If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

II տիպի կետ-գծային բանաձևերը. բազմակի կապեր

Ինչպես կետ-գծային կառուցվածքի միջոցով պատկերել կրկնակի և եռակի կապեր և դրանցում ներկայացնել վալենտային էլեկտրոնները: Հեղինակ՝ Ջեյ։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Նախորդ վիդեոյում մենք տեսանք՝ ինչպես պատկերել միակի կովալենտ կապերով մոլեկուլների էլեկտրոնային կառուցվածքները: Այս վիդեոյում կխոսենք բազմակի կովալենտ կապերի մասին: Այսպես...կսկսենք այնպես,ինչպես նախորդ վիդեոյում: Եթե ես ուզում եմ պատկերել C2H4-ի էլեկտրոնային կառուցվածքը, ես գտնում եմ ածխածինը այստեղ: ևս մեկ անգամ նշեմ,որ ածխածինը 4-րդ խմբում է, ուրեմն ունի 4 վալենտային էլեկտրոն: Այսինքն պիտի դնեմ ածխածինը իր 4 վալենտային էլեկտրոններով և, բացի դրանից գիտեմ ,որ ունեմ ևս մի ածխածին իմ կառուցվածքում: Այն նույնպես ունի 4 վալենտային էլեկտրոն: և միանգամից կարող եմ տեսնել,որ իմ երկու ածխածինների միջև միակի կովալենտ կապ է լինելու: Ինչ վերաբերում է ջրածիններին.քանի որ գիտեմ, որ ջրածինը պարբերական համակարգի 1-ին խմբում է, ուրեմն այն ունի 1 վալենտային էլեկտրոն: Այժմ մենք կարող ենք ամեն ածխածնի վրա 2 ջրածին դնել: Ուրեմն,եթե ես մի ջրածին այստեղ դնեմ, հետո ևս մի ջրածին այս ածխածնի վրա... դեռ երկու ջրածին կմնա: Ուրեմն, մնացած երկու ջրածինն էլ կդնեմ աջ կողմի ածխածնի վրա: Կետիկները միացնելով՝ես տեսնում եմ,որ ածխածնի և ջրածնի միջև կապ ունեմ այստեղ: Բայց սա ճիշտ էլեկտրոնային կառուցվածք չէ, որովհետև եթե դուք հաշվեք ածխածնին շրջապատող էլեկտրոնների քանակը... եկեք հաշվենք և կտեսնենք... եկեք հաշվենք ձախ կողմի ածխածնինը: Ես կստանամ՝ երկու,չորս,վեց և յոթ էլեկտրոն: Փաստորեն,ամեն ածխածին ունի ընդամենը յոթ էլեկտրոն և ածխածինը չի բավարարում ութնյակի կանոնը: Հետևաբար՝ ածխածնի համար միակ ձևը իր շուրջը էլեկտրոնների ութնյակ ստանալու կլինի այն,որ այս վարդագույն էլեկտրոնը տեղափոխվի այստեղ, իսկ այս էլեկտրոնը գա այստեղ, և նրանք միանան՝առաջացնելով կրկնակի կապ այս երկու ածխածինների միջև: և հիմա, այդ ածխածինների միջև միակի կապի փոխարեն կլինի կրկնակի կապ: և ես կարող եմ շարունակել ու դնել իմ ջրածինները. փաստորեն՝2-ական ջրածին ամեն ածխածնի վրա, և սա կլինի էթանի ( էթիլենի ) ուղղած էլեկտրոնային կառուցվածքը: Մենք կարող ենք ստուգել ինքներս մեզ՝ ստուգելով այստեղ ութնյակի կանոնը: Այսպես ուրեմն.եթե ես նայեմ ամեն ածխածնին, կտեսնեմ՝ երկու էլեկտրոն, չորս, վեց և հետո ութ: Ուրեմն, երկու ածխածինն էլ համապատասխանում են ութնյակի կանոնին: Եկեք..եկեք մեկն էլ անենք CH2O-ի համար: Հիմա..եթե ես ուզում եմ պատկերել էլեկտրոնային կառուցվածք CH2O մոլեկուլի համար, ես նորից սկսում եմ մեջտեղում պատկերելով ածխածինը, իր 4 վալենտային էլեկտրոններն էլ շուրջը: և 2 ջրածին: ահա ես դնում եմ մի ջրածին այստեղ ձախում, մյուսն էլ ահա այստեղ՝աջում: Թթվածինը... եկեք վերադառնանք մեր պարբերական համակարգին մեր հիշողությունը թարմացնելու համար և նայենք,թե թթվածինը քանի վալենտային էլեկտրոն ունի: Մենք կարող ենք տեսնել,որ այն 6-րդ խմբում է՝ահա այստեղ, հետևաբար ունի 6 վալենտային էլեկտրոն: Այսինքն,ես կարող եմ դնել նրա կողքին իր 6 վալենտային էլեկտրոնները: Դե սկսեցինք՝ մեկ, հետո երկու,հետո երեք, հետո չորս, հետո հինգ և վերջում՝վեց: Ահա այսպես: և,երբ ես սկսում եմ միացնել իմ կապերը , ես տեսնում եմ,որ ձախ կողմում ջրածնի և ածխածնի միջև կապ կա, նաև,որ կապ կա աջ կողմի ջրածնի և ածխածնի միջև, նաև,որ կապ կա այս ածխածնի և թթվածնի միջև և , դժբախտաբար ,ես դեռ չունեմ ութնյակ իմ ածխածնի կամ իմ թթվածնի շուրջ,այնպես չէ՞: Բայց եթե ես սկսեմ ընդգծել իմ ածխածնի կողքի էլեկտրոնները, ևս մեկ անգամ կունենամ՝ երկուս, չորս, վեց և հետո յոթ: Այսինքն,ես դեռ չունեմ էլեկտրոնային ութնյակ իմ ածխածնի շուրջ: Իսկ դա նշանակում է, որ ես պիտի ընդհանրացնեմ էլեկտրոններիցս մեկը թթվածնի հետ : Այսինքն, ածխածինը տրամադրում է մեկ էլեկտրոն, թթվածինը նույնպես տրամադրում է մեկ էլեկտրոն, և միակի կապի փոխարեն,ածխածնի և թթվածնի միջև առաջանում է կրկնակի կապ: Բացի դրանից,թթվածնի կողքին 2 զույգ զույգված էլեկտրոններ էլ կան, իսկ իմ 2 ջրածիններն էլ միացած են ածխածնիս ահա այսպես: Եվ սա կլինի ֆորմալդեհիդի ճիշտ էլեկտրոնային կառուցվածքը: Մենք կարող ենք ստուգել մեզ ութնյակով,ճիշտ չէ՞: Ուրեմն,եթե ես նայեմ այս ածխածնին, այստեղ կլինի՝ երկու, չորս, վեց և ութ: և ակնհայտ է,որ ութնյակ կլինի նաև թթվածնի շուրջը: Ուրեմն սա ֆորմալդեհիդի էլեկտրոնային կառուցվածքն է: Եկեք ևս մեկ օրինակ քննարկենք բազմակի կովալենտային կապ ունեցող մոլեկուլով: Ահա՝ C2H2: Այժմ նորից ածխածինը իր 4 վալենտային էլեկտրոններով, և ես ունեմ 2 ածխածին այս անգամ, և ես կդնեմ հիմա նաև իմ երկրորդ ածխածինը իր 4 վալենտային էլեկտրոններով: Ես միանգամից տեսնում եմ միակի կովալենտային կապ իմ 2 ածխածինների միջև: Հիմա...ես ունեմ 2 ջրածին: ևս մեկ անգամ ես կավելացնեմ մեկ ջրածին իմ ձախ ածխածնին և կմիացնեմ այդ միակի կապը. հետո,կավելացնեմ մյուս ջրածինը աջ ածխածնիս և կմիացնեմ երկրորդ կապը ստանալու համար: Հիմա. ևս մեկ անգամ,եթե ես նայեմ ածխածնի վալենտային էլեկտրոններին, ընդհանուր ես կունենամ՝ երկուս, չորս, հինգ և վեց: Բայց ածխածինը ուզում է հասնել ութի, այն ուզում է ութնյակ: Դա նշանակում է,որ նա պիտի ևս 2 էլեկտրոն ընդհանրացնի: Այսինքն,ածխածինները պիտի տրամադրեն 2-ական էլեկտրոն, որ, նրանցից յուրաքանչյուրը ստանա ութնյակ: Ուրեմն,մենք կտեղափոխենք այս էլեկտրոնը այստեղ, սա էլ այստեղ: Իսկ հետո մենք պիտի բերենք նաև այս էլեկտրոնները այստեղ: Այսինքն,վերջում մենք ունեցանք եռակի... ...եռակի կապ իմ երկու ածխածինների ատոմների միջև: Այժմ, ես ցույց կտամ եռակի կապը իմ ածխածինների միջև, և ջրածինները երկու կողմից: Մենք կարող ենք ստուգել մեզ ածխածնի վրայի ութնյակի միջոցով: Վերցնենք վարդագույնը նորից. այսպես՝ երկուս, չորս, վեց և ութ: և հիմա արդեն ութնյակ է: Սա էլ մեր ճիշտ էլեկտրոնային կառուցվածքն է էթինի ( ացետիլենի ) համար: Փաստորեն,մենք տեսանք և պատկերեցինք միակի և բազմակի կապերով մոլեկուլների էլեկտրոնային կառուցվածքներ: Մյուս անգամ մենք կխոսենք ածխածին պարունակող տարբեր մոլեկուլների հիբրիդացման աստիճանների մասին: