Հիմնական նյութ
Օրգանական քիմիա
Դասընթաց․ (Օրգանական քիմիա) > Բաժին 1
Դաս 2: Հիբրիդացումsp3 հիբրիդացված օրբիտալներ և սիգման կապեր
sp3 հիբրիդացված օրբիտալներ և սիգման կապեր Հեղինակ՝ Սալ Քան։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։
Տեսանյութի սղագրությունը
Եկեք հիշենք, թե ինչ արդեն գիտենք օրբիտալների մասին:Ես խոսել եմ դրանց մասին հիմնական քիմիայի վիդեոներում:
Ենթադրենք, սա ատոմի միջուկն է, շատ փոքր,
և նրա շուրջը մենք ունենք մեր առաջին 1s օրբիտալը: 1s օրբիտալը կարելի է պատկերացնել որպես միջուկի շուրջը գտնվող ամպ: Այսինքն, դուք ունեք 1s օրբիտալ,
որը կարող է պահել 2 էլեկտրոն, ուրեմն առաջին էլեկտրոնը կգնա 1s օրբիտալ , երկրորդ էլեկտրոնը նույնպես կգնա 1s օրբիտալ: Օրինակ՝ ջրածինը ունի միայն մեկ էլեկտրոն,որը կգնա 1s օրբիտալ: Հելիումը ունի ևս մեկը, որը նույնպես կգնա 1s օրբիտալ: Եթե օրբիտալը արդեն լրացված է,
կարելի է անցնել հաջորդ՝2s օրբիտալին: 2s օրբիտալը նման է
1s -ը շրջապատող թաղանթի: բայց այս ամենը մենք չենք կարող պատկերել մեր սովորական մտածելակերպի միջոցով: Կարող եք պատկերացնել այն որպես
հավանական ամպ,որտեղ կարելի է գտնել էլեկտրոններ: Բայց տեսողական հիշելու համար,
եկեք պատկերացնենք,որ այն թաղանթի նման մի բան է 1s օրբիտալի շուրջը: Եկեք պատկերացնենք ուրեմն,որ այն
ոչ հստակ թաղանթ է 1s օրբիտալի շուրջը: ահա...այն 1s օրբիտալի շուրջն է,
և մեր մյուս էլեկտրոնը կգնա այնտեղ: 4-րդ էլեկտրոնը նույնպես կգնա
այնտեղ, և ես գծել եմ այս վերև-ներքև ցույց տվող սլաքները,
որովհետև առաջին էլեկտրոնը ,որ գնաց 1s օրբիտալ,
ունի մեկ սպին(ուղղություն) իսկ մյուս էլեկտրոնը 1s գնալու համար պիտի ունենա հակառակ սպին, որպեսզի նրանք
կարողանան զուգավորվել: Նրանք ունեն հակառակ ուղղություններ: Այժմ,եթե շարունակենք ավելացնել էլեկտրոններ,
պիտի տեղափոխվենք 2p օրբիտալ: Իրականում , կարող ենք դիտարկել այն որպես երեք 2p օրբիտալներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է պահել
2 էլեկտրոն, այսինքն օրբիտալը կարող է ընդհանուր տեղավորել 6 էլեկտրոն: Եկեք ես նկարեմ դրանք ձեզ համար,
որ դուք պատկերացնեք: Եկեք գծենք մեր առանցքները ,
որ պատկերացնենք եռաչափ տարածություն: Հիմա պատկերացրեք,որ այս առանցքը x-առանցքն է: Եկեք տարբեր գույներով անենք: Ահա այս մեկը կլինի մեր y-առանցքը, սա էլ մեր z-առանցքը: Ես այն կապույտով կանեմ: Ենթադրենք,սա էլ մեր z-առանցքն է: Դուք իրականում ունեք p օրբիտալ,որը տարածվում է այս երեք առանցքների երկայնքով: Այսինքն, դուք ունեք ձեր երկու...
...ես սա կանեմ նույն գույներով: Հիմա,դուք ունեք 2p-ինդեքսում x օրբիտալ և այն ունի հանտելի ձև, որը տարածության մեջ x-ուղղությամբ է տեղադրված: Այժմ ես կփորձեմ հնարավորինս լավ պատկերել սա: Սա հանտելանման կառուցվածք է,որը
x-ուղղությամբ է՝ այս երկու ուղղություններով,
և այն իրականում սիմետրիկ է: Ես պատկերում եմ այս կողմում ավելի մեծ,
քան մյուսում, քանի որ այն մի փոքր դեպի մեզ է գալիս,
բայց թույլ տվեք մի քիչ ավելի լավ գծեմ: Ես կարող եմ ավելի լավ անել: և միգուցե սա այսպես է դուրս գալիս: Հիշե՛ք , սրանք ուղղակի
հավանական ամպեր են, բայց շատ օգտակար է նմանեցնել դրանք բաների,որոնք մենք տեսել ենք , և ես մտածում եմ,որ հավանական ամպը
օրբիտալը պատկերացնելու լավագույն ձևն է: Ահա,սա 2px օրբիտալն է,
և ես դեռ չեմ ասել,թե ինչպես են նրանք լրացվում,
ահա մենք ունենք նաև մեր 2py օրբիտալը,որը կգնա
այս առանցքի ուղղությամբ: Նույն հանտելանման կառուցվածքը
այս անգամ y-ուղղությամբ: Այն կգնա y-ի երկու՝ այս և այս ուղղություններով: Հետո,իհարկե, եկեք գծենք այս 2py-ը, հետո ունենք նաև 2pz , որը նույն ձևով կտեղադրվի z-առանցքի ուղղությամբ՝ այսպես և հետո ներքև: Հիմա.երբ մենք շարունակում ենք ավելացնել էլեկտրոնններ,
... առայժմ, մենք ավելացրել ենք 4 էլեկտրոն: Եթե դուք ավելացնեք 5-րդ էլեկտրոնը,
կենթադրեք,որ այն կգնա ահա այս 2px օրբիտալ: Չնայած այս 2px օրբիտալը
կարող է պահել 2 էլեկտրոն` առաջինը գնում է այնտեղ, իսկ հենց հաջորդ էլեկտրոնը՝ոչ: Այն իրականում ուզում է
տարածվել p օրբիտալում, այսինքն՝ երկրորդ էլեկտրոնը չի գնա 2px, այն կգնա 2py: Իսկ դրա մյուսը չի գնա ո՛չ 2px, ո՛չ 2py, այլ կգնա 2pz: Նրանք փորձում են տարածվել: Հետո,եթե դուք ավելացնեք ևս մեկ էլեկտրոն,
եթե ավելացնենք փաստորեն ունենք մեկ,երկու,
երեք,չորս,հինգ,վեց,յոթ: Եթե ավելացնենք 8-րդ էլեկտրոնը,
այն կգնա արդեն 2px օրբիտալ,ուրեմն ութերորդը
կգնա այնտեղ, բայց այն կունենա հակառակ սպին: Սա ուրեմն, մի փոքր կրկնություն էր
մի փոքր պատկերացնելով: Հիմա,մտապահելով այս ամենը,
եկեք մտածենք ինչ կլինի ածխածնի հետ: Ածխածինը ունի 6 էլեկտրոններ: Նրա էլեկտրոնային կառուցվածքը այսպիսին է.
1s2՝երկու էլեկտրոն 1s օրբիտալում: Հետո 2s2, հետո 2p2, այնպես չէ՞: Մնաց 2 էլեկտրոն,
որովհետև ընդհանուրը 6 էլեկտրոն է: Երկուսը՝այստեղ,երկուսը՝այնտեղ,
երկուսն էլ պիտի լինեն,որ p օրբիտալը լրանա: Եթե առաջնորդվեք նրանով,ինչ մենք հենց նոր գծեցինք
և ինչի մասին խոսեցինք, ինչ կասենք ածխածնի մասին՞: Լավ,ես կպատկերեմ նախորդի նման: Ահա,մենք ունենք մեր 1s օրբիտալը,
մեր 2s օրբիտալը, հետո գալիս է 2px-ը,հետո 2py օրբիտալը,
վերջում էլ մեր 2pz օրբիտալը: Եթե էլեկտրոնային կառուցվածքը հաշվի առնենք, ամեն ինչ կտեսնենք միանգամից:
Սկզբում լրացվում է 1s օրբիտալը , ահա ,մեր առաջին էլեկտրոնը,
երկրորդը, և երրորդ էլեկտրոնը: Այնուհետև կգնանք 2s օրբիտալ...
այն լրանում է հաջորդը՝երրորդ էլեկտրոնը,հետո չորրորդը: Այնուհետև, մենք մեր 5-րդ էլեկտրոնը կուղարկենք 2px: Կարող էինք ասել 2py կամ 2z՝ կախված,թե ինչպես ենք նշանակում առանցքը: Բայց դուք պիտի ուղարկեք ձեր 5-րդ էլեկտրոնը p օրբիտալներից մեկի մեջ, իսկ արդեն 6-րդը՝մյուսի: Այսինքն, հենց դա էլ կլինի ածխածնի էլեկտրոնային կառուցվածքը: և եթե մենք պատկերեինք այն...
եկեք ես գծեմ մեր առանցքները: Սա մեր y-առանցքն է,
սա էլ՝ x-առանցքը: Հիմա ես կպատկերեմ մի փոքր ավելի լավ: Ահա,սա x-առանցքն է, և,
իհարկե, ունենք նաև z-առանցք: Դուք պետք է մի փոքր եռաչափ մտածեք: Ահա,մենք ունենք մեր z-առանցքը,
ահա այսպես: Դե սկզբում մենք լրացնում ենք 1s օրբիտալը.
եթե մեր միջուկը այստեղ է,մեր 1s օրբիտալը լրացվում է 2 էլեկտրոններով: Դուք կարող եք պատկերացնել դա որպես փոքրիկ ամպ միջուկի շուրջը: Հետո,մենք լրացնում ենք 2s օրբիտալը,
որը նույնպես կլինի ամպ նրա շուրջը, ինչ-որ թաղանթ նրա շուրջը: Այնուհետև մի էլեկտրոն կգնա 2px օրբիտալ,այսինքն մեկ էլեկտրոն կսկսի թռչկոտել
կամ շարժվել նրա շուրջը կախված նրանից,թե ինչպես հեշտ կլինի
պատկերացնել ահա այս 2px օրբիտալը: Իսկ մեր մյուս էլեկտրոնը կսկսի
պտտվել կամ շարժվել 2py օրբիտալի շուրջը,այսինքն այն կշարժվի ահա այսպես: Եթե այսպես դժվար է,
գիտե՞ք ինչ կարող եք ասել: Այս էլեկտրոնը, այս մեկը
ահա այստեղ և այն մյուսն էլ այնտեղ,միայնակ են: Նրանցից յուրաքանչյուրը փնտրում է
հակառակ սպինով ընկեր: Սրանք կլինեն միակ տեղերը,
որտեղ կապեր կառաջանան: Կարելի է ենթադրել, որ x և y օրբիտալների միջև ինչ-որ կապ կառաջանա: Հիմա, դա կարելի կլիներ ենթադրել,եթե
դուք հաշվի առնեիք այն, թե ինչպես են օրբիտալները լրացվում և թե ինչպիսի տեսք ունեն: Ածխածնի իրականությունը,
ածխածնի ամենապարզ իրականությունը, եթե նայեք մեթանի մոլեկուլին, կլինի լրիվ տարբեր նրանից,
ինչ մենք ենթադրեցինք այստեղ: Առաջին հերթին,այն ինչ մենք պիտի ակնկալենք,
այն է,որ ածխածինը հավանաբար..միգուցե այն կառաջացնի 2 կապ: Բայց մենք գիտենք,որ ածխածինը առաջացնում է
4 կապ և նաև,որ այն ձգտում է հասնել էլեկտրոնների ութնյակի: Ճիշտն ասած, համարյա ամեն ատոմ
ուզում է լրացնել էլեկտրոնների ութնյակ: Հետևաբար,որպեսզի դա տեղի ունենա,
դուք պետք է մտածեք ուրիշ իրականության մասին: Սա իրականում այն չէ,ինչ տեղի է ունենում,
երբ ածխածինը կապ է առաջացնում, այն չէ ինչ լինում է,
երբ ածխածինը կապ է առաջացնում: Այն ինչ տեղի է ունենում,
երբ ածխածինը կապ է առաջացնում,մտնում է sp3 հիբրիդացման քննարկման մեջ,բայց այն, ինչ կտեսնեք,այնքան էլ դժվարըմբռնելի չէ: Շատ վախեցնող է հնչում,
բայց իրականում այն շատ պարզ է: Այն ինչ տեղի է ունենում,երբ ածխածինը
կապ է առաջացնում ,քանի որ այն ուզում է առաջացնել 4 կապ,
նրա կառուցվածքը պատկերացրեք՝ավելի նման է ահա սրան: Ահա մեր 1s-ը: Մենք ունենք 2 էլեկտրոն այստեղ: Հետո գալիս են 2s-ը,
2px-ը, 2py-ը և 2pz-ը: Այժմ,պատկերացրեք այն ուզում է
առաջացնել 4 կապ: Այն ունի 4 էլեկտրոն,որոնք
ուզում են զույգավորվել այլ մոլեկուլների էլեկտրոնների հետ: Մեթանի դեպքում,
այդ այլ մոլեկուլը ջրածինն է: Ուրեմն, կարող եք պատկերացնել,որ
իրականում էլեկտրոնները... միգուցե ջրածինը բերում է այս էլեկտրոնը ավելի բարձր էլեկտրոնային մակարդակ
և դնում է 2z-ում: Սա պատկերացնելու մի ձև է: Ուրեմն այս մյուս էլեկտրոնը միգուցե
մնում է այստեղ, և այս երկուսն էլ՝այստեղ և այստեղ: Հիմա հանկարծ տեսնում ենք,որ մենք ունենք
արդեն 4 միայնակ էլեկտրոններ, և նրանք պատրաստ են միանալու իրար,
և դա իրականում ավելի լավ է պարզաբանում՝
թե ինչպես են ածխածինները իրար միանում: Այն սիրում է միանալ 4 այլ մարդկանց հետ: Հիմա. մի քիչ վիճելի է այն,
թե որ էլեկտրոնը որ օրբիտալ է գնում, և նույնիսկ
եթե դուք ունեք կապի այս տեսակը, պիտի ակնկալեք
կապի առաջացում x-ի, y-ի և z-ի երկայնքով: Ածխածնի դեպքում իրականությունն այն է,
որ այս 4 էլեկտրոնները երկրորդ թաղանթում չեն երևում որպես... որպես...առաջինը չի երևում որպես
միայն s օրբիտալին պատկանող և p-ի x-ը , y-ը և z-ը հաջորդ երեքի համար
նույպես... Նրանք բոլորն էլ մի փոքր
s-ի մեջ են ընկած, մի փոքր էլ p օրբիտալների: Հիմա ավելի պարզ կդարձնեմ: Ուրեմն, 2s լինելու փոխարեն ,
ածխածնի մոտ իրականում այն ունի 2sp3 օրբիտալի տեսք: Սա 2sp3 օրբիտալի է նման,
դա նման է 2sp3 օրբիտալի.
դա նման է 2sp3 օրբիտալի: Նրանք բոլորն էլ
կարծես թե նույն օրբիտալում են: շատ խուճուճ է հնչում: Այս sp3 հիբրիդացված օրբիտալի
տեսքը իրականում s և p օրբիտալների ձևերի
միջև միջանկյալ մի բան է: Այն ունի 25% s-ի ծագում
և 75% p-ի ծագում: Կարող եք պատկերացնել այն
որպես այդ 4-ի խառնուրդ: և սա ածխածնի պահվածքն է: Ուրեմն,երբ խառնում ենք այդ 4-ը,
s օրբիտալ ունենալու փոխարեն... ...եթե սա միջուկն է և մենք լայնակի կտրում ենք այն, s օրբիտալը
նմանվում է ահա սրան, իսկ p օրբիտալը սրա նման ինչ-որ բան է ստացվում
լայնակի կտրվածքում: Ահս սա s-ն է,
և սա էլ p-ն: Երբ նրանք խառնվում են,
օրբիտալը այսպիսի տեսք է ստանում: sp3 օրբիտալն էլ սրա նման մի բան է ստացվում: Սա հիբրիդացված sp3 օրբիտալ է: <<Հիբրիդ>> նշանակում է ինչ-որ 2 բանի համակցություն: Հիբրիդ մեքենան գազայինի և էլեկտրոնայինի համակցություն է: Հիբրիդացված օրբիտալն էլ s-ի և p-ի համակցություն է: Հիբրիդացված sp3 օրբիտալները այն ժամանակ են առաջանում,
երբ ածխածինը կապվում է ջրածնի հետ.իրականում նաև այն ժամանակ,երբ այն կապվում է ցանկացած տարրի հետ: Ուրեմն,եթե նայելով մեթանի մոլեկուլին՝
մարդիկ խոսում են sp3 հիբրիդացված օրբիտալներից,
նրանց ասածի իմաստն այն է,որ ածխածինը կենտրոնում է: Դիցուք՝ սա ածխածնի միջուկն է: Մեկ s և երեք p օրբիտալներ ունենալու փոխարեն, այն ունի չորս sp3 օրբիտալներ: Ես հիմա կփորձեմ հնարավորինս լավ պատկերել
չորս sp3 օրբիտալները: Թող սա լինի մեծ բլթակը, որը մի տեսակ
ուղղված է դեպի մեզ, իսկ մյուս կողմում էլ փոքր բլթակը: ևս մեկն ունենք,
որ ունի ահա այսպիսի մեծ բլթակ, փոքր բլթակ էլ հետևում: Մի հատ էլ ունենք,
որ հետևի կողմից է, հիմա նկարեմ... Դուք կարող եք պատկերացնել այն որպես եռոտանի աթոռակ, և փոքր բլթակն էլ դուրս կգա ահա այսպես: Հիմա ունենք մի հատ էլ,որի մեծ բլթակը
ցցված է դեպի վեր, իսկ փոքրը ներքև է ուղղված: Կարելի է պատկերացնել այն որպես եռոտանի աթոռակ: Նրանցից մեկը ետևում է
և այն բարձրանում է վերև.այսինքն՝ եռաոտ աթոռ ինչ-որ հենակով... այն նման է եռոտանու:Իմ կարծիքով
հեշտ կլինի այդպես պատկերացնել: Ուրեմն, սա ածխածնի միջուկն է
կենտրոնում և շուրջն էլ ջրածիններն են. սա մեր ածխածինն է
ահա այստեղ, շուրջն էլ՝ ջրածինները: Ահա մի ջրածին այստեղ: Ջրածինը ունի 1 էլեկտրոն
1s օրբիտալում, ահա այն ունի միայն 1s օրբիտալ: Մի ջրածին էլ այստեղ,որը ունի միայն
1s օրբիտալ.. մեկն էլ այստեղ՝
1s օրբիտալով մեկն էլ այ այստեղ՝
1s օրբիտալով: Ահա թե ինչպես են ջրածնի օրբիտալն ու
ածխածնի օրբիտալները խառնվում իրար: Ջրածնի 1s օրբիտալը միանում է...
...ջրածիններից յուրաքանչյուրի 1s օրբիտալը միանում է
ածխածնի sp3 օրբիտալներից յուրաքանչյուրի հետ: Դա ուղղակի նշանակման ձև է: Այսինքն,երբ մարդիկ խոսում են հիբրիդացված sp3 օրբիտալների մասին,
նրանց ասածի իմաստն այն է,որ ածխածինը կապ չի առաջացնում: Երբ ածխածինը...
այ սա մեթանի մոլեկուլն է, չէ՞: Սա CH4ն է՝մեթանը և այն կապեր չի առաջացնում մեր սպասած ձևով՝ սովորական s-ի և p-ի միջոցով: Եթե սովորական s-ի և p-ի միջոցով կապ առաջանար, միգուցե ջրածինները կլինեին այստեղ և այստեղ,
և եթե այն ունենար 4 ջրածին, միգուցե այստեղ և այստեղ,
կախված թե ինչպես ենք ուզում պատկերացնել: Բայց իրականում այդպես տեղի չի ունենում: Այն ավելի նման է լինում եռոտանու: Այն ունի քառանիստի կառուցվածք: Եվ այս կառուցվածքի
ամենալավ բացատրությունը,ըստ իս, այն է,որ ունենք չորս նույն ձևի օրբիտալներ և այդ չորս օրբիտալները s-ի և p-ի հիբրիդներն են: Մեկ այլ նշանակման ձև,որ պետք է իմանալ..
երբեմն մարդիկ մտածում են այն շատ խուճուճ տերմին է,բայց
երբ ունենք կապ երկու մոլեկուլների միջև,որտեղ
օրբիտալները ցույց են տալիս իրար վրա,
ահա, պատկերացրեք այս ջրածինը այս ուղղությունն է ցույց տալիս, այս sp3 օրբիտալն էլ ՝
այս ուղղությունը, և նրանք վերածածկվում են ահա այստեղ: Սա կոչվում է սիգմա կապ,
երբ վերածածկը այն նույն առանցքի երկարությամբ է, որը կստանանք,եթե միացնենք այս երկու մոլեկուլները: Այստեղ,եթե միացնենք երկու մոլեկուլները,
վերածածկը կլինի նույն առանցքի վրա: Սա կովալենտ կապերի
ամենաուժեղ տեսակն է, և սա լավ թեմա կլինի մյուս վիդեոյում քննարկելու համար,երբ մենք մի փոքր խոսենք պի կապերի մասին: Բայց այս վիդեոյի իմաստը ուղղակի հասկանալն է,թե ինչ է նշանակում հիբրիդացված sp3 օրբիտալ: Ոչ մի դժվար բան, այն ուղղակի s և p օրբիտալների համակցություն է: Այն ունի 25% s-ի ծագում, 75% p-իի: Այն ցույց է տալիս, թե իրականում ինչպես է
ածխածինը կապեր առաջացնում, հատկապես մեթանի դեպքում: Այն ցույց է տալիս մեթանի
քառանիստային կառուցվածքը: Այդ պատճառով էլ մենք
տարբեր ճյուղերի միջև ունենք 109.5 աստիճանի անկյուն, որը որոշ
ուսուցիչներ կպահանջեն իմանալ: և դա օգտակար է իմանալ: Եթե վերցնեք այս անկյունը, 109.5 աստիճան կլինի, նույն անկյունը նաև այստեղ,եթե հետևի կողմից նայեմ, ահա այս անկյունը, նորից 109.5 աստիճան՝
բացատրված sp3 հիբրիդացումով: Կապերը բոլորն էլ սիգմա են: Վերածածկը ջրածինը և ածխածինը միացնող առանցքի վրա է: