Հիմնական նյութ
Ֆիզիկա
Դասընթաց․ (Ֆիզիկա) > Բաժին 3
Դաս 2: Հակազդեցության և կոնտակտային ուժեր- Հակազդեցության և կոնտակտային ուժեր
- Ի՞նչ է ծանրության ուժը
- Հենարանի հակազդեցության ուժը վերելակում
- Ավելին հակազդեցության ուժի մասին (կոշիկի գործադրած ուժը հատակին)
- Ավելին հակազդեցության ուժի մասին (կոշիկի գործադրած ուժը հատակին)
- Ի՞նչ է հակազդեցության ուժը
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Ի՞նչ է ծանրության ուժը
«Ծանրության ուժը» ձգողականության ուժի մեկ այլ անվանում է
Ի՞նչ է ծանրության ուժը։
Ծանրության ուժը՝ F, start subscript, ծ, end subscript, ձգողության ուժի դրսևորումներից է՝ F, start subscript, g, end subscript։ Ծանրության ուժն այն ուժն է, որով Երկիրը ազդում է իրեն մոտ բոլոր մարմինների վրա։ Երկիրը ձգողական ուժով ձգում է բոլոր մարմինները և ուղղված է ուղղաձիգ դեպի ներքև, այսինքն՝ դեպի Երկրի կենտրոնը։ Ծանրության ուժի արժեքը կարելի է գտնել՝ բազմապատկելով մարմնի զանգվածը՝ m, ազատ անկման արագացմամբ՝ g, equals, plus, 9, comma, 8, start fraction, start text, մ, end text, divided by, start text, space, վ, end text, squared, end fraction ։
Ձգողութան ուժը՝ F, start subscript, g, end subscript, equals, m, g (կամ «ծանրության ուժ») ազդում է Երկրի կողմից բոլոր մարմինների վրա, անկախ նրանից՝ այդ մարմինները ինչ ձևով են շարժվում, և ինչ այլ ուժեր են ազդում մարմինների վրա։ Այլ կերպ ասած՝ Երկրին մոտ գտնվող բոլոր մարմինների վրա կազդի ուղղաձիգ դեպի ներքև ուղղված ծանրության ուժ ՝ m, g մեծությամբ, անկախ նրանից՝ դրանք ընկնում են ներքև, թռչում են վեր անկյան տակ, դադարի վիճակում են, սեղանի վրա, թե արագացումով վեր են շարժվում վերելակով։ Այլ ուժեր նույնպես կարող են ազդել մարմնի վրա՝ հաղորդելով կամ փոխելով նրա արագացումը, բայց ծանրության ուժը միշտ ազդում է մարմինների վրա։
Ծանրության ուժը տարբերվո՞ւմ է արդյոք զանգվածից։
Այո՛, ծանրության ուժը զանգվածից տարբերվում է։ Ծանրության ուժը՝ F, start subscript, ծ, end subscript, ձգողության ուժն է՝ F, start subscript, ձ, end subscript, որն ազդում է մարմնի վրա Երկրի կողմից։ Զանգվածը՝ m, իներտության քանակական չափն է (թե որքան է այն դիմադրում արագության փոփոխությանը)։ Դրանք կապված են, քանի որ մեծ զանգվածով մարմինների վրա ազդում է ավելի մեծ ծանրության ուժ՝ F, start subscript, ծ, end subscript, equals, m, g բանաձևի համաձայն։ Օրինակ՝ 2, start text, կ, գ, end text զանգվածով մարմնի վրա կազդի F, start subscript, ծ, end subscript, equals, left parenthesis, 2, start text, space, կ, գ, end text, right parenthesis, left parenthesis, 9, comma, 8, start fraction, start text, մ, end text, divided by, start text, space, վ, end text, squared, end fraction, right parenthesis, equals, 19, comma, 6, start text, space, Ն, end text մեծությամբ ծանրության ուժ։
Մարմնի վրա ազդող ծանրության ուժը կփոխվի, եթե մարմինը հեռանա Երկրից կամ հայտնվի այլ մոլորակի վրա։ Այնուամենայնիվ, մարմնի զանգվածը կմնա նույնը, անկախ նրանից՝ մարմինը Երկրի վրա է, բաց Տիեզերքում, թե Լուսնի վրա։
Շատ մարդիկ շփոթում են զանգվածն ու ծանրության ուժը։ Հիշիր, որ զանգվածի միավորը start text, կ, գ, end text-ն է, մինչդեռ ծանրության ուժի միավորը start text, Ն, end text-ն է։
Ինչ տեսք ունեն կշռի (կամ ծանրության ուժի) հետ կապված վարժությունները։
Վարժություն 1․ Ինքնաթիռի ծանրության ուժը
4500, start text, space, կ, գ, end text զանգվածով ինքնաթիռը սկսում է շարժվել տեղից՝ արագանալով դեպի առաջ ու վեր։ Ինքնաթիռի վրա ազդում է 6700, start text, space, Ն, end text քարշի ուժ շարժման ուղղությամբ և 4300, start text, space, Ն, end text մեծությամբ օդի դիմադրության ուժ։
Ինչի՞ է հավասար ինքնաթիռի վրա ազդող ծանրության ուժը գետնից պոկվելու ընթացքում։
Ձգողության ուժը միշտ հավասար է m, g՝ անկախ մարմնի վրա այլ ուժերի ազդեցությունից։ Հետևաբար մենք կարող ենք գտնել ինքնաթիռի վրա ազդող ծանրության ուժը՝ օգտագործելով.
Օրինակ 2․ Զանգվածի որոշումը
Աֆրիկական անտառներում ապրող փղի վրա ազդում է 25000, start text, space, Ն, end text ծանրության ուժ։
Ինչքա՞ն է աֆրիկական փղի զանգվածը։
Ինչպես արդեն գիտենք, ծանրության ուժը ձգողությանուժի դրսևորումներից է՝ m, g։ Մենք կարող ենք գտնել զանգվածը՝ օգտագործելով F, start subscript, ծ, end subscript, equals, F, start subscript, ձ, end subscript, equals, m, g բանաձևը։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։