Հիմնական նյութ
Կենսաբանություն
Ակտիվ փոխադրում․ կրկնություն
Հիմնական եզրույթներ
Եզրույթ | Նշանակություն |
---|---|
Ակտիվ փոխադրում | Փոխադրման տեսակ, որն էներգիա է պահանջում |
Կոնցենտրացիայի գրադիենտ | Այն տարածքը, որտեղ փոխվում է նյութի կոնցենտրացիան |
ԱԵՖ | Ադենոզին եռֆոսֆատ, կենդանի օրգանիզմների առաջնային էներգակիրը |
Ակտիվ փոխադրում
Ակտիվ փոխադրման ընթացքում նյութերը շարժվում են կոնցենտրացիայի գրադիենտի հակառակ ուղղությամբ՝ ցածր կոնցենտրացիայի տարածքից դեպի բարձր կոնցենտրացիայի տարածք: Այս գործընթացը «ակտիվ է», քանի որ այն պահանջում է էներգիա (սովորաբար, ԱԵՖ-ի տեսքով): Դա պասիվ փոխադրման հակառակն է:
Ակտիվ փոխադրումը պահանջում է օժանդակ կրող սպիտակուցներ, որոնք փոխում են իրենց ձևը, երբ ԱԵՖ-ը հիդրոլիզի է ենթարկվում։
Հաճախ հանդիպող սխալներ
- Ակտիվ փոխադրումը նույնը չէ, ինչ հեշտացված դիֆուզիան: Թե՛ ակտիվ փոխադրումը, և թե՛ հեշտացված դիֆուզիան օգտագործում են սպիտակուցներ՝ փոխադրմանն օգնելու համար: Սակայն, ակտիվ փոխադրումը տեղի է ունենում կոնցենտրացիայի գրադիենտի հակառակ ուղղությամբ՝ նյութերը ցածր կոնցենտրացիայի տարածքներից փոխադրելով բարձր կոնցենտրացիայի տարածքներ: Բացի այդ, սպիտակուցների տեսակները, որոնք նրանք օգտագործում են, տարբեր են: (Տես ստորև։)
- Ակտիվ փոխադրումն օգտագործում է կրող սպիտակուցներ, այլ ոչ թե անցուղի առաջացնող սպիտակուցներ: Անցուղի առաջացնող սպիտակուցները չեն օգտագործվում ակտիվ փոխադրման ժամանակ, քանի որ նյութերը կարող են դրանցով շարժվել միայն կոնցենտրացիայի գրադիենտի նվազման ուղղությամբ։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։