Հիմնական նյութ
Կենսաբանություն
Դասընթաց․ (Կենսաբանություն) > Բաժին 6
Դաս 1: Ավելին մակրոմոլեկուլների վերաբերյալԿենսաբանական մակրոմոլեկուլներ․ կրկնություն
Հիմնական հասկացություններ
Եզրույթ | Նշանակություն | |
---|---|---|
Կենսաբանական մակրոմոլեկուլ | Օրգանական մեծ մոլեկուլ, ինչպիսին են ածխաջրերը, լիպիդները, սպիտակուցները և նուկլեինաթթուները։ | |
Մոնոմեր | Մոլեկուլ, որն ավելի մեծ մոլեկուլների (պոլիմերների) կառուցվածքային միավորն է։ Օրինակ՝ ամինաթթուն սպիտակուցների կառուցվածքային միավորն է։ | |
Պոլիմեր | Կրկնվող ենթամիավորներից (մոնոմերներից) կազմված մեծ մոլեկուլ։ Օրինակ՝ ածխաջուրը պոլիմեր է, որը կազմված է կրկնվող միաշաքարներից։ |
Կենսաբանական մակրոմոլեկուլների տեսակները
Կենսաբանական մակրոմոլեկուլ | Կառուցվածքային ենթամիավոր | Գործառույթները | Օրինակներ |
---|---|---|---|
Ածխաջրեր | Միաշաքարներ (պարզ շաքարներ) | Բջիջներին ապահովում են արագ/կարճաժամկետ էներգիայով՝ սննդային մանրաթելի աղբյուր են | Գլյուկոզ, սախարոզ, օսլա, թաղանթանյութ, խիտին |
Լիպիդներ | Ճարպաթթուներ և գլիցերոլ | Բջիջներին ապահովում են երկարաժամկետ էներգիայով, կազմում են կենսաբանական թաղանթներ | Ճարպեր, ֆոսֆոլիպիդներ, մոմեր, ձեթեր, յուղեր, ստերոիդներ |
Սպիտակուցներ | Ամինաթթուներ | Ապահովում են բջջի կառուցվածքը, ուղարկում եմ քիմիական ազդանշաններ, արագացնում են քիմիական ռեակցիաները և այլն | Կերատին (գտնվում է մազերի ու եղունգների մեջ), հորմոններ, ֆերմենտներ, հակամարմիններ |
Նուկլեինաթթուներ | Նուկլեոտիդներ | Պահում և փոխանցում են գենետիկ տեղեկությունը | ԴՆԹ, ՌՆԹ |
Հաճախ հանդիպող սխալներ
- Մակրոմոլեկուլները որպես «մեծ» նկարագրելը հարաբերական է: Սակայն, դա չի նշանակում, որ դրանք բավականին մեծ են անզեն աչքով միլիոն անգամ փոքր է, քան բրնձի հատիկը:
- Ոչ բոլոր ճարպերն ու ածխաջրերն են «վնասակար»: Դիետաների տարբեր տեսակների վերաբերյալ տեղեկությունները կարող են շփոթեցնող լինել, թե բոլոր ճարպերը կամ բոլոր ածխաջրերը վնասակար են: Դա այդպես չէ: Ճարպեր և ածխաջրեր իրականում անհրաժեշտ են բջջի գործառույթների համար:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։