If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ծանոթացում կորիզավոր բջիջներին

Ակնարկ կորիզավոր բջիջների և այն մասին, թե ինչով են դրանք տարբերվում նախակորիզավոր բջիջներից (բջջակորիզ, օրգանոիդներ և գծային քրոմոսոմներ)։

Ներածություն

Ինչպիսի՞ն կլիներ մեկսենյականոց խցում ապրելը։ Հավանաբար ամեն ինչ բավականին պարզ կլիներ։ Դու կուտեիր, կքնեիր, կաշխատեիր և կհանգստանայիր միայն մեկ սենյակում, որը, անշուշտ, անհարմարություն կառաջացներ, բայց տունը մաքրելը շատ արագ կլիներ։
Նախակորիզավոր բջիջները՝ բակտերիաների նման պարզ օրգանիզմները, երբեմն համեմատում են մեկսենյականոց տան հետ․ դրանք չունեն ներքին թաղանթներ, այդ պատճառով էլ նման են մեկսենյականոց տան, որը չունի տունը մասերի բաժանող ներսի պատերstart superscript, 1, end superscript : Եթե ընդլայնենք այս համեմատությունը կորիզավոր բջիջների համար, որոնք ավելի բարդ կառուցվածք ունեն և կազմում են բույսերի, սնկերի և կենդանիների օրգանիզմները, ապա կնկատենք, որ դրանք «անշարժ գույքի շուկայում» նկատելիորեն ավելի բարձր դիրք ունեն։
Ինչպես մեծ ընտանիքի համար նախատեսված տունն ունի տարբեր նպատակների համար նախատեսված սենյակներ (ննջարաններ, լոգարաններ, խոհանոց, հյուրասենյակ և այն), այնպես էլ կորիզավոր բջիջները պարունակում են տարբեր նշանակության «սենյակներ», որոնք իրարից բաժանված են թաղանթով։ Այս առանձնացված կառուցվածքը թույլ է տալիս յուրաքանչյուր բաժնի պահպանել սեփական պայմանները, որոնք անհրաժեշտ են բջջին իր գործունեությունն իրականացնելու համար։
Օրինակ՝ լիզոսոմներ կոչվող մասերը, որոնք բջիջների համար վերամշակման կենտրոններ են, պետք է պահպանեն թթվային pH-ը, որպեսզի վերամշակեն բջջի թափոնները։ Նույն կերպ պերօքսիսոմները կառուցվածքներ են, որոնք պատասխանատու են քիմիական ռեակցիաների համար, որոնք կոչվում են օքսիդացման ռեակցիաներ և արտադրում են ջրածնի պերօքսիդ։ Այս երկու նյութերն էլ կվնասեին բջիջը, եթե խնամքով պարփակված չլինեն իրենց «սենյակում»։
Մեկ բջջում մի քանի տարբեր միջավայրերի պահպանումը թույլ է տալիս կորիզավոր բջիջներին իրականացնել նյութափոխանակային բարդ ռեակցիաներ, որոնք նախակորիզավոր բջիջները չեն կարող իրականացնել։ Սա հիմնական պատճառներից մեկն է, որ կորիզավոր բջիջները շատ ավելի մեծ են նախակորիզավորներից։

Նախակորիզավոր և կորիզավոր բջիջների տարբերությունները

Որո՞նք են կորիզավոր բջիջների բնորոշ հատկությունները։ Ի տարբերություն նախակորիզավոր բջիջների՝ կորիզավորներն ունեն
  1. Թաղանթապատ բջջակորիզ, գրավում է կենտրոնական դիրք և պատված է թաղանթով, իր մեջ ամփոփում է բջջի գենետիկ նյութը։
  2. Մի շարք թաղանթապատ օրգանոիդներ՝ առանձին բաժանմունքներ, որոնք լողում են ցիտոպլազմայի մեջ և ունեն տարբեր գործառույթներ։ (Օրգանոիդ նշանակում է «փոքրիկ օրգան», իսկ այս անվանումը ենթադրում է, որ այդ օրգանոիդները, ինչպես մեր օրգանիզմի օրգանները, յուրաքանչյուրն ունի իր գործառույթն ավելի մեծ համակարգի մեջ)։
  3. Բազմաթիվ գծային քրոմոսոմներ՝ ի տարբերություն նախակորիզավոր բջիջների մեկ օղակաձև քրոմոսոմի։
Կորիզավոր բջիջները շատ ավելի բարդ կառուցվածք ունեն, քան նախակորիզավոր բջիջները։ Դրանք զինված են զարմանահրաշ ենթաբջջային կառուցվածքների բանակով, որոնք կարևոր դեր են կատարում էներգիայի տեղաբաշխման, նյութափոխանակության և գենային էքսպրեսիայի գործում։
Հաջորդող հոդվածներում և տեսանյութերում մենք կճամփորդենք բույսերի և կենդանիների՝ կորիզավոր բջիջների աշխարհում՝ բացահայտելով այն յուրահատուկ կառույցները, որ պարունակում են դրանք, և յուրաքանչյուր կառույցի դերը բջջի կյանքում։
Արդեն որոշե՞լ ես, թե բջջի որ մասն ես ուզում այցելել։ Օգտագործիր ներքևում տրված ցանկը՝ անմիջապես քո հետաքրքրության ոլորտ անցնելու համար․
Կենդաբանական բջջի տրամագիրը
Կենդանական բջջի տրամագիրը, որում նշված են նրա բաղադրիչները։
Նկարի աղբյուրը՝ OpenStax Biology
Բուսական բջջի տրամագիրը
Բուսական բջջի տրամագիրը, որի վրա նշված են նրա բաղադրիչները։
Նկարի աղբյուրը՝ OpenStax Biology

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: