Հիմնական նյութ
Կենսաբանություն
Դասընթաց․ (Կենսաբանություն) > Բաժին 19
Դաս 4: Նյութափոխանակություն- Նյութափոխանակություն. անաբոլիզմ և կատաբոլիզմ․ ներածություն
- Նյութափոխանակություն․ ակնարկ
- Ֆերմենտներ․ կրկնություն
- Ֆերմենտատիվ ռեակցիաների արագությունը և pH-ը
- Մոլեկուլային փոփոխականություն
- Ֆիթնես
- ԱԵՖ-ի սինթեզ
- Ֆոտոսինթեզ․ կրկնություն
- Բջիջ-բջիջ միացումներ
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Ֆերմենտներ․ կրկնություն
Հիմնական եզրույթներ
Եզրույթ | Նշանակությունը |
---|---|
Կատալիզատոր | Նյութ, որն արագացնում է քիմիական ռեակցիան, բայց ինքը փոփոխության չի ենթարկվում |
Ֆերմենտ | Կենսաբանական կատալիզատոր (սովորաբար՝ սպիտակուց) |
Սուբստրատ | Ռեակցիային մասնակցող նյութը, որը փոփոխության է ենթարկվում ֆերմենտի կողմից |
Ակտիվ կենտրոն | Ֆրմենտի մաս, որտեղ միանում է սուբստրատը |
Ֆերմենտի կառուցվածքը և գործառույթը
Ֆերմենտները կատալիզատորներ են։ Դրանք սովորաբար սպիտակուցներ են, սակայն որոշ ՌՆԹ-ի մոլեկուլներ նույնպես կարող են գործել որպես ֆերմենտներ։
Ֆերմենտները նվազեցնում են ռեակցիայի ակտիվացման էներգիան․ դա էներգիայի այն անհրաժեշտ քանակությունն է, որի դեպքում ռեակցիան տեղի է ունենում: Նրանք դա անում են՝ կապվելով սուբստրատին, որի արդյունքում ռակցիան ավելի արդյունավետ է ընթանում։
Ֆերմենտի այն հատվածը, որտեղ միանում է սուբստրատը, կոչվում է ակտիվ կենտրոն: Ֆերմենտը փոքր-ինչ փոխում է ձևը՝ սերտորեն տեղավորվելով սուբստրատի որոշակի հատվածում և ձևավորելով ֆերմենտ-սուբստրատային համալիր:
Ռեակցիայի ակտիվության վրա ազդող գործոններ
Ֆերմենտների ակտիվության վրա կարող են ազդել տարբեր գործոններ, ինչպիսիք են ջերմաստիճանը, pH-ը և կոնցենտրացիան:
Ֆերմենտները լավագույնս գործում են որոշակի ջերմաստիճանի և pH-ի միջակայքում, իսկ ոչ օպտիմալ պայմանները կարող են հանգեցնել նրան, որ ֆերմենտը կորցնի իր սուբստրատին կապվելու ունակությունը:
- Ջերմաստիճան․ Ջերմաստիճանի բարձրացումն ընդհանուր առմամբ արագացնում է ռեակցիան, իսկ ջերմաստիճանի իջեցումը դանդաղեցնում է ռեակցիան: Սակայն, ծայրահեղ բարձր ջերմաստիճանը կարող է պատճառ դառնալ, որ ֆերմենտը կորցնի իր ձևը (բնափոխվի) և դադարի աշխատել:
- pH․ Յուրաքանչյուր ֆերմենտ ունի օպտիմալ pH միջակայք: Այս միջակայքից դուրս pH-ի փոփոխությունը դանդաղեցնում է ֆերմենտների ակտիվությունը: Ծայրահեղ pH-ի արժեքները կարող են առաջացնել ֆերմենտների բնափոխում։
- Ֆերմենտի կոնցենտրացիա․ Ֆերմենտի կոնցենտրացիայի բարձրացումն արագացնում է ռեակցիան, քանի դեռ առկա է սուբստրատ, որի հետ կարելի է կապվել: Երբ ամբողջ սուբստրատը կապվի, ռեակցիան այլևս չի արագանա, քանի որ լրացուցիչ ֆերմենտների հետ կապվելու ոչինչ չի լինի:
- Սուբստրատի կոնցենտրացիա․ Սուբստրատի կոնցենտրացիայի բարձրացումը որոշակի պահի մեծացնում է ռեակցիայի արագությունը: Երբ բոլոր ֆերմենտները կապված են, ցանկացած սուբստրատի ավելացում ազդեցություն չի ունենա ռեակցիայի արագության վրա, քանի որ առկա ֆերմենտները հագեցած կլինեն և կաշխատեն իրենց առավելագույն արագությամբ:
Հաճախ հանդիպող սխալներ
- Ֆերմենտները «սպեցիֆիկ» են: Ֆերմենտի յուրաքանչյուր տեսակ սովորաբար միանում է միայն մեկ կամ մի քանի սուբստրատի հետ: Որոշ ֆերմենտներ ավելի սպեցիֆիկ են, քան մյուսները և միանում են միայն մեկ որոշակի սուբստրատի: Այլ ֆերմենտներ կարող են գործել մի շարք մոլեկուլների դեպքում, եթե դրանք պարունակում են կապի կամ քիմիական խմբի այն տեսակը, որն այդ ֆերմենտը կարող է ճանաչել:
- Ֆերմենտները բազմակի օգտագործման համար են: Ֆերմենտները ելանյութեր չեն և չեն սպառվում ռեակցիայի ընթացքում: Երբ ֆերմենտը կապվում է սուբստրատի հետ և կատալիզում է ռեակցիան, ֆերմենտն ազատվում է անփոփոխ և կարող է օգտագործվել մեկ այլ ռեակցիայի համար: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ռեակցիայի համար անհրաժեշտ չէ ֆերմենտի և սուբստրատի մոլեկուլների 1:1 հարաբերակցություն:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։