If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Բայթեր

Բիթը համակարգչում տեղեկատվության ամենափոքր միավորն է, մեկ արժեք, որը կարող է ընդունել 0 կամ 1:
Բայթը թվային տեղեկատվության միավոր է, որը բաղկացած է 8 բիթից:
Ահա մեկ բայթ տեղեկատվություն.
11110110
Ահա ևս երեք բայթ տեղեկատվություն.
000010100101010011011011

Բիթերից մինչև բայթեր

Բիթերի և բայթերի միջև փոխարկումը պարզ հաշվարկ է. բիթերից բայթեր փոխարկելու համար բաժանիր 8-ի կամ բազմապատկիր 8-ով բայթերից բիթեր փոխարկելու համար: Փորձի՛ր ինքդ:
Ստուգի՛ր գիտելիքդ
Քանի՞ բայթ է այս երկուական համակարգի հաջորդականությունը:
1011100111011011011010010011010101111111
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12 պի կամ 2/3 պի

Ստուգի՛ր գիտելիքդ
Քանի՞ բիթ կա 8 բայթ տեղեկատվության մեջ:
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12 պի կամ 2/3 պի

Ինչու՞ բայթ

Ինչո՞վ է առանձնահատուկ 8 բիթը, որ տրվել է առանձին անվանում:
Համակարգիչները մշակում են բոլոր տվյալները որպես բիթեր, բայց նախընտրում են մշակել բայթերի չափի խմբավորումներով: Կամ այլ կերպ ասած՝ բայթն այն է, թե որքան է համակարգիչը սիրում միանգամից «կծել»:
Համակարգիչ՝ երեք բայթ հզորությամբ
Բայթը նաև հիշողության ամենափոքր հասցեական միավորն է ժամանակակից համակարգիչների մեծ մասում: Բայթ-հասցեական հիշողությամբ համակարգիչը չի կարող պահել տվյալների առանձին հատված, որը փոքր է բայթից:
Հիշողություն
ՀասցեՏվյալներ
111110000
200001010
300100110
411000001

Ի՞նչ կա բայթում:

Բայթը ներկայացնում է տեղեկատվության տարբեր տեսակներ՝ կախված համատեքստից: Այն կարող է ներկայացնել թիվ, տառ կամ ծրագրի հրահանգ: Այն կարող է ներկայացնել նույնիսկ աուդիո ձայնագրության մի մասը կամ պատկերի պիքսել:
Այս բաժնում մենք կուսումնասիրենք, թե ինչպես կարող են համակարգիչները օգտագործել բիթերը և բայթերը՝ ներկայացնելու ցանկացած տեսակի տեղեկություններ:

🙋🏽🙋🏻‍♀️🙋🏿‍♂️Ունե՞ք հարցեր այս թեմայի վերաբերյալ: Սիրով կպատասխանենք, պարզապես հարցրեք ստորև ներկայացված հարցերի համար նախատեսված մասում:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: