If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ծանոթացի՛ր Էրին Քեյնին

Ծանոթացի՛ր Էրին Քեյնին՝ պրիմատներ ուսումնասիրող կենսաբան և բալետի պարուհի։

Ողջույն, ես Էրին Քեյնն եմ։

Ինչպիսի՞ աշխատանքով եք զբաղված։

Ես պրիմատոլոգ եմ, աշխատում եմ իմ մարդաբանության թեմայով թեկնածուական ատենախոսության վրա՝ Օհայոյի պետական համալսարանում: Մարդիկ երբեմն զարմանում են՝ լսելով, որ պրիմատոլոգիան մարդաբանության մի մասն է, որն ուսումնասիրում է մարդու վարքը, կենսաբանությունը և մշակույթը: Մարդկանց մեծամասնությունը ծանոթ է մշակութային մարդաբանությանը, որը մարդկային մշակույթը դնում է համեմատական համատեքստում։ Ես սիրում եմ նման կերպ մտածել պրիմատոլոգիայի մասին: Մենք համեմատական համատեքստում ենք դնում մարդու կենսաբանությունը, էկոլոգիան, անատոմիան և վարքագիծը՝ ուսումնասիրելով մեր ամենամոտ ազգականներին՝ պրիմատներին:
Էրին Քեյնի լուսանկարը։
Ինձ շատ է հետաքրքրում էկոլոգիայի և վարքի փոխհարաբերությունները: Հենց հիմա ես շատ կենտրոնացած եմ իմ ատենախոսությունն ավարտելու վրա, որն ուսումնասիրում է, թե ինչպես են սննդի առկայության փոփոխություններն ազդում Կոտ դ'Իվուարի Թայ ազգային պարկում ապրող Դիանա կապիկների վարքի, կերակրման էկոլոգիայի և էնդոկրինոլոգիայի վրա:
Կապիկը միրգ ուտելիս։
Սա էգ Դիանա կապիկն է, որն ուտում է իրենց սիրելի մրգերից մեկը՝ Sacoglottis gabonensis:
Իմ հետազոտությունը շատ զվարճալի է, քանի որ այն ուսումնասիրության շատ տարբեր ձևեր է ներառում: Ես մոտ 19 ամիս անցկացրել եմ խոնավ արևադարձային անտառում՝ կատարելով իմ ատենախոսության հետազոտությունը, որը հիմնականում ծախսվել է կապիկների խմբերին հետևելու, նրանց սոցիալական և կերակրման վարքագիծը դիտարկելու և նրանց կուտակած կղանքի նմուշներ հավաքելու վրա: Երբ վերադառնում եմ ԱՄՆ, աշխատում եմ լաբորատորիայում՝ վերլուծելով հորմոնների կոնցենտրացիան իմ հավաքած կղանքի նմուշներում, որպեսզի կարողանամ գնահատել նրանց սթրեսը և վերարտադրումը: Ես նաև շատ գրում եմ և իմ բաժնում դասավանդում եմ մարդաբանության ներածական դասընթաց:
Թիթեղյա տանիքով տուն շքամուտքով։
Սա իմ տունն է խոնավ արևադարձային անտառում:

Ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել կենսաբանությամբ և ի՞նչ եք սովորել։

Երբ ես 7-րդ դասարանում էի սովորում, հայրս ինձ խորհուրդ տվեց կարդալ Ջեյն Գուդոլի «Մարդու ստվերում» գիրքը, որը պատմում է 1960-ական և 1970-ական թվականներին Տանզանիայում շիմպանզեներին ուսումնասիրության նրա փորձի մասին: Ինձ այդ դուր էր գալիս և 12 տարեկանում ինքս ինձ ասացի, որ դա այն է, ինչով ես զբաղվելու եմ, երբ մեծանամ: Այդ ժամանակվանից ես կենտրոնացած էի այդ նպատակի վրա։
Ես գիտեի, որ ուզում եմ աշխատել Աֆրիկայում, ուստի որոշեցի սովորել ֆրանսերեն միջնակարգ դպրոցում, և հետո բախտ ունեցա քոլեջում սուահիլիերեն սովորել: Ես ունեի իսկապես հրաշալի ուսուցիչներ, այդ թվում՝ իմ 8-րդ դասարանի բնագիտության ուսուցչուհին, ով ինձ տարավ լսելու Ջեյն Գուդոլի ելույթը, երբ նա դասախոսություն էր կարդում իր մայր բուհում:
Միացյալ Նահանգներում պրիմատներին ուսումնասիրող պրոֆեսորների մեծամասնությունը հիմնականում աշխատում են մարդաբանական ամբիոններում, քանի որ դրանք կապված են մարդու էվոլյուցիայի ուսումնասիրության հետ, սակայն մեծ առումով էկոլոգիայի և օրգանիզմների կենսաբանության մասնագետները նույնպես կարիք ունեն դուրս գալու և դաշտային հետազոտություններ անելու: Քոլեջում ես մասնագիտացել եմ մարդաբանության և բնապահպանության ոլորտում, ինչպես նաև մասնակցել եմ աֆրիկյան ուսումնասիրությունների բազմաթիվ դասընթացներ՝ դաշտային աշխատանքում ավելի արդյունավետ լինելու համար:
Ես աշխատում էի պալեոնտոլոգիական լաբորատորիայում՝ նախապատրաստելով բրածոներ իմ գիտական խորհրդատուի համար: Պալեոնտոլոգիայի նախագծի շրջանակներում խորհրդատուս ինձ իր հետ տարավ Քենիա և խորհուրդ տվեց աշխատել որպես դաշտային օգնական իր ասպիրանտներից մեկի մոտ, որպեսզի որոշեմ, թե արդյոք ինձ դուր է գալիս դաշտային հետազոտություններ կատարելը պրիմատների վերաբերյալ, ուստի ես մոտ 5 ամիս անցկացրեցի Պերուում՝ ուսումնասիրելով տամարիններին:
Էրինը անցնում է բամբուկի խիտ թավուտի միջով:
Ամազոնի բամբուկների միջով շրջելիս:
Այժմ ես ավարտում եմ իմ ատենախոսությունը մարդաբանության ոլորտում՝ կենտրոնանալով պրիմատոլոգիայի վրա։ Շատ գոհացուցիչ է իմանալ, որ 12-ամյա Էրինը իսկապես գիտեր, թե ինչ էր ուզում դառնալ, երբ մեծանար:
Մանուկ Էրինը՝ ծառին նստած։
Փոքրիկ Էրինը ծառի վրա։

Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ։

Համալսարան կամ խոնավ արևադարձային անտառ գնալուց զատ, նաև սիրում եմ պարել։ Ես հատկապես սիրում եմ բալետը, բայց նաև սիրում եմ բլյուզ, սվինգ և սալսա պարեր:
Էրինը բալետային դիրքով կանգնած գեղատեսիլ տեսարանին նայող քարե պատի գագաթին։
Ես դասավանդում և դասեր եմ վարում Կոլումբոսի տեղական ստուդիայում:Ունեմ նաև երկու հիանալի կատուներ՝ Սադին և Տրիցերատոպսը։ Ես սիրում եմ նրանց հետ շփվել և խաղալ նրանց հետ (իրեր նետել, որ նրանք բերեն, նրանք շատ խելացի են):
Էրինի կատուն համակարգչի մոտ նստած։

Ո՞րն է ձեր խորհուրդը կենսաբանությամբ հետաքրքրվող մարդկանց:

Մի մտածեք, որ եթե կենսաբան եք, պետք է ամբողջ օրը փակված լինեք լաբորատորիայում: Դուք կարող եք, անկասկած, կարիերա զարգացնել դրսում լինելով՝ որպես կենսաբան հետաքրքիր բաներով զբաղվելով։
Եթե կարող եք, փորձեք փորձառություն ձեռք բերել հետևելով մեկի անցած ճանապարհին կամ մասնակցելով հետազոտութույնների կամ էլ գրանցվելով դաշտային դպրոցին, նախքան հաստատ որոշելը, թե ինչ եք ուզում անել ձեր կյանքում: Օրինակ, եթե հայտնաբերեք, որ իրականում բզզեզների և սարդերի երկրպագու չեք, գուցե անձրևային անտառում աշխատելը ձեզ համար չէ, բայց եթե այնուհետև հայտնաբերեք, որ իսկապես հիանալի եք լաբորատոր աշխատանքում, կարող եք կիրառել ձեր հետաքրքրություն բոլորովին այլ հարցերի համար:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: