Եթե տեսնում ես այս հաղորդագրությունը, նշանակում է՝ մեզ չի հաջողվում կայքում արտաքին ռեսուրսներ բեռնել։

If you're behind a web filter, please make sure that the domains *.kastatic.org and *.kasandbox.org are unblocked.

Հիմնական նյութ

Ծանոթացի՛ր Քրիս Նորթհարդին

Ծանոթացի՛ր Քրիս Նորթհարդին՝ սննդագետ և ֆրիսբիի մարզիկ։

Ողջույն, ես Քրիս Նորթհարդն եմ։

Ինչպիսի՞ աշխատանքով եք զբաղված։

Ես աշխատում եմ որպես սննդի գիտնական Սապուտո Կաթնամթերքի հետազոտությունների և զարգացման բաժնում: Իմ աշխատանքը կենտրոնացած է կաթնամթերքի (ինչպիսիք են կաթնաշոռը, թթվասերը և պաղպաղակի խառնուրդները) ստեղծման և զարգացման վրա:
Կաթնամթերքից շատերը, որոնք դուք ուտում եք, ներառում են ձեր սիրած հասարակ պաղպաղակի կոկտեյլից մինչև ձեր տեղական մթերային խանութի կաթնաշոռը, և իմ գործն է վերցնել այդ մթերքների հայեցակարգը և վերածել այն բանաձևի, այնուհետև անցկացնել այն փորձարկման փուլով և վերջապես վերահսկել այդ արտադրանքի լայնածավալ արտադրությունը:
Սննդի աշխարհը մշտապես փոխվում է, քանի որ սպառողները պահանջում են ավելի առողջ ապրանքներ, ավելի մաքուր պիտակներ և բնական համեր: Քանի որ նոր տենդենցներ են զարգանում, պարենագետի պարտականությունն է մշտապես տեղյակ լինել այս տենդենցների մասին և շարունակաբար ապահովել սպառողին իր պահանջները բավարարող սննդով:

Ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել կենսաբանությամբ և ի՞նչ եք սովորել։

Ինձ միշտ գրավել է գիտությունը: Քոլեջում ես ըստ էության իմ ժամանակը բաժանել էի երեք մասի՝ կենսաբանության, քիմիայի և անատոմիայի/ֆիզիոլոգիայի միջև: Կենսաբանության մեջ ինձ հատկապես դուր էր գալիս դրա մեծ բազմազանությունը․ ես կարող էի անցնել մանրէաբանություն ուսումնասիրելուց դեպի բջջային մակարդակով օրգանիզմին դիտելը, այնուհետև ուսումնասիրել օրգանիզմների մի ամբողջ պոպուլյացիայի էկոլոգիան: Այն, թե ինչպես կարող է միկրո մակարդակում ինչ-որ բան ազդել շատ ավելի մեծ բանի վրա, ստիպեց ինձ հետաքրքրվել կենսաբանությամբ:
Սննդի հետ աշխատանքը նույպես ներառում է դրա ուսումնասիրությունը մանրադիտակային մակարդակում. Հասկանալը, թե ինչ է կատարվում մանրադիտակային մակարդակում, կարող է օգնել հասկանալ, թե ինչպես կգործի ձեր պատրաստի արտադրանքը և ինչպիսի համ կունենա, իսկ ավելի կոնկրետ, թե օրինակ ինչպես են սպիտակուցները ազդում մեր մարմնի և բերանի ընկալիչների վրա՝ թթվասերի թթու համը զգալու համար: Թեև սննդի գիտնականները սովորաբար ունենում են ավելի շատ քիմիական ուղղվածություն, կենսաբանության առավելությունն այն է, որ այն կիրառելի է շատ տարբեր մասնագիտություններում, և կենսաբանության լավ իմացությունը կարող է ձեզ բերել շատ տարբեր ոլորտների:

Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ։

Քոլեջում ես խաղում էի ուլտիմատ ֆրիսբի, որը մինչ օրս շարունակում եմ անել։ Խաղում եմ մի քանի լիգաներում, ինչպես նաև հանդիսանում եմ տեղական ավագ դպրոցի թիմի մարզիչը: Ես սիրում եմ սպորտ դիտել և երկրպագել իմ սիրելի բասկետբոլային թիմին՝ Մինեսոտա Թիմբերվուլվզին, ինչպես նաև իմ սիրելի ֆուտբոլային թիմին՝ Լիվերպուլ ՖԱ-ին:
Քրիսը ուլտիմատ ֆրիսբի խաղալիս:
Նաև փորձում եմ հնարավորինս հաճախ համերգների գնալ և հնարավորինս շատ նոր երաժշտություն լսել։ Օրինակ, հիմա ես չեմ դադարում լսել The Last Shadow Puppets-ի նոր ալբոմը: Սիրում եմ կիթառ նվագել, ինչպես նաև մի քանի այլ գործիքներ: Իմ որոշ այլ հոբբիներից են՝ քնելը, պիցցա ուտելը, ոտաբոբիկ խոտերի միջով վազելը և ընկերոջս՝ Բրայան Թեյզենին հաղթել բասկետբոլի ժամանակ:

Ո՞րն է ձեր խորհուրդը կենսաբանությամբ հետաքրքրվող մարդկանց:

Օգտագործեք ձեզ տրված բոլոր հնարավորությունները՝ նոր բաներ փորձելու համար: Նախքան սննդագիտության նկատմամբ իմ հետաքրքրությունը բացահայտելը, ես մի շարք տարբեր աշխատատեղեր էի փորձել և պրակտիկաների գնացել, ես նույնիսկ որոշ ժամանակ անցկացրել էի կենդանաբանական այգում որպես կենդանիների խնամող:
Մի վախեցեք գրանցվել տարբեր դասերի կամ դիմել պրակտիկաների, քանի որ մտածում եք, թե դրանք ձեզ դուր չեն գա: Ճիշտ կարիերա գտնելը, հետազոտություն կատարելու և զարգացում ապրելու նման, պահանջում է փորձություններ և ձախողումներ: Ինչպես մի իմաստուն գործընկեր ինձ մի անգամ նկարագրեց հետազոտությունն ու զարգացումը. «Պետք է համբուրել մի քանի գորտ, նախքան արքայազն գտնելը»:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: