If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ի՞նչ է հզորությունը

Սովորիր, թե ինչ է հզորությունը, և ինչպես ենք այն օգտագործում՝ էներգիայի հաղորդման թափը նկարագրելու համար։

Ինչ է հզորությունը

Ինչպես էներգիայի, այնպես էլ հզորության մասին շատ ենք լսում։ Դրա նշանակությունը մեր ամենօրյա կյանքում ընդգրկում է շատ լայն տիրույթ։ Ֆիզիկայում, այնուամենայնիվ, այն ունի առանձնահատուկ նշանակություն։ Այն միավոր ժամանակամիջոցում կատարված աշխատանքն է (կամ, որ նույնն է, էներգիայի փոխակերպման արագության չափը)։
Հզորությունը ճշգրիտ չափելու հնարավորությունը թույլ տվեց ինժեներներին զարգացնել շոգեշարժիչները, որոնք առաջ մղեցին արդյունաբերական հեղափոխությունը։ Այն շարունակում է կարևոր գործոն լինել հասկանալու համար, թե ինչպես կարելի է լավագույնս օգտագործել էներգետիկ պաշարները, որոնք ժամանակակից աշխարհի զարգացման շարժիչ ուժն են:

Ինչպես ենք չափում հզորությունը

Հզորության միավորը վատտն է, որը կրճատ գրում ենք start text, Վ, տ, end text։ Այն ադպես է անվանվել շվեդացի գյուտարար և արդյունաբերող Ջեյմս Վատտի պատվին։ Դուք, հավանաբար, առնչվել եք այդ միավորի հետ ձեր առօրյա կյանքում։ Էլեկտրական լույսի լամպերը կամ ձայնարկիչները գովազդվում են հիմնականում հենց վատտերով։
Սահմանման համաձայն՝ մեկ վատտը հավասար է մեկ վայրկյանում կատարված մեկ ջոուլ աշխատանքին։ Ուստի, եթե P–ն հզորությունն է վատտերով, delta, E–ն էներգիայի փոփոխությունն է (ջոուլներով), իսկ delta, t–ն՝ ժամանակը վայրկյաններով, ապա կստանանք՝
P, equals, start fraction, delta, E, divided by, delta, t, end fraction
Հզորության մեկ այլ միավոր է ձիաուժը, որը նույնպես լայն կիրառություն ունի։ Այն սովորաբար կարճ գրվում է ձ․ ու․, իսկ նախապատմությունը գալիս է դեռ 17-րդ դարից, երբ ձիերն օգտագործվում էին որպես փոխադրամիջոց։ Այդ ժամանակներից ի վեր, մետրիկական ձիաուժը սահմանվել է որպես այն հզորությունը, որն անհրաժեշտ է 75, space, start text, կ, գ, end text-անոց զանգվածը 1 վայրկյանում 1 մետր բարձրացնելու համար։ Ուստի որքա՞ն վատտ է այն։
Ինչպես գիտենք, ծանրության ուժի ազդեցության տակ բարձրացվող մարմնի պոտենցիալ էներգիան՝ E, start subscript, p, end subscript, equals, m, dot, g, dot, h։ Ուստի այստեղ տեղադրելով տրված արժեքները՝ կստանանք.
start fraction, 75, space, կ, գ, dot, space, 9, comma, 807, space, մ, slash, վ, squared, dot, 1, space, մ, divided by, 1, space, վ, end fraction, equals, 735, comma, 5, space, Վ, տ

Ինչպես ենք չափում հզորության փոփոխությունը

Շատ դեպքերում էներգետիկ ռեսուրսների օգտագործման արագությունները ժամանակի ընթացքում փոփոխվում են։ Սովորաբար տներում էլեկտրականության օգտագործումն ունի այսպիսի պատկեր (տե՛ս նկար 1)։ Էլեկտրականության օգտագործումը նվազագույնն է օրվա ընթացքում, երբ ուտելիքն արդեն պատրաստված է, իսկ առավելագույնը՝ երեկոյան, տունը լուսավորելու ու տաքացնելու համար։
Այս դեպքում գործ ունենք առնվազն երեք տեսակի հզորության հետ՝ ակնթարթային հզորություն P, start subscript, start text, ա, կ, ն, թ, end text, end subscript, միջին հզորություն P, start subscript, start text, մ, ի, ջ, end text, end subscript և առավելագույն հզորություն P, start subscript, start text, ա, ռ, end text, end subscript։ Կարևոր է էլեկտրականություն մատակարարող կազմակերպության համար հետևել հզորության այս բոլոր տեսակներին։ Իրականում, հաճախ է պահանջվում տարբեր էներգիայի ռեսուրսներից մատնանշել հզորություններից յուրաքանչյուրը։
  • Ակնթարթային հզորությունն այն հզորությունն է, որը չափվում է ժամանակի տվյալ պահին։ Այս դեպքում հզորության հավասարման մեջ՝ P, equals, delta, E, slash, delta, t, delta, t-ն անհամեմատ փոքր մեծություն է։ Եթե դուք ունեք հզորության՝ ժամանակից կախվածության գրաֆիկը, ապա գրաֆիկի վրա ակնթարթային հզորությունը ցանկացած պահի հզորության արժեքն է։
  • Միջին հզորությունը երկար ժամանակամիջոցի համար չափված հզորությունն է, այսինքն՝ հզորության համար հավասարման մեջ delta, t-ն շատ մեծ է։ Այն հաշվարկելու մեթոդներից մեկը հզորության կախումը ժամանակից ցույց տվող գրաֆիկով սահմանափակված պատկերի մակերեսի (ինչը ցույց է տալիս կատարված ամբողջ աշխատանքը) և ամբողջ ժամանակամիջոցի հարաբերությունն է։ Այն սովորաբար ամենալավն է կատարվում հաշվարկների միջոցով, բայց կարելի է նույնիսկ չափել բավականաչափ ճշգրիտ կերպով՝ օգտվելով միայն երկրաչափությունից։
  • Որևէ համակարգի առավելագույն հզորությունն ակնթարթային հզորության առավելագույն արժեքն է, որը չափված է երկար ժամանակամիջոցում։ Մեքենաների շարժիչներն ու ստերեո համակարգերը հենց առավելագույն հզորություն հաղորդելու ունակ համակարգերի օրինակներ են։ Առավելագույն հզորությունը շատ ավելի մեծ է, քան միջին հզորությունը։ Սակայն այդպիսի հզորություն հնարավոր է ստանալ միայն կարճ ժամանակամիջոցի համար։ Այնուամենայնիվ, մեքենա վարելու կամ ստերեո համակարգերով լսելու փորձի համար հաճախ ավելի կարևոր է առավելագույն հզորության արժեքը, քան միջին հզորության առավելագույն արժեքը։
Նկար 1․ Սովորաբար տանն օրվա ընթացքում էլեկտրականության օգտագործումը
Վարժություն 1․ Օգտվելով նկար 1-ից՝ որոշեք ակնթարթային հզորությունը առավոտյան ժամը 10-ին, միջին հզորությունը 24-ժամյա ամբողջ ժամանակամիջոցի համար, ինչպես նաև առավելագույն հզորությունը։
Վարժություն 2. Աղբյուրը, որում կա հսկայական տարբերություն առավելագույն և միջին հզորությունների միջև, հայտնի է գերկարճ իմպուլսային լազեր անվամբ։ Այն լայնորեն կիրառվում է ֆիզիկական հետազոտություններում և կարող է շատ կարճ ժամանակամիջոցում արձակել շատ պայծառ լուսային իմպուլսներ։ Տիպիկ այդպիսի աղբյուրը կարող է ստեղծել 100, space, ֆ, վ (հիշեք, որ 1, start text, space, ֆ, վ, end text, equals, 10, start superscript, minus, 15, end superscript, space, վ) առավելագույն 350, space, կ, Վ, տ հզորությամբ, որ հավասար է 700 տների կազմած միջին հզորությանը։ Եթե այդպիսի լազերը արձակում է 1000 իմպուլս վայրկյանում, ապա որքա՞ն կլինի նրանից դուրս եկող միջին հզորությունը։

Կարո՞ղ է արդյոք հզորության հասկացությունն օգնել մեզ նկարագրելու մարմինների շարժումը

Հզորության հավասարումը կապում է միմյանց կատարված աշխատանքն ու ժամանակը։ Քանի որ մեզ հայտնի է, որ աշխատանքը կատարվում է ուժերի միջոցով, իսկ ուժերը կարող են ստիպել մարմիններին շարժվել, ապա կարող ենք ակնկալել, որ հզորությունը կարող է թույլ տալ մեզ հասկանալ մարմնի շարժումը ժամանակի ընթացքում։
Եթե ուժի կատարած աշխատանքի W, equals, F, dot, delta, x, start text, space, c, o, s, end text, theta արտահայտությունը տեղադրենք հզորության P, equals, start fraction, W, divided by, delta, t, end fraction հավասարման մեջ, կստանանք.
P, equals, start fraction, F, dot, delta, x, dot, cosine, theta, divided by, delta, t, end fraction
Եթե ուժը ուղղված է շարժման ուղղությամբ (ինչպես շատ խնդիրներում), ապա cosine, left parenthesis, theta, right parenthesis, equals, 1, և հավասարումը կարելի է գրել՝
P, equals, F, dot, v
քանի որ ժամանակի ընթացքում կոորդինատի փոփոխությունը արագությունն է։ Կամ համարժեքորեն՝
P, start subscript, i, end subscript, equals, m, dot, a, dot, v
Նկատենք, որ այս հավասարման մեջ գործ ունենք ակնթարթային P, start subscript, i, end subscript հզորության հետ։ Պատճառն այն է, որ հավասարման մեջ ունենք և՛ արագություն, և՛ արագացում, այդ իսկ պատճառով էլ արագացումը փոխվում է ժամանակի ընթացքում։ Այն իմաստ ունի, եթե վերցնում ենք արագության արժեքը ժամանակի տվյալ պահին։ Հակառակ դեպքում, մենք պետք է օգտագործենք միջին արագությունը, այսինքն՝
P, start subscript, մ, ի, ջ, ի, ն, end subscript, equals, m, dot, a, dot, start fraction, 1, divided by, 2, end fraction, left parenthesis, v, start subscript, վ, ե, ր, ջ, ն, ա, կ, ա, ն, end subscript, plus, v, start subscript, ս, կ, զ, բ, ն, ա, կ, ա, ն, end subscript, right parenthesis
Սա կարող է որոշակիորեն օգտակար արդյունք տալ։ Ենթադրենք, թե 1000, start text, space, կ, գ, end text-անոց մեքենան անիվների վրա ազդում է 75, start text, space, կ, Վ, տ, end text հզորությամբ (մոտավորապես 100, start text, space, ձ, ․, space, ո, ւ, ․, end text): Գովազդային գործակալը պնդում է, որ այն ունի հաստատուն արագացում 0, –, 25, start fraction, start text, մ, end text, divided by, start text, վ, end text, end fraction տիրույթում։
Օգտվելով այս տեղեկույթից՝ կարող ենք որոշել այն ժամանակը, որն անհրաժեշտ է մեքենային իդեալական պայմաններում 0-ից 25 մ/վ արագություն ձեռք բերելու համար։
P, start subscript, մ, ի, ջ, end subscript, equals, m, dot, a, dot, start fraction, 1, divided by, 2, end fraction, v, start subscript, վ, end subscript
Քանի որ արագացումը delta, v, slash, delta, t է․
Pմիջ=m(vվերջնական/t)12vվերջնական=mvվերջնական22t\begin{aligned} P_\mathrm{միջ} &= m \cdot (v_{վերջնական} / t) \cdot \frac{1}{2} v_\mathrm{վերջնական} \\&= \frac{mv_\mathrm{վերջնական}^2}{2t}\end{aligned}
Այն կարող ենք վերադասավորել հետևյալ կերպ.
t=vվերջնական2m2Pմիջ=(25 մ/վ)21000 կգ275000 Վտ=4,17 վ \begin{aligned} t &= \frac{v_\mathrm{վերջնական}^2 \cdot m}{2 \cdot P_\mathrm{միջ}} \\ &= \frac{(25~\mathrm{մ/վ})^2 \cdot 1000~\mathrm{կգ}}{2\cdot 75000~\mathrm{Վտ}} \\ &= 4,17~\mathrm{վ} \end{aligned} \
Վարժություն 2․ Իրական կյանքում, դժբախտաբար, մենք ականատեսը չենք այսպիսի արագ արագացման ձեռք բերման։ Պատճառն այն է, որ աշխատանք է կատարվել նաև հակառակ ուղղությամբ (բացասական աշխատանք) դիմադրության ուժի կողմից, քանի որ մեքենան դիմադրում է օդին՝ այն մի կողմ հրելով։ Ենթադրենք, թե վստահում ենք արտադրողին, բայց ստանում ենք t=8 վ անհրաժեշտ ժամանակի համար։ Շարժիչի հզորության ո՞ր մասն է օգտագործվում փորձարկման ժամանակ դիմադրությունը հաղթահարելու համար։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: