Հիմնական նյութ
Քիմիա
Դասընթաց․ (Քիմիա) > Բաժին 1
Դաս 1: Ատոմ․ ներածություն- Քիմիա․ ներածություն
- Պատրաստվում ենք սովորել քիմիա
- Հարաբերական ատոմային զանգված
- Գործնական օրինակ. հարաբերական ատոմային զանգվածի հաշվարկը
- Ատոմային համար, զանգվածային թիվ և իզոտոպներ
- Իզոտոպի կազմությունը. պրոտոնների, էլեկտրոնների և նեյտրոնների թվի հաշվարկը
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Պատրաստվում ենք սովորել քիմիա
Մաթեմատիկայի և բնագիտության ամփոփ նկարագրություն, որը կնախապատրաստի քեզ սովորել քիմիա «Քան» ակադեմիայում:
Բարի գալուստ քիմիայի աշխարհ
Այս հոդվածում կամփոփենք որոշ հիմնարար հասկացություններ, որոնք օգտակար կլինեն ներածական կամ ընդհանուր քիմիա սովորելիս: Եթե նույնիսկ որոշ թեմաներ անծանոթ են թվում, կամ արդեն հասցրել ես դրանք մոռանալ, մի՛ անհանգստացիր: Կից կգտնես հղումներ, որոնք քեզ կօգնեն վերանայելու և ամրապնդելու անցած նյութը: Միշտ հիշի՛ր՝ դու կարող ես սովորել ամեն ինչ:
Մաթեմատիկա
Ընդհանուր հմտություններ
- Աստիճանի հատկությունները և լոգարիթմների հատկությունները: Լոգարիթմներին և աստիճանացույցներին լավ տիրապետելը օգտակար կլինի թթուների և հիմքերի, կինետիկայի և հավասարակշռության ուսումնասիրության ժամանակ:
- Անկյունային գործակցով տրված հավասարումով ուղղի գրաֆիկի կառուցում: Քիմիայի հետաքրքրություններից մեկն ինքնուրույն փորձեր կատարելն է: Փորձարարական տվյալների ստացումից հետո կարիք կլինի իմանալու, թե ինչպես ակնառու դարձնել և մեկնաբանել արդյունքները:
- Քառակուսային հավասարման արմատների բանաձև: Քիմիական հավասարակշռություն ուսումնասիրելիս օգտակար կլինի իմանալ, թե ինչպես կազմել և լուծել քառակուսային հավասարումները։
Գիտական հատուկ հմտություններ
- Գիտական նշագրում: Քիմիկոսները ծույլ են և չեն ցանկանում մեծ թվերի, օրինակ՝ 300 000 000 կամ 0,0000057, բոլոր զրոները դուրս գրել և փոխարենը այդ թվերը գրում են գիտական նշագրումով։ Գիտական նշագրում հասկանալը թույլ կտա նաև խուսափել այդ բոլոր զրոները դուրս գրելուց։
- Տարածական վերլուծություն: Քիմիա սովորելու երկրորդ կանոնը չափման միավորները միշտ ստուգելն է: Տարածական վերլուծությունը օգտակար գործիք է՝ համոզվելու, որ տարբեր մեծությունների չափման միավորները տեղին լինեն ցանկացած գիտական հաշվարկում։
- Իմաստալից թվանշաններ: Գիտնականները օգտագործում են իմաստալից թվանշաններ, որպեսզի զայրացնեն քիմիա սովորողներին (կատակ ենք անում) և կարողանան փոփոխել չափման կամ հաշվարկի ճշգրտությունը:
Ֆիզիկա և կենսաբանություն
- Գիտական մեթոդ: Գիտնականները շարունակաբար նոր բացահայտումներ են անում մեր աշխարհի մասին: Գիտական մեթոդն օգնում է առաջադրելու հարցեր մեր դիտարկումների վերաբերյալ և նախագծելու փորձեր՝ հնարավոր բացատրությունները ստուգելու համար։
- Կուլոնի օրենքը: Լիցքավորված մասնիկների միջև առկա ուժի միջոցով կարելի է բացատրել նյութի հատկությունները մինչև ենթաատոմային մակարդակակ։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։