Հիմնական նյութ
Կենսաբանություն
Դասընթաց․ (Կենսաբանություն) > Բաժին 19
Դաս 4: Նյութափոխանակություն- Նյութափոխանակություն. անաբոլիզմ և կատաբոլիզմ․ ներածություն
- Նյութափոխանակություն․ ակնարկ
- Ֆերմենտներ․ կրկնություն
- Ֆերմենտատիվ ռեակցիաների արագությունը և pH-ը
- Մոլեկուլային փոփոխականություն
- Ֆիթնես
- ԱԵՖ-ի սինթեզ
- Ֆոտոսինթեզ․ կրկնություն
- Բջիջ-բջիջ միացումներ
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Ֆոտոսինթեզ․ կրկնություն
Հիմնական եզրույթներ
Եզրույթ | Նշանակությունը |
---|---|
Ֆոտոսինթեզ | Գործընթացը, որով բույսերը, ջրիմուռները և որոշ բակտերիաներ լույսի էներգիան փոխակերպում են քիմիական էներգիայի՝ շաքարների տեսքով |
Ֆոտոավտոտրոֆ | Օրգանիզմ, որն արտադրում է իր սեփական սնունդը՝ օգտագործելով լույսի էներգիան (ինչպես բույսերը) |
ԱԵՖ | Ադենոզին եռֆոսֆատ, կենդանի օրգանիզմների էներգիայի հիմնական կրիչը |
Քլորոպլաստ | Բուսական բջջի կառուցվածք, որտեղ տեղի է ունենում ֆոտոսինթեզ |
Թիլակոիդներ | Սկավառակի նման կառույցներ քլորոպլաստում, որոնք օգնում են կլանել լույսը |
Գրան | Թիլակոիդների կույտերը քլորոպլաստում |
Քլորոֆիլ | Թիլակոիդում հայտնաբերված գունանյութ, որը կլանում է լույսի էներգիան և օգտագործում այն ածխաջրեր արտադրելու համար |
Ստրոմա | Գրանները շրջապատող հեղուկով լցված տարածք |
Ֆոտոսինթեզի ռեակցիա
Ֆոտոսինթեզի ժամանակ ֆոտոավոտրոֆներն օգտագործում են արևի էներգիան՝ ածխածնի երկօքսիդի և ջրի հետ միասին, գլյուկոզ և թթվածին արտադրելու համար:
Ֆոտոսինթեզի ընդհանուր ռեակցիան․
Ֆոտոսինթեզի փուլերը
Ֆոտոսինթեզն երկու հիմնական փուլերն են լուսային փուլի ռեակցիաները և Կալվինի ցիկլը:
Փուլ | Վայրը | Գործընթացը | Պահանջո՞ւմ է արևի լույս |
---|---|---|---|
Լուսային փուլի ռեակցիաներ | Թիլակոիդի թաղանթ | Լույսի էներգիան կլանվում է քլորոպլաստների կողմից և պահեստավորվում որպես ԱԵՖ | Այո |
Կլավինի ցիկլ | Ստրոմա | ԱԵՖ-ն օգտագործվում է շաքարներ ստեղծելու համար, որոնք բույսն օգտագործում է աճելու և ապրելու համար | Ոչ |
Հաճախ հանդիպող սխալներ
- Ֆոտոսինթեզը և բջջային շնչառությունը գրեթե հակառակ գործընթացներ են: Դիտարկելով նրանց հավասարումները՝ դրանք տարբերվում են միայն կլանվող կամ անջատվող էներգիայով: Սակայն, դրանք պարզապես միմյանց չեն հակադարձում, քանի որ յուրաքանչյուրը տեղի է ունենում առանձին քայլերի հաջորդականությամբ։
- Բույսերը կանաչ են, քանի որ քլորոֆիլն անդրադարձնում է կանաչ լույսը: Շատերը կարծում են, որ քլորոֆիլը կանաչ է, քանի որ այն ցանկանում է կլանել և օգտագործել կանաչ լույսը: Սակայն դա ճիշտ չէ: Գույնը, որը մենք տեսնում ենք, իրականում անդրադարձվող լույսի գույնն է: Հետևաբար, քլորոֆիլն անդրադարձնում է կանաչ լույսը՝ միաժամանակ կլանելով կարմիր և կապույտ լույսերը:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։