If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ծանոթացի՛ր Կառլ Սթենոյենին

Ծանոթացի՛ր Կառլ Սթենոյենին՝ միջատների էկոլոգ և տասնամարտի մարզիկ։

Ողջույն, ես Կառլ Սթենոյենն եմ

Ինչպիսի՞ աշխատանքով եք զբաղված։

Ես ուսումնասիրում եմ թիթեռներին և դրանց գիշատիչներին Մինեսոտայի համալսարանի Մոնարխ լաբորատորիայում: Կոնկրետ ես ուսումնասիրում եմ մակաբույծ կրետներին, որոնք մահաբեր մակաբույծների տեսակ են։ Մակաբույծ կրետները չափազանց բազմազան են: Իրականում, կան ավելի շատ մակաբույծ կրետների տեսակներ, քան բոլոր կաթնասունները, ձկները, թռչունները, սողունները և երկկենցաղները միասին վերցրած: Մարդկանց մեծ մասը երբեք չի լսել դրանց մասին, բայց նրանք ամենուր են և կարևոր դեր ունեն էկոհամակարգերի կարգավորման գործում:
Կառլը թիթեռներ բռնելու ցանցով դաշտում.
Մակաբույծ կրետները չեն խայթում մարդկանց, և նրանց մեծ մասը շատ փոքր է: Նրանք իրենց ձվերը դնում են այլ միջատների մեջ, և նոր սերունդները ուտում են տիրոջը ներսից: Եթե ցանկանում եք ավելին իմանալ նրանց մասին, կարող եք դիտել այս վեբինարը: Ինձ հետաքրքրում է այս մակաբույծների էվոլյուցիան, հատկապես պարզել, թե ինչու են նրանք հարձակվում որոշ կենդանիների վրա՝ որպես տեր օրգանիզմ, բայց ոչ ուրիշների վրա:
Որպես ասպիրանտ՝ ես իմ ժամանակը ծախսում եմ՝ աշխատելով շատ տարբեր բաների վրա: Հիմնականում ես նախագծում և իրականացնում եմ փորձեր լաբորատորիայում և դրանից դուրս, վերլուծում եմ տվյալները համակարգչով և գրում գիտական աշխատություններ, իչպես նաև քոլեջում կենսաբանության դասեր եմ վարում:
Սա իմ Youtube-ի ալիքն է՝ https://www.youtube.com/c/carlstenoien: Այն պարունակում է մի քանի տեսահոլովակներ, որոնցում երևում են փոխակերպումներ (մետամորֆոզ) անցնող թիթեռները (օրինակ՝ այս մեկը և այս մեկը), ինչպես նաև մակաբույծ կրետների տեսանյութերը, որոնցում ես կատարում եմ ուսումնասիրություններ(այս մեկը և այս մեկը).

Ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել կենսաբանությամբ և ի՞նչ եք սովորել։

Երբ երեխա էի, նախաճաշի իմ ամենասիրած զբաղմունքներից մեկը հացահատիկի, կաթի տուփերի կամ սեղանի վրա եղած այլ մթերքների պիտակները կարդալն էր: Ինձ միշտ հետաքրքրել է մարդու կենսաբանությունը, հատկապես մարզիկների կենսաբանությունը (ինչպիսին են վարժությունները, սնունդը և քունը), և երբ ես գնացի քոլեջ, որոշել էի դառնալ սպորտային բժիշկ: Այնուամենայնիվ, քոլեջի կենսաբանության իմ առաջին դասի ժամանակ ես հասկացա, որ շատ այլ օրգանիզմներ ունեն նույնիսկ ավելի հետաքրքիր վարքագիծ, ֆիզիոլոգիա և էվոլյուցիոն պատմություն, քան մարդիկ: Այդ պահին ես փոխեցի իմ ուղղվածությունը սպորտային բժշկությունից դեպի էկոլոգիա և էվոլյուցիոն կենսաբանություն:
Քոլեջի իմ կրտսեր և ավագ կուրսերի միջև ընկած ամառվա ընթացքում ես բախտ ունեցա մեկնելու Վիրջինիա նահանգի Բլենդի փորձարարական ֆերմա և մասնակցել բակալավրիատի ուսանողների համար նախատեսված հետազոտական ծրագրին: Ես որոշեցի ուսումնասիրել երկկենցաղների հիվանդությունների և միջատների գիշատիչների էկոլոգիան քաղցրահամ ջրային էկոհամակարգերում: Ճահիճների և խոնավ տարածքների այցերի ժամանակ ես միջատաորս ցանց էի տարել հարյուրավոր հետաքրքիր օրգանիզմներ հավաքելու համար: Այս նախագիծն ինձ ստիպեց հասկանալ, թե որքան բազմազան և հետաքրքիր են մակաբույծ օրգանիզմները, և որ համեմատաբար քիչ գիտնականներ են ուսումնասիրում դրանք: Հատկապես մի գիրք, որն ինձ ուղղորդեց դեպի մակաբույծները, Կառլ Զիմմերի Parasite Rexն է, որը ես խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր կլսեն:

Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ։

Թեև ես չեմ զբաղվել սպորտային բժշկությամբ, ես դեռևս ֆիզիկական գործունեության մեծ ջատագով եմ: Ես տարեկան անցնում եմ 2000-3000 մղոն հեծանիվով, խաղում եմ ֆուտբոլի լիգաներում և ինձ լավագույնս եմ զգում վազելիս և մարզվելիս:
Քոլեջում սովորելիս ես մասնակցում էի տասնամարտ կոչվող թեթեւ աթլետիկայի մրցումներին, որը ներառում էր 10 տարբեր մրցումներ 2 օրվա ընթացքում (ամեն ինչ՝ վազքից մինչև գնդակի նետում և ձողացատկ):
Կառլը մասնակցում է ձողացատկմանը.
Ես և կինս՝ Կարինը, նաև սիրում ենք արշավներ, ճամբարներ, ճանապարհորդություններ և ընկերների հետ հանգստանալ: Ես նաև սովորում եմ ինչպես միջատներին լուսանկարել։
Կառլի լուսանկարած աղոթարարը

Ո՞րն է ձեր խորհուրդը կենսաբանությամբ հետաքրքրվող մարդկանց:

Կենսաբանությունը պահանջում է ավելի շատ մաթեմատիկական և քանակական հմտություններ, քան շատ մարդիկ կարծում են, հատկապես այն պատճառով, որ մենք հաճախ հավաքում ենք ավելի բարդ տվյալների հավաքածուներ, քան երբևէ, անկախ նրանից, ուսումնասիրում ենք գեներ, բջիջներ, օրգանիզմներ թե էկոհամակարգեր: Եթե ես կարողանայի վերադառձնել ժամանակը, ես ավելի շատ կկենտրոնանայի մաթեմատիկայի և վիճակագրության վրա ավագ դպրոցի և քոլեջի տարիներին: Կհավատաք, թե ոչ, բայց ես հաճախ օգտագործում եմ Քան Ակադեմիայիի տեսանյութերը, եթե ինձ անհրաժեշտ է կատարել որոշ հաշվարկներ կամ հավանականությունների տեսություն ուսումնասիրել:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: