If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ոչ մենդելյան գենետիկա

Խնդիր

Հավերի շրջանում սեռը պայմանավորող քրոմոսոմները կոչվում են Z և W։ Արուները՝ աքլորները ունեն երկու Z քրոմոսոմներ, իսկ էգերը՝ հավերը՝ 1 Z և 1 W քրոմոսոմ։ Z քրոմոսոմի վրա տեղակայված գենը կառավարում է երիտասարդ ճտերի փետուրների առաջացման արագությունը։ Փետուրների դանդաղ աճի ալելը դոմինանտ է արագ աճի ալելի նկատմամբ։
Թուխս նստելու առաջին մի քանի օրերի ընթացքում, փետուրների աճի տարբեր արագություն ունեցող ճուտիկները ունեն փետուրների տեսանելիորեն տարբեր երկարություն։ Բուծողները շատ հաճախ օգտվում են այս տեսանելի տարբերությունից նոր ծնված ճուտիկների սեռը որոշելու համար։ Այս ամենն իրականացնելու համար բուծողները պետք է խաչասերեն այնպիսի ծնողական ձևերի, որոնք ունեն փետուրների աճի տարբեր արագություն պայմանավորող գենոտիպեր։
Հետևյալ խաչասերումներից որի՞ արդյունքում կառաջանան ճուտիկներ, որոնց սեռը կարող ենք որոշել իրենց փետուրների աճի արագության միջոցով։
Ընտրիր ճիշտ պատասխանը։