If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Բաժին․ Ալկաններ, ցիկլոալկաններ և գործառութային խմբեր

Մեթան, էթան, պրոպան, բութան... մինչև որ հասնես 5 ածխածին պարունակող միացությանը, բավականին կբարկանաս, իսկ 6 ածխածնային միացությանը հասնելիս միգուցե բարկանաս: Մի անհանգստացիր, այս տեսանյութը դիտելուց հետո քեզ հիանալի կզգաս:
Իսկ դու տիրապետու՞մ ես օրգանական քիմիայի լեզվին: Անվանակարգումը անընդհատ «շրջանցու՞մ» է քեզ: Քեզ անվերջանալի շրջափուլի զո՞հ ես զգում: Այս տեսանյութում կսովորենք, թե ինչպես սահուն կերպով անվանակարգել ալկանները, ցիկլոալկաններն ու երկցիկլիկ միացությունները:
Յուրաքանչյուր օրգանական միացության քիմիական հատկությունները պայմանավորված են դրա կազմության մեջ առկա գործառութային խմբերով: Այս տեսանյութում մենք ամենայն լրջությամբ կտարբերակենք գործառութային խմբերը:

Այս բաժնի մասին

Օրգանական մոլեկուլների հատկությունները պայմանավորվում են դրանց կառուցվածքով, ինչպես նաև օրգանական միացությունների անվանումների իմացությունը թույլ է տալիս մեզ հաղորդակցվել այլ քիմիկոսների հետ: Մենք կուսումնասիրենք մոլեկուլների կառուցվածքների տարբեր դրույթները՝ ներառյալ հիմնական գործառութային խմբերն ու կոնֆորմացիաները: