Հիմնական նյութ
Բջջաթաղանթ․ կրկնություն
Հիմնական եզրույթներ
Եզրույթ | Նշանակություն |
---|---|
Բջջաթաղանթ | Մասնագիտացված կառույց, որը շրջապատում է բջիջը և դրա ներքին միջավայրը. վերահսկում է նյութերի շարժումը բջջից ներս և դուրս |
Հիդրոֆոբ | Ջուրը վանող մոլեկուլ («ջրից վախեցող») |
Հիդրոֆիլ | Ջուրը ձգող մոլեկուլ («ջուր սիրող») |
Ամֆիպաթիկ | Մոլեկուլ, որը պարունակում է ինչպես հիդրոֆոբ, այնպես էլ հիդրոֆիլ մասեր |
Ֆոսֆոլիպիդ | Գլիցերինից, ճարպաթթվային երկու պոչերից և ֆոսֆատային խմբից կազմված ամֆիպաթիկ լիպիդ |
Ֆոսֆոլիպիդային երկշերտ | Կենսաբանական թաղանթ, որում կան ֆոսֆոլիպիդային երկշերտեր, որոնց պոչերն ուղղված են դեպի ներս |
Կիսաթափանց թաղանթ | Թաղանթ, որը թույլ է տալիս որոշակի նյութերի անցումը |
Բջջաթաղանթի կառուցվածքը և գործառույթը
Բջջաթաղանթը կիսաթափանց է (կամ ունի ընտրովի թափանցելիություն): Այն կազմված է ֆոսֆոլիպիդային երկշերտից, ինչպես նաև տարբեր լիպիդներից, սպիտակուցներից և ածխաջրերից։
Յուրաքանչյուր ֆոսֆոլիպիդ ամֆիպաթիկ է՝ ունի երկու հիդրոֆոբ պոչեր և հիդրոֆիլ գլխիկ: Հիդրոֆոբ պոչերը դեպի ներս են նայում միմյանց, իսկ հիդրոֆիլ գլուխները՝ դեպի դուրս:
Բջջաթաղանթի եզակի կառուցվածքը թույլ է տալիս փոքր նյութերին (ինչպես թթվածինը կամ ածխաթթու գազը) հեշտությամբ անցնել այնտեղով:
Հաճախ հանդիպող սխալներ
- Հիդրոֆոբ պոչերը դեպի ներս են ուղղված, իսկ հիդրոֆիլ գլուխները՝ դեպի դուրս: Եթե այս երկու ծայրերը խառնվեն իրար, մտածիր «ֆոբիա» արմատի մասին, որը նշանակում է «վախ»: Հիդրոֆոբ պոչերը վախենում են ջրից, ուստի նրանք միշտ կփորձեն հնարավորինս հեռու գտնվել բջջում գտնվող և դուրս գտնվող ջրային լուծույթներից:
- Բջջաթաղանթը պարունակում է ֆոսֆոլիպիդային երկաշերտ, բայց եզրույթները համարժեք չեն: Սակայն, բջջաթաղանթը պարունակում է նաև այլ մակրոմոլեկուլներ, ինչպիսիք են թաղանթային սպիտակուցները և ածխաջրերը: Հետևաբար, կարելի է ասել, որ բջջաթաղանթը կազմված է ֆոսֆոլիպիդային երկշերտից, բայց այն միայն դա չէ։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։