If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Նախակորիզավորներ և կորիզավորներ․ կրկնություն

Հիմնական հասկացություններ

ԵզրույթՆշանակություն
Էնդոսիմբիոզի տեսությունՏեսություն, ըստ որի կորիզավոր բջիջները ձևավորվել են նախակորիզավոր բջիջների սիմբիոզային հարաբերությունից

Ինչո՞վ են տարբերվում նախակորիզավոր և կորիզավոր բջիջները։

ՆախակորիզավորներԿորիզավորներ
Գենետիկ տեղեկությունԴՆԹ-ն օղակաձև է, սովորաբար ազատ լողում է ցիտոպլազմայումԴՆԹ-ն գծային է, գտնվում է կորիզում
ՕրգանոիդներՉունեն կորիզ կամ թաղանթով պատված օրգանոիդներՈւնեն կորիզ և թաղանթով պատված օրգանոիդներ (օր․՝ միտոքոնդրիումներ, քլորոպլաստներ, Գոլջիի համալիր, ԷՑ)
ՉափերըՓոքր (1-5 միկրոմետր)Ավելի մեծ (10-100 միկրոմետր)
ՕրգանիզմներԲակտերիաներ/արքեյներԿենդանիներ, բույսեր, սնկեր, նախակենդանիներ
Բջջի կառուցվածքըՄիշտ միաբջիջԿարող են լինել միաբջիջ կամ բազմաբջիջ

Ի՞նչ է էնդոսիմբիոզի տեսությունը։

Էնդոսիմբիզի տեսությունը բացատրում է, թե ինչպես են կորիզավորներն այդքան բարդացել։
Ըստ այս տեսության միտոքոնդրիումները և քլորոպլաստներները ժամանակին եղել են ազատ ապրող նախակորիզավոր բջիջներ, որոնք սկսել են ապրել ավելի մեծ տեր բջջում: Երկար ժամանակ այս նախակորիզավորներն ու իրենց տերերը միասին զարգացել են այնքան, որ իրարից անկախ ապրել չեն կարող։

Հաճախ հանդիպող սխալներ

  • Կորիզավորները կարող են լինել միաբջիջ: Շատերը կարծում են, որ բոլոր կորիզավորները բազմաբջիջ են, բայց դա այդպես չէ: Եթե նախակորիզավորները միշտ միաբջիջ օրգանիզմներ են, կորիզավորները կարող են լինել միաբջիջ կամ բազմաբջիջ: Օրինակ, նախակենդանիների մեծ մասը միաբջիջ կորիզավորներ են։
  • Թեև նախակորիզավորները չունեն կորիզ, դրանք պարունակում են գենետիկ տեղեկություն: Նախակորիզավորները հիմնականում ունեն մեկ օղակաձև քրոմոսոմ, որտեղ պահում են իրենց գենետիկ տեղեկությունը:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: