Հիմնական նյութ
Ֆիզիկա
Դասընթաց․ (Ֆիզիկա) > Բաժին 1
Դաս 1: Ֆիզիկայի ներածությունՊատրաստվում ենք սովորելու ֆիզիկա
Ի՞նչ է անհրաժեշտ ֆիզիկայի ուսումնառությունը սկսելու համար։
Ինչ պետք է իմանամ ֆիզիկայում հաջողության հասնելու համար
Ֆիզիկան կարող է բարդ թվալ, և մարդիկ հաճախ ցանկանում են իմանալ, թե ինչ է պետք նախապես իմանալ ֆիզիկա սովորելու համար։ Այստեղ կներկայացնենք այն նվազագույն գիտելիքը, որ քեզ անհրաժեշտ կլինի ֆիզիկայի դասընթացները սովորելու համար։
Ֆիզիկայի հայեցակարգային նախադրյալները
Այստեղ քեզ անհրաժեշտ է սովորելու ցանկություն և պատրաստականություն, որ տիեզերքի մասին քո մտքերի 90%-ը կարող է լինել սխալ։
Ներածություն. ֆիզիկայի ուսումնասիրման նախադրյալները
Ընդլայնված տեղաբաշխման (AP) ֆիզիկա 1. նախնական գիտելիքներ
Ընդլայնված տեղաբաշխման (AP) ֆիզիկա 2. նախնական գիտելիքներ
- AP ֆիզիկա 1- ում առկա գղափարները և գիտելիքները անհրաժեշտ են AP Ֆիզիկա 2-ի համար
Պարտադիր չէ լիովին տիրապետել հանրահաշվի և եռանկյունաչափության մաթեմատիկական գաղափարներին, որոշ բաներ դու կարող ես սովորել դասերի ընթացքում։ Այնուամենայնիվ, որքան շատ բան քեզ համար տարօրինակ լինի մաթեմատիկայից, այնքան ավելի է հավանական, որ ֆիզիկան քեզ մաթեմատիկական կախարդանք կթվա։
Հիշի՛ր, որ մաթեմատիկան ինչ-որ բան սովորելուն խոչընդոտելու համար չէ։ Մաթեմատիկայի հիմնական գործառույթը ֆիզիկական երևույթներն ավելի հասկանալի և հստակ ներկայացնելն է։ Փորձիր թույլ չտալ, որ մաթեմատիկան քողարկի ֆիզիկայի հիմնական, սովորաբար պարզ հայեցակարգը, որն ընկած է նրա հիմքում:
Քո մտածելակերպը առավել կարևոր է մաթեմատիկայից ունեցած քո գիտելիքներից։ Կարևոր չէ, թե որքան կպատրաստվես, միևնույնն է, ճանապարհին խոչընդոտներ են սպասվում։ Կարևորը գիտակցելն է, որ հաջողության հասնելու բանալին շատ աշխատելն է, որի արդյունքում կարող ես հաղթահարել այդ դժվարությունները։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։