If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Հորիզոնական նետված մարմնի երկչափ շարժումը․ վեկտորներ և մի քանի հետագծերի համեմատություն

Խնդիր

Խաղալիք 1, 2 և 3 ավտոմեքենաները նետել են հորիզոնական ուղղությամբ ներքևում պատկերված հետագծերով։ 1 և 2 ավտոմեքենաները նետել են 15մ բարձրությամբ ժայռից, մինչդեռ 3–րդ մեքենան նետել են 30մ բարձրությամբ ժայռից։ Օդի հետ շփումը կարող ենք անտեսել։
Մոխրագույն ժայռերի երկու գծապատկերներ ուղղահայաց հավասարեցված են միմյանց, իսկ ժայռերի գագաթները՝ պատկերված էկրանի ձախ կողմում: Տրամագրի վերին աջ անկյունում պատկերված են մոխրագույն երկու սլաքներ, որոնք հատվում են: Դեպի վեր ուղղված սլաքը նշագրված է y +, իսկ դեպի աջ սլաքը՝ x +:
Վերին ժայռի վրա պատկերված է երկու մեքենա: Այս մեքենաներից մեկը կապույտ է և նշագրված է 1-ով։ Մյուս մեքենան նարնջագույն ու կարմիր է՝ նշագրված 2–ով։ Մուգ մոխրագույն սլաքն ուղղված է ժայռի գագաթից դեպի ժայռի ստորոտն ու նշագրված է 15 մ-ով: Կարմիրով դեպի վար ուղղված սլաքը ցույց է տալիս կարմիր մեքենայի հետագիծը, որը սկսվում է ժայռի գագաթից և ձգվում է դեպի աջ՝ ժայռի ստորոտը: Ավելի երկար կապույտ սլաքը նույնպես տարածվում է ժայռի գագաթից դեպի ներքև՝ դեպի աջ ուղղությամբ, և ցույց տալիս կապույտ մեքենայի հետագիծը: Ժայռի ստորոտում պատկերված են հորիզոնական ուղղությամբ ձգվող երկու սլաքներ՝ կարմիր և կապույտ: Կարմիր սլաքը նշագրված է x2 = 10 մ, իսկ կապույտ սլաքը՝ x1 = 20 մ:
Ներքևի ժայռի վրա պատկերված է կանաչ մեքենա, որը նշագրված է 3–ով։ Մուգ մոխրագույն սլաքը ձգվում է ժայռի գագաթից դեպի ժայռի ստորոտը և նշագրված է 30 մ-ով: Դեպի վար ուղղված կանաչ սլաքը ցույց է տալիս ժայռի գագաթից դեպի ժայռի ստորոտը ձգվող կանաչ մեքենայի հետագիծը: Ժայռի ստորոտում պատկերված հորիզոնական կանաչ սլաքն ուղղված է դեպի աջ և նշագրված է x3 = 10 մ-ով։
Գնահատեք օդում մեքենաների անցկացրած ժամանակը։
Ընտրիր ճիշտ պատասխանը։