If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ծանոթացի՛ր Սթեֆնի Սպենսին

Ծանոթացի՛ր Սթեֆընի Սպենսին՝ բնապահպանության մասին գրող և գիտաֆանտաստիկ ռադիոծրագրերի հեղինակ։

Ողջույն, ես Սթեֆնի Սպենսին եմ

Ինչպիսի՞ աշխատանքով եք զբաղված։

Ես Սիերա ակումբի Իլինոյսի մասնաճյուղի հաղորդակցությունների և զարգացման համակարգողն եմ: Մեր բաժնի գործունեությունը զբաղված է Իլինոյսում վայրի վայրերի պահպանմամբ, ինչպես նաև մաքուր էներգիայի խթանմամբ, մաքուր ջրի և օդի պաշտպանությամբ և համայնքները աղտոտվածությունից պաշտպանելոv:
Իմ դերը շրջակա միջավայրի պաշտպանության մասին քաղաքական գործիչներին, բնակիչներին և մեր անդամներին ուղերձ ուղելն է: Ես նախագծում եմ բրոշյուրներ այնպիսի խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են ինվազիվ տեսակները, պատրաստում եմ կարմիր լուսանների մասին բլոգեր և ղեկավարում եմ մեր կայքերն ու սոցիալական լրատվամիջոցները: Իմ աշխատանքի ընթացքում ես բարձրաձայնում եմ, այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են, մարդկանց ուշադության գրավումը գիտական թեմաներով, օրինակ դեպի ջրի ախտահանումը, կամ կլիմայի փոփոխությանը ավելի հասկանալի և տեղական դարձնելը, կամ էլ վտանգված բույսերի կամ կենդանիների կարևորության շեշտումը:
Լոգոյում պատկերված գոմեշի ձեռքին ցուցանակ կա, որում գրված է «Ոչ մի Իլիանա. Պաշտպանիր Մայդեվին մարգագետինը»:
Այս լոգոն ես պատրաստել եմ «Ոչ մի Իլիանա» նախագծի համար, որը պայքարում էր անձեռնմխելի մարգագետինը հատող թանկարժեք վճարովի ճանապարհի դեմ։

Ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել կենսաբանությամբ և ի՞նչ եք սովորել։

Ես փոքրուց «Կենդանական մոլորակի» ( Animal Planet ) շատ մեծ երկրպագու էի: Համեմատած տասը տարեկան աղջիկների մեծամասնությանը ես շատ ավելի ոգևորված էի Վեներայի ճանճասպանով և կենդանական ռուդիմենտ մատներով (հետ զարգացած մատներ): Քոլեջում ես կրկնապատկեցի իմ հետաքրքությունը կենդանիների նկատմամբ (հատկապես այդ տարօրինակ կենդանիների նկատմամբ, որոնց մենք անվանում ենք մարդ)՝ մասնագիտանալով շրջակա միջավայրի ուսումնասիրությունների մեջ, կրկնակի աշխատությամբ՝ գրավոր և հանրային առողջություն վերաբերյալ: Իմ ուսումնասիրությունները իսկապես համընկնում էին ներկայիս աշխատանքիս հետ։ Ես ինձ անսովոր բախտավոր եմ զգում։ Բայց չասեք մայրիկիս, նա գիտի, թե ես ամեն ինչ այդպես եմ պլանավորել:
Ստեֆանին՝ ձեռքին փոքրիկ խեցգետին բռնած, լճի ֆոնին:
Ստեֆանին՝ լողափում գտնվող շատ բարձր ժայռի դիմաց:
Ես՝ Իլինոյսի Սթարվեդ Ռոք պետական պուրակում

Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ։

Ես գործում եմ, եփում, զբաղվում եմ կավագործությամբ, թխում եմ փոքր չափսի հացեր, մաքրում եմ իմ տնային բույսերը և նկարում: Ես նաև գրում եմ․ իմ առաջին գիրքը Scholastic-ի հետ լույս կտեսնի այս գարնանը: Ես նաև Our Fair City հեռարձակման գրողներից եմ, որը հետապոկալիպտիկ գիտաֆանտաստիկ կատակերգություն/դրամա է:
The Our Fair City գրողները և ներկայացնողը:

Ո՞րն է ձեր խորհուրդը կենսաբանությամբ հետաքրքրվող մարդկանց:

Գտեք կենսաբանությամբ զբաղվելու զվարճալի միջոցներ, օրինակ ՝ լուսանկարելով զվարճալի միջատներ, կամ էլ շնաձկների մասին կոմիքսներ նկարելով, այնքան շատ ձևեր կան կենսաբանությունը հաճույքով սովորելու համար:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: