Ինչպես քո ձախ ոտքը չի տեղավորվում աջ կոշիկում, նույն ձևով էլ մոլեկուլներն ունեն հատկանիշներ, որոնք պայմանավորված են մոլեկուլը կազմող ատոմների կամ ատոմային խմբերի տարածական դասավորվածությամբ: Այս հատկանիշը կոչվում է քիրալություն: Մենք կուսումնասիրենք, թե ինչն է մոլեկուլին դարձնում քիրալ, ստերեոիզոմերները, դրանց յուրահատուկ կոնֆիգուրացիաները՝ օգտագործելով R, S նշանակումների համակարգը, օպտիկական ակտիվությունն ու Ֆիշերի պրոյեկցիաները: