If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Հանել 1, 10 կամ 100

Թվից հանում ենք 1, 10 կամ 100:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Մենք ունենք 324 թիվը։ Հարյուրյակների կարգում ունենք 3։ Դա կարող եք տեսնել նաև այստեղ: Ունենք 1, 2, 3՝ 3 հարյուրյակ։ Սրանք 100 քառակուսիներ են։ Տասնյակների կարգում ունենք 2։ Ահա նաև այստեղ 2 տասնյակ։ Եվ միավորների կարգում ունենք 4՝ 1, 2, 3, 4։ Սա կարող ենք գրել այսպես․ 3 հարյուրյակ․․․ որպեսզի ավելի պարզ լինի․․․ 3 հարյուրյակ տասնյակների կարգում ունենք 2։ Այսինքն՝ գումարած 2 տասնյակ 2 տասնյակ Եվ միավորների կարգում ունենք 4։ Ուրեմն գումարած 4 միավոր։ Ահա։ 3 հարյուրյակ 2 տասնյակ և 4 միավոր։ Դա կարող եք տեսնել նաև այստեղ։ Ահա այս բոլոր քառակուսիները միասին կազմում են 324 քառակուսի։ Հիմա եկեք 324-ից հանենք 10։ Այսինքն՝ մենք կհանենք 1 տասնյակ և 0 միավոր։ Գրենք, 324-ից հանած 10 կլինի 3 հարյուրյակին գումարած 2 տասնյակ, գումարած 4 միավոր, հանած 1 տասնյակ 1 տասնյակ և հանած 0 միավոր 0 միավոր Ի՞նչ կունենանք։ Դե սկսում ենք միավորների կարգից։ Ահա միավորների կարգը։ 4-ից հանած 0։ Կունենանք 4 միավոր։ Ոչինչ չի փոխվի, քանի որ ոչինչ չենք հանում։ Կգրենք 4։ Այստեղ կլինի 4 միավոր․․․ միավոր։ Եվ քառակուսիներին էլ ձեռք չենք տա։ Հաջորդ կարգը․ 2-ից հանած 1 հավասար է 1-ի։ Այսինքն՝ 2 տասնյակ հանած 1 տասնյակ հավասար է 1 տասնյակի։ 1 տասնյակ Եվ այստեղ ջնջում ենք մեր տասնյակներից մեկը։ Ահա այս մեկը կջնջվի։ Եվ հարյուրյակների կարգում, քանի որ ոչինչ չունենք հանելու, ապա կմնա 3։ Դե ուրեմն ստացանք 314։ Այստեղ հարյուրյակ հարյուրյակ: Եվ քառակուսիներին էլ ձեռք չենք տա։ Ստացանք 3 հարյուրյակ 1 տասնյակ և 4 միավոր՝ 314։ Սա հետաքրքիր էր։ Եկեք մեկ այլ թիվ հանենք 324-ից։ Եկեք 324-ից 10-ի փոխարեն հանենք 100։ Ահա նոր բացենք սկիզբը։ Ահա։ 324։ Հանենք 100։ Այսինքն՝ հանում ենք 1 հարյուրյակ 0 տասնյակ և 0 միավոր։ Սա էլ գրենք ինչպես նախորդը։ Գրենք 3 հարյուրյակ։ Ահա։ 3 հարյուրյակ գումարած, տասնյակներում ունենք 2, 2 տասնյակ և միավորների կարգում 4 միավոր։ 4 միավոր։ Ահա այսքանից մենք պետք է հանենք 100։ 3 հարյուրյակից հանենք 1 հարյուրյակ։ Կստանանք 2 հարյուրյակ։ Եկեք դա էլ այստեղ գրենք։ 1 հարյուրյակ Ունենք 0 տասնյակ հանած 0 տասնյակ Եվ հանած Ահա, այստեղ հանածի նշանն ենք մոռացել։ Եկեք ուղղենք դա։ Ահա սա հավասար է։ Հանած 1 հարյուրյակ։ Որպեսզի հետո շփոթություն չառաջանա։ Ահա։ Եվ ի՞նչ մնաց։ Հանած 0 միավոր։ 0 միավոր Եվ այստեղ էլ գրենք 3 հարյուրյակ հանած 1 հարյուրյակ կստանանք 2 հարյուրյակ։ Եվ չենք մոռանում իհարե քառակուսիները։ Այս հարյուրյակներից մեկը կջնջենք։ Ահա այս մեկը։ Եվ կմնա 2 հարյուրյակ։ Անցնենք հաջորդ կարգին։ 2-ից հանած 0։ Կստանանք 2։ 2 տասնյակ հանած 0 տասնյակ կլինի 2 տասնյակ։ Այսինքն՝ այս քառակուսիներից էլ չենք ջնջում ոչինչ։ Եվ 4-ից հանած 0 հավասար է 4-ի։ Ունենք 4 միավոր։ Ահա այստեղից էլ չենք ջնջի ոչինչ։ Ուրեմն ստացանք․ 324-ից հանած 100 հավասար է 224-ի, որն էլ հավասար է 2 հարյուրյակ 2 տասնյակ և 4 միավոր։