Հիմնական նյութ
Ֆիզիկա
Դասընթաց․ (Ֆիզիկա) > Բաժին 1
Դաս 3: Արագացում- Արագացում
- Ինչ է արագացումը
- A380 ուղևորափոխադրող ինքնաթիռի՝ թռիչքուղով ընթանալու տևողությունը
- A380 ուղևորափոխադրող ինքնաթիռի՝ թռիչքուղով անցած ճանապարհը
- Ինչու է անցած ճանապարհը հավասար արագության գրաֆիկով սահմանափակված պատկերի մակերեսին
- Ինչ են արագության գրաֆիկները
- Ի՞նչ են արագացման գրաֆիկները
- Արագացում և արագություն
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Ի՞նչ են արագացման գրաֆիկները
Տես, թե ինչ տեղեկություն կարող ենք ստանալ արագացման և ժամանակի առնչությունը ցույց տվող գրաֆիկներից։
Ինչ է ցույց տալիս ուղղաձիգ առանցքն արագացման գրաֆիկում
Ուղղաձիգ առանցքը ցույց է տալիս մարմնի արագացումը։
Օրինակ՝ հետևյալ գրաֆիկի արժեքը ժամանակի տվյալ պահին կլինի մարմնի արագացումն այդ պահին՝ արտահայտված մետր-վայրկյան քառակուսիով։
Փորձիր ստորև ներկայացված գրաֆիկում կետը մտովի տեղաշարժել հորիզոնական ուղղությամբ՝ ժամանակի տարբեր պահեր ստանալու համար, և տես, թե ինչպես է փոփոխվում արագացումը։
Ընդհանուր պատկերացման ստուգում։ Ըստ վերևում ներկայացրած գրաֆիկի՝ որքա՞ն է մարմնի արագացումը պահին։
Ինչ է ցույց տալիս արագացման գրաֆիկի թեքությունը
Արագացման գրաֆիկի թեքությունը ցույց է տալիս արագացման փոփոխման թափը։
Արագացման գրաֆիկի թեքությունը կարող է որոշվել
բանաձևով, ինչպես երևում է ստորև ներկայացված նկարից։
Այս թեքությունը արագացման փոփոխման թափն է։
Որոշ լեզուներում արագացման փոփոխման թափին հատուկ անվանում է տրվում։
Այս բաժինն ամփոփելու համար արի ստորև պատկերված գրաֆիկի միջոցով ներկայացնենք արագացման փոփոխման թափը։ Փորձիր կետը մտովի տեղաշարժել հորիզոնական ուղղությամբ, որպեսզի տեսնես, թե ինչպես է փոփոխվում արագացման փոփոխման թափը ժամանակի ընթացքում։
Ընդհանուր պատկերացման ստուգում։ Ըստ վերևում ներկայացված գրաֆիկի՝ արագացման փոփոխման թափը պահին դրակա՞ն է, բացասակա՞ն, թե՞ զրո։
Ինչ է ցույց տալիս արագացման գրաֆիկով սահմանափակված պատկերի մակերեսը
Արագացման գրաֆիկով սահմանափակված պատկերի մակերեսը ցույց է տալիս արագության փոփոխությունը։ Այլ կերպ ասած՝ որոշակի ժամանակամիջոցում արագացման գրաֆիկով սահմանափակված պատկերի մակերեսը հավասար է արագության փոփոխությանն այդ ժամանակամիջոցում։
Թե ինչու է այդպես, ավելի լավ կհասկանաս՝ դիտարկելով ստորև որպես օրինակ ներկայացված գրաֆիկը, որից երևում է, որ արագացումն 9 վայրկյան ժամանակամիջոցում հաստատուն 4 է։
Եթե արագացման սահմանման՝ հավասարման երկու կողմերը բազամպատկենք -ով, ապա կստանանք ։
4 արագացումը և 9 վ ժամանակամիջոցը հավասարման մեջ տեղադրելով՝ կստանանք արագության փոփոխությունը.
Արագացումը ժամանակամիջոցով բազմապատկելը համարժեք է կորով սահմանափակված պատկերի մակերեսը գտնելուն։ Ինչպես երևում է ստորև տրված նկարից, կորով սահմանափակված պատկերն ուղղանկյուն է։
Մակերեսը գտնելու համար ուղղանկյան երկարությունը բազմապատկում ենք լայնությամբ։ Այս ուղղանկյան երկարությունը 4 է, իսկ լայնությունը՝ 9 վ։ Այսպիսով՝ մակերեսը որոշելով՝ գտնում ենք նաև արագության փոփոխությունը։
Որոշակի ժամանակամիջոցում արագացման գրաֆիկով սահմանափակված պատկերի մակերեսը հավասար է արագության փոփոխությանն այդ ժամանակամիջոցում։
Ինչ տեսք ունեն արագացման գրաֆիկ ներառող խնդիրների լուծված օրինակները
Օրինակ 1․ Մրցարշավային մեքենայի արագացումը
Ինքնավստահ մրցարշավորդը երթևեկում է հաստատուն 20 մ/վ արագությամբ։ Ֆինիշին մոտենալիս մրցարշավային մեքենան սկսում է արագանալ։ Ստորև տրված գրաֆիկում ներկայացված է մեքենայի արագացումը թափ հավաքելիս։ պահին մեքենայի արագությունն ընդունենք 20 մ/վ։
Ըստ տրված գրաֆիկի՝ որքա՞ն է մեքենայի արագությունը արագանալ սկսելուց 8 վայրկյան անց։
Արագության փոփոխությունը կարող ենք գտնել՝ որոշելով արագացման գրաֆիկով սահմանափակված պատկերի մակերեսը։
Բայց սա պարզապես արագության փոփոխությունն է տրված ժամանակամիջոցում։ Պահանջվում է գտնել վերջնական արագությունը։ Արագության փոփոխությունը որոշելու համար կարող ենք օգտագործել դրա սահմանումը՝
Մրցարշավային մեքենայի վերջնական արագությունը 44 մ/վ է։
Օրինակ 2․ Առագաստանավով նավարկությունը քամոտ եղանակին
Առագաստանավն ուղիղ գծով նավարկում է 10 մ/վ արագությամբ։ Այնուհետև պահին ուժեղ քամի է բարձրանում՝ առագաստանավին ստիպելով արագանալ, ինչպես երևում է ստորև ներկայացված նկարում։
Որքա՞ն է առագաստանավի արագությունը քամու բարձրանալուց 9 վայրկյան անց։
Գրաֆիկով սահմանափակված պատկերի մակերեսը ցույց է տալիս արագության փոփոխությունը։ Պատկերը կարելի է ներկայացնել ուղղանկյան և երկու եռանկյունների գումարի տեսքով, ինչպես երևում է ստորև ներկայացված նկարում։
Բայց սա արագության փոփոխությունն է, հետևաբար վերջնական արագությունը գտնելու համար կօգտագործենք արագության փոփոխության սահմանումը։
Առագաստանավի վերջնական արագությունը՝ ։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։