Երբևէ մտածե՞լ ես, թե ինչու են բույսերը թոշնում, երբ դրանք չես ջրում: Գտիր պատասխանն այստեղ և ծանոթացիր հավանականության հիմնական սկզբունքներին, որոնք ընկած են կենսաբանական համակարգերում ջրի և այլ մոլեկուլների շարժման հիմքում:
Երբեմն շահավետ է հոսքի հետ շարժվելը: Ծանոոթացիր պասիվ տեղափոխման մեխանիզմներին, որոնց ժամանակ մոլեկուլներն անցնում են պլազմային թաղանթով՝ շարժվելով իրենց կոնցենտրացիայի գրադիենտին համապատասխան (էներգիայի ծախս չի պահանջվում):
Ակտիվ փոխադրման ժամանակ բջիջը պետք է վճարի (հաճախ ԱԵՖ-ի տեսքով), որպեսզի մոլեկուլները շարժի իրենց կոնցենտրացիոն գրադիենտին հակառակ ուղղությամբ: Իմացիր ավելին այն սպիտակուցային մեքենաների մասին, որոնք հնարավոր են դարձնում այդ գործընթացը: