն ուղղակիորեն սպառողին ուղղված գենետիկական ծառայություն է: Որպես Product Science թիմի անդամ՝ ես աշխատում եմ համոզվելու համար, որ մեր զեկույցները գիտականորեն հիմնավորված են և համապատասխանում են Սննդի և դեղերի վարչության (FDA-ի) չափանիշներին: Ես նաև օգնում եմ ապահովել, որ մեր հաշվետվությունները գրվեն այնպես, որ օգտվողները կարողանան հասկանալ: Ես իմ օրերի մեծ մասն անցկացնում եմ՝ կարդալով և գնահատելով գիտական ​​գրականությունը, փաստագրելով գենետիկական կապերի վավերականությունը, պարզ լեզվով բացատրելով այդ կապերը:

Ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել կենսաբանությամբ և ի՞նչ եք սովորել։

Ավագ դպրոցում իմ կենսաբանության առաջին դասից սկսած մի քանի շաբաթ անց ես արդեն տարված էի այդ առարկայով: Ինձ դուր էր գալիս սովորել, թե ինչպես են ամենահիմնական մակարդակում բոլոր կենդանի էակները կառուցված նույն սկզբունքների հիման վրա: Ավագ դպրոցի իմ հրաշալի և աջակից քիմիայի ուսուցչի օգնությամբ ես կարողացա մասնակցել մի ծրագրի, որի ընթացքում ամառվա ամիսներին ավագ դպրոցի աշակերտները ուղարկվում էին տեղական համալսարանի մանրէաբանական հետազոտական ​​լաբորատորիա: Այդ ամառային առաջին լաբարատոր աշխատանքից հետո ես շարունակեցի փորձ ձեռք բերել մոլեկուլային կենսաբանության, մանրէաբանության և գենետիկայի բնագավառներում քոլեջի տարիներին և՛ դասերի ընթացքում, և՛ հետազոտական ​​լաբորատորիաներում: Ավարտելուց հետո ես աշխատեցի որպես կրտսեր գիտաշխատող գիտնական արդյունաբերության մեջ՝ փորձելով նոր հակաբիոտիկներ մշակել, այնուհետև անցա ասպիրանտուրա՝ գիտական աստիճան ստանալու համար:
Ասպիրանտուրայի ժամանակ էր, որ ես սկսեցի ավելի շատ զբաղվել գիտական ​հոդվածներ գրելով և հաղորդակցությամբ; Ես սիրում էի և դեռ սիրում եմ մարդկանց գիտություն բացատրելը, նույնիսկ ինքս գիտությամբ զբաղվելուց ավելի շատ: Ավագ դպրոցում ես ընդլայնել եմ իմ գրելու հմտությունները և հաղորդակցման հմտությունները՝ կամավոր աշխատելով գիտության թանգարանում (Նորարարության տեխնոլոգիական թանգարան), ինչպես այցելուների հետ շփվելով, այնպես էլ գենետիկայի վերաբերյալ հանրային հարցերին պատասխաններ գրելով։ (Հարցրեք գենետիկին): Եվ այժմ իմ ներկա պաշտոնում ես կարող եմ գենետիկայի ոլորտում և կատարել հետազոտություններ, և դրա շուրջ գրել հոդվածներ։

Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ։

Տարօրինակ գիտական պատմություններ ուսումնասիրելուց զատ, իմ ժամանակի մեծ մասն անցկացնում եմ ճաշ պատրաստելով և ընկերներիս և ընտանիքիս հետ շփվելով: Ես սիրում եմ նաև ժամանակ հատկացնել վազելու կամ արշավելու համար, երբ դա հնարավոր է:
Ալիսան դուրս է եկել արշավի:

Ո՞րն է ձեր խորհուրդը կենսաբանությամբ հետաքրքրվող մարդկանց:

Հետազոտել, ուսումնասիրել, ուսումնասիրել: Կենսաբանությունը ներառում է շատ տարբեր առարկաներ: Ձեզ դու՞ր է գալիս դրսում աշխատելը: Միգուցե էկոլոգիայի դաշտային աշխատանքները ձեզ համար են: Հետաքրքրվա՞ծ եք, թե ինչպես են մտածում մարդիկ և այլ կենդանիներ: Նյարդաբանությունը կարող է լինել հենց ձեզ համար: Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչպես են աշխատում բոլոր կենդանի էակները: Ուրեմն գենետիկայի կամ կենսաքիմիայի ոլորտում կզգաք ձեզ ինչպես ձուկը ջրում։
Նույնիսկ եթե դուք որոշել եք մասնագիտություն ընտրել կենսաբանության ոլորտում, կենսաբանության կարիերան կարող է ներառել ամեն ինչ՝ դաշտում աշխատել, ավագ դպրոցի կամ համալսարանի մակարդակով դասավանդել, կենսատեխնոլոգիական կամ դեղագործական ընկերությունում լաբորատորիայում աշխատանք կամ մարքեթինգ, բիզնեսի զարգացում կամ գիտական ​​գրական գործունեություն: Ժամանակ տրամադրեք հնարավորինս փորձելու այն ամենը, ինչ կարող եք․ հետաքրքրասիրությունը և տրամաբանորեն մտածելու կարողությունը ամենակարևոր հմտություններն են, որոնք դուք կարող եք զարգացնել, անկախ նրանից, թե ինչով կզբաղվեք:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: