If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Միտոքոնդրիումներ և քլորոպլաստներ

Միտոքոնդրիումների ու քլորոպլաստների կառուցվածքը և գործառույթները։ Էնդոսիմբիոզ։

Հիմնական դրույթներ

  • Միտոքոնդրիումները բջջի «ուժային կայաններն» են, որոնք ճեղքում են վառելանյութի մոլեկուլները և արտադրում են էներգիա բջջային շնչառության ընթացքում:
  • Քլորոպլաստները հայտնաբերվում են բույսերում և ջրիմուռներում: Նրանք պատասխանատու են լուսասինթեզի ընթացքում շաքարներ ստեղծելու նպատակով լուսային էներգիա կլանելու համար:
  • Հավանական է, որ միտոքոնդրիումներն ու քլորոպլաստները նախկինում եղել են բակտերիաներ, որոնք կլանվել են ավելի մեծ բջիջների կողմից (Էնդոսիմբիոզի տեսություն

Ներածություն

Արդեն գիտես, որ քո մարմինը կազմված է բջիջներից (տրիլիոնավոր բջիջներից): Հնարավոր է նաև՝ գիտես, որ սնունդ, օրինակ՝ բանջարեղեն ուտելու պատճառը ինչ-որ բաներ անելու, օրինակ՝ սպորտով զբաղվելու, սովորելու, քայլելու և նույնիսկ շնչելու համար էներգիա ունենալն է:
Բայց իրականում ի՞նչ է տեղի ունենում քո մարմնում բրոկոլիի մեջ պահեստավորված սննդային էներգիան այնպիսի ձևի փոխակերպելու համար, որ քո մարմինը կարողանա այն օգտագործել: Եվ ինչպե՞ս է էներգիան հայտնվում ու պահեստավորվում բրոկոլիի մեջ:
Այս հարցերի պատասխանները սերտորեն կապված են երկու կարևոր օրգանոիդների՝ միտոքոնդրիումների ու քլորոպլաստների հետ:
  • Քլորոպլաստներն օրգանոիդներ են, որոնք հայտնաբերվել են բրոկոլիի, ինչպես նաև մյուս բույսերի ու ջրիմուռների բջիջներում: Դրանք կլանում են լույսի էներգիան և պահեստավորում բույսի հյուսվածքներում վառելիքային մոլեկուլների տեսքով:
  • Միտոքոնդրիումները հայտնաբերվում են քո, ինչպես նաև բույսերի բջիջներում: Դրանք բրոկոլիի (կամ այլ վառելիքային մոլեկուլների) մոլեկուլներում պահեստավորված էներգիան փոխակերպում են այնպես, որ բջիջը կարողանա այն օգտագործել:
Եկ ավելի մանրամասն դիտարկենք այս երկու շատ կարևոր օրգանոիդները:

Քլորոպլաստ

Քլորոպլաստներ հայտնաբերվում են միայն բույսերում և լուսասինթեզող ջրիմուռներում (մարդիկ և մյուս կենդանիները չունեն քլորոպլաստներ): Քլորոպլաստի աշխատանքը լուսասինթեզ կոչվող գործընթացն իրականացնելն է:
Լուսասինթեզի ընթացքում լույսի էներգիան հավաքվում և օգտագործվում է ածխածնի երկօքսիդից շաքարներ ստեղծելու համար: Լուսասինթեզի ընթացքում արտադրված շաքարները կարող են օգտագործվել բուսական բջջի կողմից կամ սպառվել բույսերով սնվող կենդանիների կողմից, ինչպիսին է մարդը: Այդ շաքարներում պարունակվող էներգիան կուտակվում է բջջային շնչառություն կոչվող մի գործընթացում, որը տեղի է ունենում բուսական ու կենդանական բջիջների միտոքոնդրիումներում:
Քլորոպլաստները սկավառակաձև օրգանոիդներ են, որոնք հայտնաբերվում են բջջի ցիտոպլազմայում: Դրանք ունեն արտաքին և ներքին թաղանթներ, որոնց արանքում կա միջթաղանթային տարածություն: Եթե հատես թաղանթի երկու շերտը և հասնես կենտրոնի տարածությանը, կտեսնես, որ այն պարունակում է թաղանթային սկավառակներ, որոնք հայտնի են թիլակոիդներ անունով: Դրանք շարված են իրար միացած կույտերով, որոնց անվանում են գրաններ (եզակի՝ գրան):
Քլորոպլաստի տրամագիր, որը ցույց է տալիս արտաքին թաղանթը, ներքին թաղանթը, միջթաղանթային տարածությունը, ստրոման և գրաններ կոչվող կույտերում դասավորված թիլակոիդները:
_Նկարի աղբյուրը՝ "Chloroplast mini", մշակված՝ ըստ Kelvin Ma-ի (CC BY 3.0)։_
Թիլակոիդի թաղանթը պարունակում է լուսահավաք համակարգեր, որոնք ներառում են քլորոֆիլ՝ գունանյութը, որով էլ պայմանավորված է բույսի կանաչ գույնը: Թիլակոիդները սնամեջ են, և սկավառակի ներսի տարածությունը կոչվում է թիլակոիդի տարածություն կամ լուսանցք, իսկ թիլակոիդներին շրջապատող հեղուկը կոչվում է ստրոմա:
Քլորոպլաստների, քլորոֆիլի և լուսասինթեզի մասին կարող ես իմանալ ավելին լուսասինթեզ բաժնում:

Միտոքոնդրիում

Միտոքոնդրիումներին (եզակի՝ միտոքոնդրիում) երբեմն անվանում են բջջի ուժային կայաններ կամ էներգիայի գործարաններ: Դրանց աշխատանքը ադենոզին եռֆոսֆատի (ԱԵՖ)՝ բջջում էներգիա կրող գլխավոր մոլեկուլի հաստատուն քանակություն մատակարարելն է: Վառելանյութից, օրինակ՝ շաքարներից, քիմիական էներգիա օգտագործելով ԱԵՖ սինթեզելու գործընթացը կոչվում է բջջային շնչառություն, որի փուլերի մեծ մասն իրականանում է միտոքոնդրիումի ներսում:
Միտոքոնդրիումները կախված են բջջի դոնդողանման ցիտոպլազմայում: Դրանք ձվաձև են և ունեն երկու թաղանթ. արտաքինը, որը շրջապատում է ամբողջ օրգանոիդը, և ներքինը՝ բազմաթիվ ներփքումներով, որոնք կոչվում են կրիստաներ: Կրիստաները մեծացնում են մակերևույթի մակերեսը:
Միտոքոնդրումի էլեկտրոնային մանրապատկեր, որը ցույց է տալիս մատրիքսը, կրիստաները, արտաքին և ներքին թաղանթները:
_Վերևի նկարի աղբյուրը՝ "Eukaryotic cells: Figure 7", ըստ՝ OpenStax College, Biology-ի (CC BY 3.0), մշակումը՝ Matthew Britton-ի, մասշտաբը՝ Matt Russell-ի։ Ներքևի նկարի աղբյուրը՝ "Mitochondrion mini", ըստ՝ Kelvin Ma-ի (public domain)։_
Որոշ ժամանակ կրիստաները համարվում էին լայնարձակ, ալիքավոր ծալքեր, բայց ինչպես քննարկվում է միտոքոնդրիումի մասին տեսանյութում, այժմ համարվում է, որ դրանք ավելի նման են երկար խոռոչներիstart superscript, 1, end superscript: Սա միտոքոնդրիումի երկայնակի կտրվածքի եռաչափ պատկերն է:
Նկարի աղբյուրը՝ "MitochondrionCAM", ըստ՝ Carmann-ի (հանրային տիրույթ)squared:
Երկու թաղանթների միջև եղած տարածությունը կոչվում է միջթաղանթային տարածություն, և կառուցվածքը, որը շրջապատված է ներքին թաղանթով, կոչվում է միտոքոնդրիումի մատրիքս: Մատրիքսը պարունակում է միտոքոնդրիումային ԴՆԹ և ռիբոսոմներ: Մենք կխոսենք այն մասին, թե միտոքոնդրիումներն (ու քլորոպլաստները) ինչու ունեն իրենց սեփական ԴՆԹ-ն ու ռիբոսոմները:
Միտոքոնդրիումի՝ բազմաթիվ կառույցներից բաղկացած լինելը կարող է բարդ թվալ: Դա ճիշտ է, բայց պարզվում է, որ այն շատ օգտակար է բջջային շնչառության համար, որպեսզի ռեակցիաներն առանձնացվեն, և տարբեր «սենյակներում» մոլեկուլների տարբեր կոնցենտրացիաներ լինեն:
Չնայած նրան, որ միտոքոնդրիումները հայտնաբերվել են մարդու բջիջների մեծամասնության մեջ (ինչպես նաև այլ բույսերի ու կենդանիների բջիջներում), դրանց քանակությունը փոփոխվում է՝ կախված բջջի գործառույթից և էներգիայի կարիքներից: Օրինակ՝ մկանային բջիջները մեծ քանակությամբ էներգիայի կարիք ունեն և մեծաքանակ միտոքոնդրիումներ են պարունակում, մինչդեռ էրիթրոցիտները, որոնք մասնագիտացած են թթվածնի փոխադրման մեջ, ընդհանրապես չունեն միտոքոնդրիումներcubed:

Որտեղի՞ց են առաջացել այս օրգանոիդները

Ե՛վ միտոքոնդրիումները, և՛ քլորոպլաստներն ունեն իրենց սեփական ԴՆԹ-ն ու ռիբոսոմները: Ինչու՞ է այս օրգանոիդներին ԴՆԹ և ռիբոսոմներ անհրաժշետ, եթե ԴՆԹ կա բջջակորիզում, իսկ ռիբոսոմներ՝ ցիտոպլազմայում:
Որպես այս խճանկարի պատասխան մատնացույց է արվում էնդոսիմբիոզը: Սիմբիոզը փոխհարաբերություն է, որի դեպքում երկու՝ տարբեր տեսակների պատկանող օրգանիզմներն ապրում են մոտ, իրարից կախված փոխհարաբերությամբ: Էնդոսիմբիոզը (էնդո- = «ներսում») սիմբիոզի յուրահատուկ տեսակ է, որի դեպքում մի օրգանիիզմն ապրում է մյուսի ներսում:
  1. Տեղի ունեցավ առաջին էնդոսիմբիոտիկ իրադարձությունը. կորիզավոր նախնին կլանեց աերոբ բակտերիա, որը զարգացավ՝ դառնալով միտոքոնդրիում:
  2. Էնդոսիմբիոտիկ երկրորդ իրադարձության ժամանակ վաղ կորիզավորը կլանեց լուսասինթեզող բակտերիա, որը զարգացավ՝ դառնալով քլորոպլաստ:
_Մշակված նկարը՝ "Eukaryotic origins: Figure 4", ըստ՝ OpenStax College, Biology-ի (CC BY 4.0)։_
Բակտերիաները, միտոքոնդրիումները և քլորոպլաստները նման են չափերով: Բակտերիաները նույնպես ունեն ԴՆԹ ու ռիբոսոմներ, որոնք նման են միտոքոնդրիումներում և քլորոպլաստներում եղածներինstart superscript, 4, end superscript: Սրա և այլ վկայությունների վրա հիմնվելով՝ գիտնականները կարծում են, որ տեր բջիջներն ու բակտերիաները վաղուց են էնդոսիմբիոտիկ հարաբերություններ հաստատել, երբ առանձին բջիջները կլանել են աերոբ (թթվածին օգտագործող) և լուսասինթեզող բակտերիաներ, բայց չեն ոչնչացրել դրանց: Էվոլյուցիայի միլիոնավոր տարիների ընթացքում աերոբ բակտերիաները վերածվել են միտոքոնդրիումների, իսկ լուսասինթեզող բակտերիաները՝ քլորոպլաստների:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: