If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Աշակերտներին սատարելու եղանակները, երբ տեղյակ չես բովանդակությունից

Որոշ ուսուցիչներ առարկայի մասնագետ են և կարող են օգնել իրենց առարկան ուսումնասիրող սովորողին, երբ վերջինս դժվարանում է։ Բայց «Քան» ակադեմիայում ոչ բոլորն են առարկայի մասնագետ, և դա նորմալ է (ցանկացած օգտատեր կարող է հանդես գալ որպես ուսուցիչ մեկ այլ սովորողի համար)։ Ներկայացնում ենք մի քանի ուղղություն, թե ինչպես կարող ես օգնել քո սովորողներին՝ առանց նյութին տիրապետելու անհրաժեշտության։

Սովորիր նրանց հետ

Կրթություն հիմնական գաղափարը սովորել սովորեցնելն է։ Քանի որ մեզանից յուրաքանչյուրն ամեն օր նոր մարտահրավերների է առերեսվում, մենք բոլորս պետք ամբողջ կյանքի ընթացքում սովորենք։
Նման վարքագիծ ձևավորելը չափազանց կարևոր է։ Պարապիր մաթեմատիկայի հմտությունները, դիտիր տեսանյութերը և համակարգչային ծրագրեր գրիր քո սովորողների հետ միասին։ Եթե ժամանակ ունես, կարող ես նյութը ուսումնասիրել նախքան պարապմունքն սկսելը։
Դու և քո սովորողները կարող եք միմյանց հարցել տալ ու նյութերը քննարկել։ Սա սովորողների հետ մտերմանալու լավ ձև է։ Շատ կարևոր է, որ լսես սովորողներին և վերաբերվես նրանց, ինչպես հավասարը հավասարին։
Երբ սովորողները խնդիրը լուծելիս սխալ պատասխան են ստանում, նրանք ճիշտ պատասխանը ինձնից իմանալու կարիք չունեն։ Հուշումներից են իմանում։ Նրանք պարզապես պետք է հասկանան՝ ինչն են սխալ արել, ու հաջորդ խնդիրը փորձեն։
  • Արտադասարանական ուսուցիչ

Ոգևորիր

Երբեմն ուսուցիչը լավագույն ոգևորության աղբյուրն է։ Սովորողներին քաջալերելով, օրինակ՝ «Շարունակիր նույն կերպ» կամ «Մի անգամ էլ փորձիր» ասելով, դու խրախուսում ես նրանց հաստատակամությունը և ոգեշնչում ես նրանց։
Եթե քո սովորողն արդեն պարապած հմտությունը նորից է պարապում, դու կարող ես հարցնել պատճառը ( «Ինչ-որ կրծքանշան ստանալու համա՞ր ես պարապում։ Չես ուզո՞ւմ հաջորդ հմտությունը պարապել»)։ Ըստ պատասխանի՝ կարող ես որոշել՝ խրախուսե՞ս սովորողին, որ հաջորդ հմտությանն անցնի, թե՞ ոչ։
Ամփոփագրերը շատ օգտակար են։ Ես ստուգում եմ՝ իմ երեխան քանի խնդիր է լուծել, տեսանյութը նայել է, թե ոչ։ Եթե տեսախցիկի նշանը չկա, ուրեմն ոչ տեսանյութ չի նայել․ ես խորհուրդ եմ տալիս նայել։ Եթե հարցական նշանը չկա, ուրեմն ոչ մի հուշում չի բացել․ ես համոզում եմ, որ գոնե մի քանիսը կարդա։
  • Ծնող՝ «Քան» ակադեմիայում

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: