Հիմնական նյութ
Ֆիզիկա
Դասընթաց․ (Ֆիզիկա) > Բաժին 1
Դաս 3: Արագացում- Արագացում
- Ինչ է արագացումը
- A380 ուղևորափոխադրող ինքնաթիռի՝ թռիչքուղով ընթանալու տևողությունը
- A380 ուղևորափոխադրող ինքնաթիռի՝ թռիչքուղով անցած ճանապարհը
- Ինչու է անցած ճանապարհը հավասար արագության գրաֆիկով սահմանափակված պատկերի մակերեսին
- Ինչ են արագության գրաֆիկները
- Ի՞նչ են արագացման գրաֆիկները
- Արագացում և արագություն
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Ինչ են արագության գրաֆիկները
Ինչպես վերլուծել գրաֆիկները, որոնք արագությունը և ժամանակը կապում են արագացման և տեղափոխության հետ։
Ինչ է ցույց տալիս ուղղաձիգ առանցքը արագության գրաֆիկում
Ուղղաձիգ առանցքը ցույց է տալիս մարմնի արագությունը։ Սա գուցե ակնհայտ թվա, բայց պետք է ուշադիր լինել։ Հայտնի է, որ արագության գրաֆիկները՝ ուրվագրերը, մեկնաբանելը բարդ է։ Մարդիկ այնքան են սովորում գրաֆիկի թեքության միջոցով արագությունը որոշելուն (ինպես արվում է շարժման գրաֆիկների դեպքում), որ մոռանում են, որ արագության գրաֆիկներում արագությունը տրվում է ուղղաձիգ առանցքի վրա։
Փորձիր ստորև ներկայացված գրաֆիկի վրա կետը տեղաշարժել հորիզոնական ուղղությամբ՝ ժամանակի տարբեր արժեքներ ընտրելլու համար և տես, թե ինչպես է փոխվում արագությունը։
Ընդհանուր պատկերացման ստուգում։ Ըստ վերևում ներկայացված գրաֆիկի՝ որքա՞ն է մարմնի արագությունը պահին։
Ինչ է ցույց տալիս գրաֆիկի թեքությունը արագության գրաֆիկում
Արագության գրաֆիկի թեքությունը ցուց է տալիս մարմնի արագացումը։ Հետևաբար գրաֆիկի թեքությունը ժամանակի որոշակի պահի ցույց է տալիս մարմնի արագացումն այդ պահին։
Արագության գրաֆիկի թեքությունը տրվում է հետևյալ բանաձևով՝
Քանի որ հարաբերությունը մարմնի արագացումն է, արագության գրաֆիկի թեքությունը պետք է հավասար լինի մարմնի արագացմանը։
Սա նշանակում է, որ երբ թեքությունը մեծ է, մարմինի արագությունն արագ է փոփոխվում, իսկ երբ այն փոքր է՝ արագությունը դանդաղ է փոփոխվում։ Սա նաև նշանակայնում է, որ երբ թեքությունը բացասական է, կորը դեպի վար է ուղղված և արագացումը բացասական է, իսկ երբ թեքությունը դրական է՝ կորը դեպի վեր է ուղղված և արագացումը դրական է։
Փորձիր ստորև ներկայացված արագության գրաֆիկում կետը մտովի տեղաշարժել հորիզոնական ուղղությամբ, որպեսզի տեսնես, թե ինչպիսին է թեքությունը ժամանակի տարբեր պահերին։
Ընդհանուր պատկերացման ստուգում: Վերևի գրաֆիկով նկարագրվող շարժում կատարող մարմնի արագությունը պահին մեծանո՞ւմ է, թե՞ փոքրանում։
Ի՞նչ է ցույց տալիս արագության գրաֆիկով սահմանափակված պատկերի մակերեսը
Արագության գրաֆիկով սահմանափակված պատկերի մակերեսը ցույց է տալիս մարմնի տեղափոխությունը։ Որպեսզի հասկանաս, թե ինչու, ուսումնասիրիր ստորև բերված արագության գրաֆիկը, որը ցույց է տալիս, որ մարմնի արագությունը 5 վ պահին հաստատուն 6 մ/վ է։
Որպեսզի գտնենք տեղափոխությունն այս ժամանակահատվածում, կարող ենք օգտվել հետևյալ բանաձևից՝
որտեղից ստացվում է, որ տեղափոխությունը է։
Այժմ ցույց կտանք, որ սա համարժեք է գրաֆիկով սահմանափակված պատկերի մակերեսը գտնելուն։ Դիտարկենք գրաֆիկով ձևավորված ուղղանկյունը, որը ներկայացված է ստորև։
Այս ուղղանկյան մակերեսը կարող ենք գտնել՝ նրա 6 մ/վ բարձրությունը 5 վ լայնության հետ բազմապատկելով, որտեղից կստացվի՝
Ստացվում է նույն արժեքը, ինչ տեղափոխության համար նախկինում էինք ստացել։
Արագության գրաֆիկով սահմանափակված պատկերի մակերեսը, անկախ պատկերի ձևից, հավասար է մարմնի տեղափոխությանը տվյալ ժամանակահատվածում։
Ինչպիսի՞ն են արագության գրաֆիկ ներառող խնդիրների լուծված օրինակները:
Օրինակ 1․ Արագության փոփոխությունը վինդսերֆինգի ընթացքում
Վինդսերֆինգիստը շարժվում է ուղիղ գծով, և նրա շարժումը ներկայացվում է ստորև բերված գրաֆիկով։
Ստորև ներկայացված պնդումներից նշիր բոլոր նրանք, որոնք ճիշտ են վինդսերֆինգիստի արագության ու արագացման վերաբերյալ։
(A) Արագությունը մեծանում է։
(B) Արագացումը մեծանում է։
(C) Արագությունը փոքրանում է։
(D) Արագացումը փոքրանում է։
(B) Արագացումը մեծանում է։
(C) Արագությունը փոքրանում է։
(D) Արագացումը փոքրանում է։
Ճիշտ են տարբերակ A-ն՝ «ճանապարհային արագությունը մեծանում է», և տարբերակ D-ն՝ «արագացումը փոքրանում է»։
Արագության գրաֆիկի թեքությունը արագացումն է։ Քանի որ կորի թեքությունը փոքրանում է, և կորը հորիզոնական ուղղությանն ավելի մոտ է դառնում, ապա արագացումը նույնպես փոքրանում է։
Գուցե անտրամաբանական թվա, բայց վինդսերֆինգիստի արագությունը գրաֆիկով ներկայացված ամբողջ շարժման ընթացքում մեծանում է։ Գրաֆիկի արժեքը, որը հենց արագությունն է, ամբողջ շարժման ընթացքում մեծանում է, բայց ամեն վայրկյան արագության մեծացման չափը փոքրանում է։ Առաջին 4,5 վայրկյանում արագությունը մեծանում է 0 մ/վ-ից 5 մ/վ, իսկ երկրորդ 4,5 վայրկյանում՝ 5 մ/վ-ից մինչև ընդամենը մոտավորապես 7 մ/վ։
Օրինակ 2․ Մրցարշավային մեքենայի արագացումը
Մեքենայի շարժումը ներկայացված է ստորև տրված արագություն-ժամանակ գրաֆիկով։
Ա. Որքա՞ն էր մեքենայի արագացումը պահին։
Բ. Որքա՞ն էր մեքենայի տեղափոխությունը -ից ժամանակահատվածում։
Բ. Որքա՞ն էր մեքենայի տեղափոխությունը
Ա․ պահին մեքենայի արագացման որոշումը
Որպես գրաֆիկի կետեր կընտրենք և կետերը։ Այս կոորդինատները բանաձևի մեջ տեղադրելով՝ կստանանք թեքությունը.
Բ․ -ից ժամանակահատվածում մեքենայի տեղափոխության որոշումը
Կարտերի տեղափոխությունը կարող ենք որոշել՝ գտնելով արագության գրաֆիկով սահմանափակված պատկերի մակերեսը։ Գրաֆիկի տակ կարելի է տեսնել ու կետերի միջև ձևավորված ուղղանկյան և ու կետերի միջև ձևավորված եռանկյուն։ Այս երկու պատկերների մակերեսները գտնելով և իրար գումարելով՝ կստանանք ընդհանուր տեղափոխությունը։
Ուղղանկյան մակերեսը գտնում ենք այսպես՝
Եռանկյան մակերեսը գտնում ենք այսպես՝
Այս երկու մակերեսները գումարելով՝ ստանում ենք ընդհանուր տեղափոխությունը՝
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։