If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Դիֆուզիա և օսմոս

Սովորիր դիֆուզիայի, օսմոսի և կոնցենտրացիոն գրադիենտների մասին, և թե ինչու են դրանք կարևոր բջիջների համար: Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Այս տեսահոլովակում ցանկանում եմ խոսել մի քանի թեմաների մասին, որոնք բոլորն էլ կապված են իրար հետ: Ինչ-որ մակարդակում դրանք բավական պարզ են, բայց ամբողջական մեկ ուրիշ մակարդակում դրանք մարդկանց շատ են շփոթեցնում: Հուսով եմ՝ մենք կարող ենք առաջընթաց ունենալ այս խնդրում: Այսպիսով, լավ կլինի սկսել այսպես. եկեք պատկերացնենք, որ ես ունեմ ինչ-որ տեսակի անոթ: Ենթադրենք սա իմ անոթն է, և այդ անոթի մեջ ես ունեմ ջրի մի խումբ մոլեկուլներ: Այն պարզապես ջրի մոլեկուլների խումբ է: Դրանք բոլորը բախվում են մեկը մյուսին: Այն իր հեղուկ վիճակում է, սա հեղուկ ջուրն է, և ջրի մոլեկուլների մեջ կան շաքարի մի քանի մոլեկուլներ: Միգուցե ես շաքարը ներկայացնեմ այս վարդագույն գույնով: Ահա այստեղ ես ունեմ շաքարի մոլեկուլների խումբ: Այնուամենայնիվ, ես ունեմ ավելի շատ ջրի մոլեկուլներ: Ես ուզում եմ, որ դա պարզ լինի: Այս անոթում, որի հետ գործ ունենք, ես ունեմ ավելի շատ ջրի մոլեկուլներ: Այս դեպքում, ասում ենք՝ այն բանը, որը ավելի շատ է, լուծիչն է: Այս դեպքում, ավելի շատ ջրի մոլեկուլներ կան, և դուք կարող եք բառացիորեն տեսնել դա ջրի մոլեկուլների քանակով: Ես չեմ պատրաստվում ամբողջական քննարկում անել մոլերի և այդ ամեն-ինչի մասին, որովհետև դուք հնարավոր է բացահայտել եք կամ չեք բացահայտել դեռ, բայց պարզապես պատկերացրեք՝ ցանկացած բան, որն ավելի շատ է մենք անվանելու ենք լուծիչ: Այս դեպքում ջուրը լուծիչն է: ԵՎ ցանկացած նյութ, որն ավելի քիչ է, այս դեպքում դա շաքարն է, համարվում է լուծված նյութ: Սա լուծված նյութն է՝ շաքարը: Պարտադիր չէ, որ դա լինի շաքար: Դա կարող է լինել ցանկացած նյութ, որի մոլեկուլները ավելի քիչ են ջրում: Այս դեպքում շաքարն է լուծված նյութը: ԵՎ մենք ասում ենք, որ շաքարը լուծվել է ջրում, շաքարը լուծվել է, լուծվել է ջրում: ԵՎ այս ամբողջը այստեղ, խառնուրդը՝ ջրի և շաքարի մոլեկուլների, անվանում ենք լուծույթ: Մենք այս ամբողջը անվանում ենք լուծույթ: Լուծույթը ունի լուծիչ և լուծված նյութ: Լուծիչը ջուրն է: Դա այն է, որը իրականացնում է լուծելը, և այն ինչը լուծվում է շաքարն է: Դա լուծված նյութն է: Այս ամենը կարող է ձեզ համար կրկնություն լինել կամ չլինել, բայց ես անում եմ դա մի պատճառով. ես ցանկանում եմ խոսել դիֆուզիա հասկացողության մասին: Այն իրականում բավական պարզ է: Ենթադրենք ես վերցնում եմ նույն անոթը: Եկեք մի քիչ ուրիշ անոթի մեջ անենք, պարզապես դիֆուզիայի մասին խոսելու համար: Մենք հետ կգանք ջրին և շաքարին, հատկապես ջրին: Ասենք թե ունենք անոթ այստեղ, և ենթադրենք այն ունի մի խումբ, ասենք այն ունի օդի մի քանի մասնիկներ: Դա կարող է լինել ցանկացած բան՝ թթվածին կամ ածխաթթու գազ: Այնպես որ, թույլ տվեք օդի մի քանի մասնիկներ նկարել այստեղ: Եկեք ասենք, որ այն գազային է, պարզապես գազային թթվածին փաստարկի համար: Ահա սրանցից յուրաքանչյուրը O2 է, ճի՞շտ է: Եկեք ասենք, որ սա լայն տարածում ունեցող փոխդասավորությունն է, որ այս ամբողջը վակուում է, և որ կա ինչ-որ ջերմաստիճան: Այս ջրի մոլեկուլները ունեն ինչ-որ տեսակի կինետիկ էներգիա: Դրանք շարժվում են ինչ-որ տեսակի պատահական ուղղություններով: Այսպիսով իմ հարցը սա է. ինչ է պատրաստվում կատարվել այսպիսի անոթի մեջ: Լավ, սրանցից մի քանիսը պատահականորեն կբախվեն իրար: Նրանք ավելի հավանական է, որ բախվեն ներքև ձախ ուղղությամբ, քան վերև աջ ուղղությամբ: Այսինքն, եթե այս մեկը գնա ներքև ձախ ուղղությամբ, ապա այն կբախվի ինչ-որ բանի և հետո կանդրադառնա վերև աջ ուղղությամբ: Բայց վերև աջ ուղղությամբ ոչինչ չկա բախվելու: Այսինքն, ընդհանրապես ամեն-ինչ սարժվում է պատահական ուղղություններով, բայց դու ավելի հավանական է կարողանաս շարժվել աջակողմյան ուղղությամբ: Երբ դու գնում ես ձախ, ավելի հավանական է, որ բախվես ինչ-որ բանի: Այնպես որ, դա գրեթե ընդհանուր դատողություն է: Ժամանակի ընթացքում, եթե թողեք, որ այս համակարգը գա ինչ-որ տեսակի հավասարակշռության, ես չեմ պատրաստվում մանրակրկիտ ներկայացնել ինչ է դա նշանակում: Դուք կարող եք նայել թերմոդինամիկայի վիդեոն, եթե ցանկանում եք հասկանալ դա: Դուք ի վերջո կտեսնեք, որ անոթը դառնում է այսպես: Ես չեմ կարող հավաստիացնել դա: Կա ինչ-որ հավանականություն, որ այն իրականում կմնա հենց այսպես, բայց ամենայն հավանականությամբ այս հինգ մասնիկները հարաբերականորեն կտարածվեն: Սա դիֆուզիան է, և այն իսկապես մասնիկների կամ մոլեկուլների տարածումն է բարձր կոնցենտրացիայով վայրից դեպի ցածր կոնցենտրացիայով վայրը: Այս դեպքում, մոլեկուլները կտարածվեն բարձր կոնցենտրացիայով վայրից դեպի ցածր կոնցենտրացիայով վայրը: Հիմա դուք կհարցնեք՝ ի՞նչ է կոնցենտրացիան: Տարբեր եղանակներ կան կոնցենտրացիան չափելու համար, և դուք կարող եք անել դա մոլյարությամբ, մոլալությամբ և այդպիսի բաներով: Բայց ամենապարզ գաղափարը այն է, թե ինչքա՞ն ունես այդ մասնիկից ամեն միավոր տարածքում: Ահա այստեղ, միավոր տարածքում դուք ունեք շատ այս մասնիկներից, իսկ այստեղ ունեք շատ քիչ մասնիկներ միավոր տարածքում: Այսինքն սա բարձր կոնցենտրացիան է, իսկ սա ցածր կոնցենտրացիան է: Դուք կարող եք պատկերացնել այսպիսի ուրիշ փորձեր: Կարող եք պատկերացնել մի լուծույթ, եկեք անենք այսպիսի մի բան. ահա պատրաստեմ, ենթադրենք ունեմ երկու անոթ այս երկու անոթը: Եկեք վերադառնանք լուծույթին: Սա գազ էր, բայց ես սկսեցի լուծույթի օրինակով, այնպես որ դրանով էլ շարունակենք: Ենթադրենք ես ունեմ դուռ հենց այդտեղ, որը ավելի մեծ է, քան ջրի կամ շաքարի մոլեկուլները: Ամեն կողմում ունեմ ջրի մոլեկուլների խումբ: Ես ունեմ ջրի մի խումբ մոլեկուլներ ամեն կողմում, ճիշտ այսպես ամեն կողմում: Այսինքն ես ունեմ ջրի շատ մոլեկուլներ: Այնպես որ, եթե ես ունեմ ջրի մոլեկուլներ այստեղ, դրանք բոլորը կշարժվեն պատահական ուղղություններով և այսինքն հավանականությունը՝ այս կողմ գնացող ջրի մոլեկուլների հավասար է այս կողմ գնացող ջրի մոլեկուլների հավանականությանը՝ ենթադրելով, որ երկու կողմերն էլ ունեն ջրի մոլեկուլների հավասար քանակ, հակառակ դեպքում ճնշումները տարբեր կլինեն: Բայց ենթադրենք՝ գիտեք, որ սրա գագաթը նույն է ինչ սրա գագաթը: Այնպես որ, չկա ճնշում այս կամ այն ուղղությամբ գնացող: Այսպիսով, գիտեք, որ եթե ինչ-ինչ պատճառներով ջրի մոլեկուլների խումբը շարժվի աջակողմյան ուղղությամբ, ապա հանկարծակի սա կլրացվի ավելի շատ ջրի մոլեկուլներով, իսկ մենք գիտենք՝ հավանական չի, որ դա կատարվի: Այնպես որ, սա, գիտեք, սա պարզապես լուծույթ է, սրանք պարզապես երկու անոթներ են ջրի: Հիմա եկեք լցնենք ինչ-որ քանակի լուծված նյութ: Եկեք լուծենք ինչ-որ լուծված նյութ, և ենթադրենք՝ անում ենք ամբողջ լուծումը ձախ կողմում: Այսպիսով, լցնում ենք շաքարի մի քանի մոլեկուլներ ձախ կողմում: ԵՎ սրանք այս խողովակի միջով անցնելու համար բավական փոքր են: Դա պարզապես ենթադրում եմ: Ի՞նչ է կատարվելու: Սրանք բոլորը ունեն ինչ-որ տեսակի կինետիկ էներգիա: Դրանք բոլորը շարժվում են: Գիտեք՝ ժամանակի ընթացքում ջուրը շարժվում է առաջ և հետ: Այս ջրի մոլեկուլը կարող է գնալ այս կողմ: Այս մեկը կարող է գնալ այս կողմ, բայց դրանք դուրս են մղում մեկը մյուսին, բայց ժամանակի ընթացքում այս շաքարի մեծ մոլեկուլներից մեկը կգնա ճիշտ ուղղությամբ, հնարավոր է այս ուղղությամբ գնալու փոխարեն, այն կսկսի գնալ այս ուղղությամբ: Այն գնում է սրա միջով, այս երկու անոթները միացնող թունելի միջով, և այն կկանգնի այստեղ, այնպես չէ՞: Իսկ այս մոլեկուլը դեռ կշարունակի շարժվել: Կա հավանականություն, որ այն գնա հետ, բայց այնտեղ դեռ կան ավելի շատ մասնիկներ, շաքարի ավելի շատ մասնիկներ կան այստեղ քան այնտեղ: Այսպիսով, դեռ կա հավանականություն, որ սրանցից մեկը կգնա այս կողմ, հետո սրանցից մեկը կգնա այս կողմ, մեկը կգնա այս կողմ: Այսպիսով, պատկերացրեք, թե դուք անում եք նույն բանը հազարավոր մասնիկներով, ես անում եմ միայն չորս հատով: Ժամանակի ընթացքում մասնիկները կտարածվեն այնպես, որ իրենց կոնցենտրացիաները մոտավորապես հավասար կլինեն: Այնպես որ, հնարավոր է՝ այստեղ լինի երկու հատ ժամանակի ընթացքում: Բայց եթե, բայց երբ դուք գործ ունեք երեք կամ չորս կամ հինգ մասնիկների հետ, ապա կա հավանականություն, որ դա տեղի չի ունենա, բայց երբ դուք գործ ունեք հազարավորների հետ, և դրանք շատ փոքր են, ապա կա շատ մեծ հավանականություն: Բայց, այնուամենայնիվ, այս ամբողջ պրոցեսին մենք գնացինք բարձր կոնցենտրացիայով անոթից դեպի ցածր կոնցենտրացիայով անոթը, և մասնիկները կտարածվեն ցածր կոնցենտրացիայով անոթից դեպի բարձր կոնցենտրացիայով անոթը: Այսպես նրանք դիֆուզվում են: Սա դիֆուզիան է: Սա դիֆուզիան է: Մենք սովորեցինք ուրիշ բառեր, որոնք սովորաբար օգտագործվում են դիֆուզիա հասկացողության հետ: Սա ունի բարձր կոնցենտրացիա: Ձախ կողմի անոթը ունի բարձր կոնցենտրացիա: Բարձր կոնցենտրացիա, բարձր կոնցենտրացիա, դա հարաբերական է, այնպես չէ՞: Դա բարձր կոնցենտրացիա ունի համեմատած սրա: ԵՎ ահա սա այստեղ ունի ցածր կոնցենտրացիա: Ցածր կոնցենտրացիա: ԵՎ կան բառեր սրանց համար: Այս բարձր կոնցենտրացիայով լուծույթը կոչվում է հիպերտոնիկ լուծույթ: Գրում եմ դա դեղին գույնով: Հիպերտոնիկ լուծույթ: Հիպեր, ընդհանրապես, նշանակում է շատ ունենալ ինչ-որ բանից, ինչ-որ բանից շատ ունենալ: Իսկ այս ցածր կոնցենտրացիան հիպո է, հիպոտոնիկ: Հիպոտոնիկ լուծույթ, ցածր կոնցենտրացիա: Հնարավոր է՝ լսած լինեք ձեր ծանոթներից, երբ կերած չեն լինում, ասում են ես հիպոգլիկեմիկ եմ: Դա նշանակում է, որ չունեն, զգում են գլխապտույտ: Իրենց արյան մեջ չկա բավականաչափ շաքար, և նրանք ցանկանում են բավարարել այն՝ ուտելով ինչ-որ կերակուր: Եթե դուք հենց նոր կերել եք քաղցրավենիք, հնարավոր է՝ դուք հիպերգլիկեմիկ եք կամ հնարավոր է՝ դուք պարզապես հիպերգլիկեմիկ եք ընդհանրապես: Այսպիսով սրանք լավ նախածանցներ են իմանալու համար, բայց հիպերտոնիկ — ունես շատ լուծված նյութ: ՈՒնես բարձր կոնցենտրացիա: Իսկ հիպոտոնիկում լուծված նյութը քիչ է, այսինքն ունես ցածր կոնցենտրացիա: Սրանք իմանալու համար լավ բառեր են: Այսպիսով ընդհանուր, դիֆուզիան- եթե չկան արգելքներ դիֆուզիային, ինչպես մենք ունեինք, կունենաք լուծված նյութ բարձր կոնցենտրացիայից կամ հիպերտոնիկ լուծույթից, եթե հնարավոր է, հիպոտոնիկ լուծույթ գնացող, որտեղ կոնցենտրացիան ցածր է: Հիմա եկեք կատարենք հետաքրքիր փորձ: Մենք խոսեցինք դիֆուզիայի մասին և լուծված նյութի դիֆուզիայի մասին, այնպես չէ՞: ԵՎ ընդհանրապես, և սա միակ դեպքը չէ, եթե դուք ցանկանում եք լինել այնքան ընդհանուր ինչքան հնարավոր է, լուծված նյութը դա ցանկացած բան է, որը քիչ է, լուծիչը՝ ցանկացած բան, որից ունեք շատ: ԵՎ հիմնականում լուծիչը ջուրն է, բայց այն կարող է ջուրը չլինել: Այն կարող է լինել ինչ-որ տեսակի ալկոհոլ: Այն կարող է լինել սնդիկը: Այն կարող է լինել մի ամբողջ շարք մոլեկուլներ, բայց ջուրը շատ կենսաբանական կամ քիմիական համակարգերում հակված է լինել առավել բնորոշ լուծիչը: Դա այն է, որի մեջ լուծվում են մնացած մոլեկուլները: Բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք ունենք թունել, որտեղ լուծված նյութը շատ մեծ է անցնելու համար, իսկ ջուրը՝ բավական փոքր: Եկեք մտածենք այդ իրավիճակի մասին: Դրա մասին մտածելու համար ես պատրաստվում եմ անել մի հետաքրքիր բան: Ենթադրենք՝ ունենք մի անոթ այստեղ: Իրականում, ես նույնիսկ չեմ նկարի այդ անոթը: Ենթադրենք՝ ունենք արտաքին միջավայր, որը ունի ջրի մի խումբ մոլեկուլներ: Սա արտաքին միջավայրն է, և ապա ունեք ինչ-որ տեսակի թաղանթ: Դուք ունեք ինչ-որ տեսակի թաղանթ այստեղ, սա թաղանթ է: Ջուրը կարող է այս թաղանթով ներս և դուրս գալ: Այնպես որ, այն կիսաթափանցելի է: Լավ, այն անցանելի է ջրի համար, բայց լուծված նյութը չի կարող անցնել թաղանթի միջով: Եկեք ասենք, որ լուծված նյութը շաքարն է: Այսինքն դրսում ունենք ջուր և նաև՝ թաղանթի ներսում: Ահա սրանք ջրի փոքր մոլեկուլներ են: Հենց այստեղ թաղանթն է: ԵՎ մենք ունենք շաքարի մի քանի մոլեկուլներ նորից, Ես պարզապես ընտրում եմ շաքարը: Այն կարող է լինել ցանկացած բան: Այսպիսով, ունենք շաքարի մի քանի մոլեկուլներ այստեղ, որոնք պարզապես մի քիչ մեծ են, կամ դրանք կարող են լինել շատ մեծ: Իրականում, դրանք ավելի մեծ են, քան ջրի մոլեկուլները: Դուք ունեք մի խումբ, և ես նկարում եմ միայն չորսը, բայց դուք ունեք հազարավորները դրանցից, ճի՞շտ է: Դուք ունեք ջրի այդքան շատ մոլեկուլներ: Ես պարզապես փորձում եմ ցույց տալ, որ ունեք ջրի ավելի շատ մոլեկուլներ, քան շաքարի մոլեկուլներ: ԵՎ այս թաղանթը կիսաթափանցելի է: Թափանցելի նշանակում է՝ այն թողում է նյութերին անցնել: Կիսաթափանցելի նշանակում է, որ այն ամբողջությամբ թափանցելի չէ: Այսինքն կիսաթափանցել այս համատեքստում, ես նկատի ունեմ՝ այն թողում է ջրին անցնել թաղանթի միջով: Այսինքն ջուրը կարող է անցնել, բայց շաքարը՝ ոչ: Շաքարը շատ մեծ է: Այսպիսով, եթե մեծացնենք չափերը իրական թաղանթի վրա, հնարավոր է թաղանթը ունենա այսպիսի տեսք: Ես պատրաստվում եմ մեծացնել թաղանթի չափերը: Այսպիսով, թաղանթի վրա այն ունի փոքր անցքեր , հենց այսպես: ԵՎ ջրի մոլեկուլները հնարավոր է հենց այդ չափսի են: Այսինք դրանք կարող են անցնել այս անցքերի միջով: Այնպես որ, ջրի մոլեկուլները կարող են գնալ առաջ և հետ այս անցքերի միջով, բայց շաքարի մոլեկուլները դրանցից մեծ են: Այսինքն դրանք չեն կարող անցնել անցքերի միջով: Դրանք շատ մեծ են այս բացվածքի համար՝ գնալու հետ և առաջ դրանց միջև: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է կատարվելու այս իրավիճակում: Ամենից առաջ եկեք օգտագործենք մեր տերմինաբանությունը: Հիշեք՝ շաքարը մեր լուծված նյութն է: Ջուրը մեր լուծիչն է: Կիսաթափանցելի թաղանթ: Թաղանթի ո՞ր կողմը ունի լուծված նյութի բարձր կամ ցածր կոնցենտրացիա: Լավ, ներսը ունի բարձր կոնցենտրացիա: Ներսը հիպերտոնիկ է: Դուրսը ունի ցածր կոնցենտրացիա, այսինքն հիպոտոնիկ է: Հիմա, եթե այս բացվածքները բավարար մեծ լինեին, հիմնված այն ամենի վրա, որ խոսեցինք, այս մոլեկուլները շարժվում են, ջուրը շարժվում է ցանկացած ուղղությամբ, և հավասար հավանականությամբ կամ, իրականում ես ուզում եմ խոսել մի պահ դրա մասին: Եթե ամեն-ինչ լիներ բաց, ապա այն կունենար հավասար հավանականություն, բայց եթե այն լիներ բաց, ապա այս մոլեկուլները վերջիվերջո կշարժվեին ավելի քան այս կողմ, և այն հավանաբար կավարտվեր հավասար կոնցենտրացիաների հաստատմամբ: Այսինքն դուք կունենայիք սովորական դիֆուզիա, որտեղ լուծված նյութը բարձր կոնցենտրացիայից գնում է դեպի լուծված նյութի ցածր կոնցենտրացիա: Բայց այս դեպքում, այս մոլեկուլները, դրանք չեն կարող անցնել այս անցքով: Միայն ջուրը կարող է առաջ և հետ գնալ: Եթե այս մոլեկուլները այստեղ չլինեին, ջուրը կունենար հավասար հավանականություն՝ այս կողմ գնալու, ինչպես այս կողմ գնալու, լրիվ հավասար հավանականություն: Բայց քանի որ այս մոլեկուլները աջ կողմում են, կամ այս դեպքում՝ մեր թաղանթի ներսում: Սա մեր ներքին թաղանթի խոշորացված տեսքն է, այն քիչ հավանական է, որովհետև այս մոլեկուլները հնարավոր է լինեն մոտեցման դիրքում անցքերի, որը շատ քիչ հավանական է ջրի համար՝ լինել անցքերի մոտեցման դիրքում, այսինքն իրականում ջրի մտնելը ավելի հավանական է, քան դուրս գալը: ԵՎ ես ուզում եմ դա շատ հասկանալի դարձնել: Եթե շաքարի այս մոլեկուլները այստեղ չլինեին, ակնհայտորեն ջրի համար հավասար հավանական կլիներ գնալ ցանկացած ուղղությամբ: Հիմա, քանի որ շաքարի մոլեկուլները այստեղ են, դրանք կարող են լինել աջ կողմում: Դրանք կարող են լինել արգելք, ես մտածում եմ դա ամենալավ ձևն է՝ համարել դրանց, որպես արգելք անցքի մոտ: Դրանք երբեք չեն կարողանա անցնել անցքի միջով և հնարավոր է՝ նույնիսկ չփակեն անցքը, բայց դրանք շարժվում են ինչ-որ պատահական ուղղությամբ: Այսինքն, եթե ջրի մոլեկուլը մոտենում է, դա շատ հավանական է, և մենք գործ ունենք հազարավոր մոլեկուլների հետ, ավելի հավանական է արգելափակվի դուրս գալու համար: Բայց ջրի մոլեկուլները դրսից , չկա ոչինչ նրանց արգելափակելու համար, այսինքն կունենաք ջրի հոսք դեպի ներս: Այսինքն այս իրավիճակում, կիսաթափանցելի թաղանթի հետ, դուք կունենաք ջուր: Դուք կունենաք ամբողջական ջրի ներհոսք: ԵՎ սա հետաքրքիր է: Մենք ունենք լուծիչ, որը հոսում է հիպոտոնիկ վիճակից դեպի հիպերտոնիկ լուծույթ, բայց դա միայն հիպոտոնիկ է լուծված նյութում: Բայց ջուրը, եթե դուք փոխեք հակառակը, եթե դուք օգտագործեք շաքարը, որպես լուծիչ, ապա կարող եք ասել՝ մենք գնում ենք ջրի բարձր կոնցենտրացիայից դեպի ջրի ցածր կոնցենտրացիա: Չեմ ուզում ձեզ շատ շփոթեցնել: Ահա սա է շփոթեցնում մարդկանց, բայց պարզապես մտածեք ինչ է կատարվելու: Ցանկացած իրավիճակում լուծույթը կանի այն հնարավորը, որպեսզի հավասարեցնի կոնցենտրացիան: Դարձնելու կոնցենտրացիաները երկու կողմերում ինչքան հնարավոր է մոտ: ԵՎ դա պարզապես ինչ-որ հրաշք չի: Այնպես չէ, որ լուծույթը դա գիտի: Ամբողջը հիմնված է հավանականությունների վրա և բախումների, բայց այս իրավիճակում ջուրը ավելի հավանական է՝ հոսի անոթի մեջ: Այսինքն այն իրականում կգնա հիպոտոնիկ կողմից, երբ մենք խոսում ենք լուծված նյութի ցածր կոնցենտրացիայից, դեպի լուծված նյութի բարձր կոնցենտրացիայով կողմը, շաքարի, և իրականում, եթե այս բանը ընդարձակվող է, շատ ջուր կհոսի ներս, և այս թաղանթը կլայնանա: Ես չեմ մանրանա այստեղ, բայց այս գաղափարը ջրի - լուծիչի, եթե այս դեպքում ջուրը լուծիչն է, ջրի, որպես լուծիչի դիֆուզվելը կիսաթափանցելի թաղանթով կոչվում է օսմոս: Դուք հավանաբար լսել եք օսմոսով սովորելու մասին. եթե դուք դնեք գիրքը ձեր գլխի մոտ, հնարավոր է՝ այն անցնի ձեր գլխի մեջ: Նույն գաղափարը: Այդտեղից էլ եկել է բառը: Այս գաղափարը թաղանթի միջով ջրի հոսելու՝ կոնցենտրացիաները ավելի հավասար դարձնելու համար: Այսպիսով, եթե ասեք, լավ, ես ունեմ բարձր կոնցենտրացիա այստեղ, ցածր կոնցենտրացիա այստեղ: Եթե այստեղ թաղանթ չլիներ, այս մեծ մոլեկուլները դուրս կգային, բայց որովհետև կա այս կիսաթափանցելի թաղանթը այստեղ, դրանք չեն կարող դուրս գալ: Այսինքն համակարգը պարզապես հավանականությամբ է, չկա կախարդանք այստեղ, շատ ջուր կմտնի՝ հավասարեցնելու համար կոնցենտրացիան: Վերջապես, եթե լինեն քիչ մոլեկուլներ այստեղ, այլ ոչ այսպես բարձր կոնցենտրացիա, վերջապես եթե ամեն-ինչ ամբողջությամբ տեղի ունենար, դուք կգայիք մի կետի, որտեղ դուք ունեք այնքան բարձր կոնցենտրացիա այս կողմում, ինչքան աջ ձեռքի կողմում, որովհետև այս աջ կողմը կլցվի ջրով, և նաև հնարավոր է՝ դառնա ավելի մեծ ծավալի: ԵՎ նորից, ջրի մոլեկուլի հավանականությունները աջ գնալու և ձախ գնալու կլինեն հավասար, և կունենաք ինչ-որ տեսակի հավասարակշռություն: Բայց ես ցանկանում եմ դա շատ հասկանալի դարձնել. դիֆուզիան դա ցանկացած մասնիկի գնալն է բարձր կոնցենտրացիայից, և տարածումը դեպի ցածր կոնցենտրացիայով վայր և պարզապես տարածվելը: Օսմոսը ջրի դիֆուզիան է: ԵՎ սովորաբար դուք խոսում եք ջրի դիֆուզիայի մասին, որպես լուծիչ, և սովորաբար այն կիսաթափանցելի թաղանթի համատեքստում է, որտեղ իրական լուծված նյութը չի կարող անցնել թաղանթի միջով: Այնուամենայնիվ, հուսով եմ՝ օգտակար եք գտնում սա և ոչ շփոթեցնող: