Հիմնական նյութ
Բաժին 1: Մոլեկուլի կառուցվածքը և քիմիական կապեր
Այս բաժնի մասին
Արի վերհիշենք քիմիական կապերի հիմնական դրույթները՝ ներառյալ կետայի բանաձևերը, հիբրիդացումը, կմախքային բանաձևերը, էլեկտրաբացասականությունն ու բևեռայնությունը: Կքննարկենք նաև, թե ինչպես են կապերն ու միջմոլեկուլային փոխազդեցության ուժերը կապված նյութի ֆիզիկական հատկությունների հետ, որոնցից է, օրինակ, եռման ջերմաստիճանը:Դժվարանու՞մ ես վերհիշել այն: Ընդհանրապես մի անհանգստացիր: Այս տեսանյութի օգնությամբ գիտելիքներ ձեռք կբերես օրգանական մոլեկուլների կետային բանաձևերի վերաբերյալ:
Որքա՞ն լավ պատկերացում ունես օրբիտալների մասին: Այս հոլովակում մենք կսովորենք հիբրիդացված օրբիտալների՝ օրգանական քիմիայի «վագրառյուծների» մասին:
Ո՞ր թեման է օրգանական քիմիայի սկզբնական դասընթացում ամենահետաքրքիրը: Հիմա շատերը բևեռացվում են դեպի այլ թեմայի կողմը, բայց էլեկտրաբացասականությանը դիմադրելը դժվար է: Այս տեսանյութում մենք կուսումնասիրենք էլեկտրաբացասականությունն ու կտեսնենք դրա կապը բևեռայնության, միջմոլեկուլային ուժերի և նյութի ֆիզիկական հատկությունների հետ: