If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ծանոթացի՛ր Ջովլ Քուիրոլոյին

Ծանոթացի՛ր Ջովլ Քուիրոլոյին՝ կենսաբանության ուսուցիչ և էկոլոգ։

Բարև, ես Ջովլ Քուիրոլոն եմ։

Ինչպիսի՞ աշխատանքով եք զբաղված։

Ես 9-րդ դասարանի կենսաբանության ուսուցիչ եմ։ Դա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում ես սովորեցնում եմ իմ աշակերտներին կենսաբանության տարբեր թեմաներ՝ էկոլոգիայից մինչև բջիջներ, գենետիկայից մինչև էվոլյուցիա: Իմ նպատակն է, որ իմ ուսանողները զարգացնեն կենսաբանության հիմունքների հիմնական ըմբռնումը, միաժամանակ զարգացնելով որոշ սկզբնական գիտական հմտություններ, ինչպիսիք են գիտական հարցեր տալը, հետազոտություններ ստեղծելն ու իրականացնելը և իրենց բացահայտումների մասին զեկուցելը:
Ջովելը խոսում է ուսանողների հետ այն մասին, թե ինչու է ուսուցիչ դարձել:
Այս լուսանկարում ես ուսանողների հետ խոսում եմ այն ​​մասին, թե ինչու որոշեցի ուսուցիչ դառնալ :)
Ամեն գիշեր ես վերանայում եմ դասի պլանը, որը սովորեցնելու եմ հաջորդ օրը: Ամեն օր ես նույն դասը չորս անգամ դասավանդում եմ չորս տարբեր խմբերի աշակերտներին: Յուրաքանչյուր դասարան ներառում է մոտ 30-32 աշակերտ: Երևի պատկերացնում եք, որքան եմ հոգնում ամեն օրվա վերջում: Սակայն իմ աշխատանքի պարգևատրելի մասն այն է, որ համոզվում եմ, որ ես փորձագետ եմ կենսաբանության ցանկացած թեմայում: Ես զարգացնում եմ աշակերտներիս հետ կապեր և դրդում նրանց դառնալ ոչ միայն լավագույն գիտնական, այլև պարզապես լինել լավ մարդ:

Ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել կենսաբանությամբ և ի՞նչ եք սովորել։

Կենսաբանությամբ սկսեցի հետաքրքրվել 9-րդ դասարանում։ Ես ունեի իսկապես հրաշալի կենսաբանության ուսուցիչ, ով ինձ դրդեց ընդլայնել իմ մտածելակերպը, և տեսնել աշխարհը նոր լույսի ներքո: Երբ նա մեզ դասավանդում էր բուսաբանություն, ես էլ սովորական ծառին այն նույն կերպ չէի նայում, ինչ առաջ: Տպավորիչ էր, երբ կարողացանք բացահայտել և բացատրել, թե ինչպես են ծառի տարբեր մասերն աշխատում միասին՝ այն կենդանի պահելու համար: Երբ հասա քոլեջ, ես գիտեի, որ ցանկանում եմ շարունակել սովորել կենդանի էակների մասին․ ինչպես են նրանք աճում, գոյատևում և փոխազդում: Ի վերջո, ես միացա մի լաբորատորիայի, որն ուսումնասիրում էր մրջյուններին, և երեք տարի անցկացրեցի մտածելով, թե ինչպես են մրջյունները աշխատում և միասին ապրում խմբերով՝ գաղութը կենդանի և առողջ պահելու համար:
Քոլեջում ես նաև բացահայտեցի, որ մարդկանց հետ աշխատելը իրոք հաճույքով եմ անում: Աշխատել եմ համայնքային կենտրոնում, ինչպես նաև ունեցել եմ կոոպերատիվ տուն կառավարելու աշխատանք: Կոոպերատիվ տանը կարող են բնակվել 30-ից 50 քոլեջի ուսանողներ, ովքեր պատրաստում են ուտելիք, մաքրում տունը և ապրում են միասին: Ես սիրում եմ լինել այնպիսի դերերում, որոնցում կարող եմ օգնել մարդկանց իրենց հարմարավետ և ապահով զգալ: Ես հասկացա, որ կարող եմ համատեղել կենսաբանության և մարդկանց հետ աշխատելու իմ հետաքրքրությունները: Կենսաբանության դասավանդմամբ ես լրացնում եմ իմ անսահման հետաքրքրությունը բնական աշխարհով, ինչպես նաև օգնում եմ երիտասարդներին սովորել կյանքի հմտություններ և զարգացնել այն ակադեմիական և սոցիալական հմտությունները, որոնք անհրաժեշտ են կյանքում հաջողակ լինելու համար:
Ջովլը գիտական պաստառի առջև. Կարմիր մրջյունների փոխազդեցության ժամանակի և գտնվելու վայրի չափում, որպեսզի ավելի լավ հասկանանք նրանց կեր հայթայթելու վարքագծի կարգավորումը: Նա իր մատների օգնությամբ փոքրիկ «մրջյունների ալեհավաքներ» է ցույց տալիս իր գլխի երկու կողմերում:
Վերևի նկարում ես կանգնած եմ մրջյունների մասին իմ բակալավրիատի հետազոտության առջև:

Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ։

Ազատ ժամանակ ես սիրում եմ դրսում լինել: Ես մրցակցային լողի թիմում եմ, ներկայումս ստանում եմ իմ SCUBA վկայականը, իսկ երբ ջրի մեջ չեմ, ապա քայլարշավում եմ կարմրափայտ անտառի շուրջը կամ էլ զով ժայռի վրա: Քանի որ ես ուսուցիչ եմ, ամառվա ընթացքում կարող եմ դաշտային աշխատանքներ կատարել, ինչը նշանակում է, որ կարող եմ օգնել կենսաբաններին տվյալներ հավաքել: Նաև իմ ազատ ժամանակը անցկացնոմ եմ ծնողներիս հետ կամ ընկերներիս հետ ուսումնասիրում Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքում և շրջակայքում գտնվող բազմաթիվ սրճարաններ, այգիներ և ռեստորաններ:
Ջովելը դրսում, արշավում է։
Այս նկարում ես քայլում եմ Ջասպեր Ռիջի շրջակայքում:

Ո՞րն է ձեր խորհուրդը կենսաբանությամբ հետաքրքրվող մարդկանց:

Կարծում եմ, որ կենսաբանությամբ հետաքրքրվող մարդիկ պետք է ներգրավվեն որոշակի կենսաբանության ոլորտներում: Դա կարող եք անել բազմաթիվ եղանակներով: Դուք կարող եք արագ որոնել Google-ում, թե արդյոք կարող եք օգնել քաղաքացիական գիտության հնարավորությունների որևէ հարցում: Սա հաճախ ներառում էր տեղական բնապահպանական կազմակերպություններին օգնել տվյալ տարածքում տարբեր տեսակներ հետազոտել, և համեմատել այդ տեսակների փոփոխությունները մի քանի տարվա ընթացքում:
Կենսաբանության հետ առնչվելու մեկ այլ միջոց է կապ հաստատել տեղի համալսարանի դասախոսների հետ: Հաճախ դասախոսները կամ ասպիրանտները ստանձնում են բակալավրիատի կամ ավագ դպրոցի կամավորական աշխատանքներ: Երբ ես բակալավր էի, սկսեցի օգնել հետդոկտորական գիտաշխատողին իր նախագծում՝ ստեղծելով իմ բակալավրիատի հետազոտական նախագիծը: Իմ ընկերներից ոմանք աշխատել են տարբեր լաբորատորիաներում և փորձել կենսաբանության տարբեր ոլորտներ: Հիշեք, որ կենսաբանության բազմաթիվ ոլորտներ կան: Եթե սիրում եք կենդանիներ և բույսեր, կարող եք կամավորական աշխատանք անել լաբորատորիայում, որտեղ կուսումնասիրեք կենդանիների կամ բույսեր: Եթե ձեզ հետաքրքրում է գենետիկան, ապա կամավոր գրանցվեք ԴՆԹ-ի վերաբերյալ աշխատանքներ կատարող լաբորատորիայում:
Թեև երբեմն գիտությունը հեռու է թվում, այն շատ հասանելի է, եթե ակտիվորեն ներգրավվելու հնարավորություններ ես փնտրում: Եղեք համառ, և դուք կարող եք հաջողության հասնել:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: