If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Բաժին 3: Ջուր, թթուներ և հիմքեր

400 possible mastery points

Այս բաժնի մասին

Այս հատվածը կենսաբանության գրադարանի մի մասն է։ Այստեղ ըստ թեմաների առանձնացված են տեսանյութեր, հոդվածներ և վարժություններ։
Ջուրը շատ կարևոր է կյանքի համար, իսկ ջրածնային կապը կարևոր է ջրի մասին հասկանալու համար: Սովորիր, թե ջրի կառուցվածքը և O ու H ատոմների հատկություններն ինչպես են թույլ տալիս ջրի մոլեկուլներին միմյանց «կապվել» ջրածնային կապերով: Սովորիր նաև, թե ինչու է ջուրը հրաշալի լուծիչ (ինչու ես կարողանում նրա մեջ այդքան լավ լուծել տարբեր նյութեր):
Ջրի մոլեկուլները հաճախ են միմյանց հետ «կապվում»: Ծանոթացիր ջրի կոհեզիվ (և ադհեզիվ) հատկություններին և իմացիր, թե ինչու են դրանք կարևոր միջատների, ծառերի և քո աչքերի արցունքատար ծորանների համար:
Բարձրացրու մակարդակդ վերոնշյալ հմտություններում և հավաքիր մինչև 160 վարպետության միավոր
Երբևէ մտածե՞լ ես, թե ինչու է քրտնելը քեզ հովացնում: Կամ թե ինչու են սառույցի խորանարդները լողում բաժակի մեջ: Եթե այո, ապա դու ճիշտ տեղում ես: Իմացիր, թե ինչ է տեղի ունենում ջրի հետ, երբ այն տաքանում է, սառչում կամ փոխում է իր վիճակը (դառնում է պինդ նյութ կամ գազ): Մենք կպարզենք, թե ինչու է ջուրն այդքան լավ դիմադրում ջերմաստիճանային փոփոխություններին, և թե ինչու սառույցն ավելի փոքր խտություն ունի, քան հեղուկ ջուրը:
Հավանաբար գիտես, որ կիտրոնի հյութը թթվային է, իսկ սպիտակեցնող նյութը՝ հիմնային: Իսկ գիտե՞ս, որ թթվահիմնային քիմիան անընդհատ գործում է քո մարմնում: Իմացիր, թե ինչն է դարձնում ինչ-որ բան թթվային կամ հիմնային, ինչ է չափում pH սանդղակը, և թե ինչպես են աշխատում բուֆերները քո արյան մեջ:
Բարձրացրու մակարդակդ վերոնշյալ հմտություններում և հավաքիր մինչև 160 վարպետության միավոր
Բարձրացրու մակարդակդ վերոնշյալ հմտություններում և 400 վարպետության միավոր հավաքիր
Biology is brought to you with support from the Amgen Foundation